fbpx

Ծեր կինն ու կարիճը – առակ

Վաղուց, շատ վաղուց մի ծեր կին սովորույթ ուներ  մեդիտացիայով զբաղվել Գանգես գետի ափին:

Մի անգամ առավոտյան, ավարտելով իր մեդիտացիան, նա տեսնում է կարիճ, որը անօգնական պայքարում էր ջրի արագ հոսքի դեմ: Հետո հոսքը կարիճին բերում է դեպի ափ: Կարիճը խճճվել էր ջրային բույսերով: Խեղճ արարածը հուսալքված փորձում էր ազատվել, սակայն էլ ավելի շատ էր խճճվում:

Ծեր կինը օգնելու համար անմիջապես ձեռքը մեկնում է դեպի կարիճը և այդ ընթացքում կարիճը խայթում է նրա ձեռքը: Այդ ժամանակ կինը ետ է քաշում ձեռքը, վերականգնում է հավասարակշռությունը և նորից փորձում օգնել կարիճին:

Բայց ամեն անգամ կարիճը այնպես ուժգին էր խայթում նրան, որ ձեռքերը սկսեցին արյունահոսել, իսկ դեմքը ցավից այլայլվել:

Կողքով անցնող անցորդը տեսնելով այդ ամենը, բղավում է.

– ի՞նչ ես անում խելագառ: Մի՞թե դու ուզում ես սպանել քեզ օգնելով այս այլանդակ արարածին:

Ծեր կինը նայում է անցորդի աչքերին և պատասխանում.

– Կարիճի էությունն է խայթելը, իսկ իմ էությունը օգնելն է: Եվ ինչո՞ւ նրա էության համար ուրանամ իմ էությունը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag