Մի քանի կյանքի դասեր, որոնք արժե սովորել: Եվ որքան շուտ՝ այնքան լավ…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
- Իրար մի խառնվիր: Միայն առանց խուճապի: Կանգնիր, շունչ քաշիր, մտածիր։
- Ոչ ոք չի մտածում քո մասին: Բոլորը զբաղված են իրենցով, ինչպես դու։
- Երբեք մի կտրեք կամ ներկեք ձեր մազերը կարևոր իրադարձությունից առաջ:
- Հնարավոր չէ, որ ինչ-որ բան այնքան վատ կամ այնքան հիանալի լինի, որքան թվում է առաջին հայացքից:
- Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն (օրինակ՝ մի սպանիր):
- Ավելի լավ է գնել մեկ թույն թանկարժեք իր, քան մի քանի էժան, բայց ոչ այքան լավ:
- Իրականում կյանքում շատ քիչ կարևոր բաներ կան։ Նախքան տվայտվելը, հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս դա այդքան կարևոր է, թե՞ դա միայն ինձ թվում է»:
- Հաղթանակի բանալին՝ պարտությունը հաղթահարելն ու առաջ գնալու կարողությունն է:
- Եղեք ազնիվ և բարի:
- Գնեք միայն այն իրերը, որոնց առկայությունից ուզում ես վեր կենալ և մի փոքր պարել:
- Վստահեք ձեր բնազդներին, ոչ թե ձեր վայրի երևակայությանը:
- Եթե թվում է, թե աղետ է տեղի ունեցել, ստուգեք՝ իրո՞ք դա աղետ է։
Ինչպես ստուգել.
ա) ասա ինքդ քեզ. լավ, գրողի ծոցը այս ամենը
բ) գտիր այդ ամենի լավ կողմերը:
Եթե ոչ, ապա գտիր զվարճալի կողմը:
Եթե դա էլ չստացվի, միգուցե դա աղետ է: Այնուհետև տես 1-ին և 5-րդ կետերը:
Կարդացեք նաև՝ Կյանքի կարճ ուղեցույց: 13 կետ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը
- Կյանքը խոտի վրա փիքնիք չէ: Մի ակնկալեք, որ ամեն ինչ կլինի արդար և հիանալի:
- Երբեմն ստիպված ես լինում ճկվել:
- Պետք չէ ոչնչի համար ափսոսալ: Հիշիր. հաշվի առնելով քո անհատականության առանձնահատկությունները և այն ժամանակվա աշխարհի վիճակը, դու այլ կերպ չէիր կարող: Միակ բանը, որ կարող ես փոխել, ներկան է, այնպես որ սովորիր քո սխալներից։
- Եթե դուք սկսում ես զղջալ ինչ-որ բանի համար, մտածել, որ «ես պետք է այլ կերպ անեի», միշտ ավելացրու. «բայց միգուցե այդ ժամանակ բեռնատարի կողմից վրաերթի կենթարկվեի կամ կպայթեի ճամոնական տորպեդոյի հարվածից»:
Հելեն Ֆիլդինգ, «Օլիվիա Ջոլս կամ վառ երևակայություն»