fbpx

Այս մեջբերումները Ձեզ ուժ կտան բաց թողնել մարդուն Ձեր կյանքից

Ամեն մեկս էլ կյանքում ունենք մարդ, ում չենք կարող հենց այնպես բաց թողնել մեր կյանքից, մեր մտքից և մեր սրտից: Բայց ահա 16 մեջբերում, որոնք հնարավոր է Ձեզ ուժ կտան այնուամենայնիվ անել դա:

1. «Երբ դուք բաց եք թողնում ինչ-որ մեկին, դա բոլորովին չի նշանակում, որ այժմ թքած ունեք այդ մարդու վրա: Դա նշանակում է, որ դուք հասկացել եք, որ միակ մարդը, ում կարող եք կառավարել՝ դա դուք եք»:

2. «Չի կարելի կառչել նրանից, ով ցանկանում է հեռանալ, հասկանո՞ւմ եք: Դուք կարող եք սիրել միայն այն, ինչ ունեք, քանի դեռ այն ունեք»:

3. «Ինչ-որ պահի դու հասկանում ես, որ չափից շատ բան ես արել նրա համար, որ միակ հնարավոր հաջորդ քայլը՝ կանգ առնելն է: Հանգիստ թողնել նրան: Հեռանալ: Դա չի նշանակում, որ դու հանձնվում ես, չի նշանակում, որ պետք չէ փորձել: Դա նշանակում է, որ դուք պետք է որոշեք հուսալքության սահմանագիծը: Այն, ինչ քոնն է՝ վերջիվերջո քոնն էլ կլինի, իսկ այն, ինչը ոչ՝ երբեք քոնը չի լինի»:

4. «Եթե մարդը չի համապատասխանել Ձեզ 2018-ին, ապա չի համապատասխանի նաև 2019-ին: Բաց թողեք նրան»:

5. «Բաց թողեք կապվածությունը: Դասեր քաղեք»:

6. «Երբեմն պետք է մոռանալ այն, ինչ զգում ես, և հիշել այն մասին, թե ինչին ես արժանի»:

7. «Որոշ մարդիկ գտնում են, որ ինչ-որ մեկին չմոռանալը՝ մեծ ուժ է: Բայց իրականում շատ ավելի մեծ ուժ է պահանջվում ինչ-որ մեկին բաց թողնելու համար»:

8. Կարևոր չէ հարաբերություն է դա, կենսակերպ, թե աշխատանք: Եթե դա Ձեզ երջանիկ չի դարձնում, բաց թողեք նրան:

9. «Երբեմն ինչ-որ լավ բան քայքայվում է՝ լավագույնը ձևավորելու համար»:

10. «Նա բաց չի թողնի, քանի չի համոզվել, որ բռնվելու համար ոչինչ չկա»:

11. «Որքան շատ եք ոչ ճիշտ մարդու հետ, այնքան քիչ է ճիշտ մարդուն հանդիպելու հնարավորությունը»:

12. «Երբեմն պետք է կյանքից հեռացնել որոշ մարդկանց, լավագույնի համար տեղ ազատելու համար»:

13. «Կյանքը այն մասին չէ, որպեսզի սպասես, թե երբ կհանդարտվի մրրիկը: Կյանքն այն մասին է, որպեսզի սովորես պարել անձրևի տակ»:

14. «Կառչել նրանից, ինչ գնացել է՝ նշանակում է հավատալ, որ գոյություն ունի միայն անցյալ: Բաց թողնել՝ նշանակում է իմանալ, որ կա ապագա»։

15. «Մի օր ինչ-որ մեկը կգա քո կյանք և կստիպի հասկանալ, թե ինչու ուրիշների հետ չէր ստացվում»:

16. «Այն, ինչ կանխորոշված է՝ ամեն դեպքում տեղի կունենա»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.1 из 5 )
MediaMag
Այս մեջբերումները Ձեզ ուժ կտան բաց թողնել մարդուն Ձեր կյանքից
Որքա՞ն մթին է Ձեր հոգին ըստ Կենդանակերպի նշանի