fbpx

16 հոգեբանական թակարդ, որ գողանում են քո երջանկությունը

Երբեմն մենք ինքներս էլ չենք նկատում, թե ինչպես ենք դառնում ներդաշնակության հասնելու ճանապարհի գլխավոր խոչընդոտը։

Մեր ուղեղը խորամանկ հնարքների է դիմում՝ մեզ ցավից, սթրեսից և հիասթափություններից պաշտպանելու համար։ Թվում է, թե այդպես ավելի ապահով է, բայց իրականում մենք պարզապես թաքնվում ենք կյանքից։ Խնդիրն այն է, որ այս «փրկարար» ռազմավարությունները մեզ երջանիկ չեն դարձնում, ընդհակառակը, ներքաշում են հավերժական չբավարարվածության թակարդի մեջ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ուզում ես ուրախություն, թեթևություն, ներդաշնակություն, բայց ինչ-որ բան անընդհատ խանգարու՞մ է։ Հնարավոր է՝ պատճառն այս 16 պաշտպանական մեխանիզմներից մեկն է կամ մի քանիսը։


1. Իրականության ժխտում

Դու նախընտրում ես չնկատել խնդիրները՝ քեզ համոզելով, որ ամեն ինչ կարգին է։ Օրինակ, եթե հարաբերությունները ճաք են տալիս, դու անտեսում ես տագնապալի ազդանշանները՝ մտածելով.

«Սա ընդամենը բարդ շրջան է»։

Բայց իրականությունը չի անհետանում, երբ երես ես թեքում դրանից։ Որքան երկար տևի ժխտումը, այնքան ավելի ցավոտ կլինի ճշմարտության հետ առերեսումը։

2. Հույզերի ճնշում

Դու քեզ արգելում ես բարկանալ, տխրել կամ վախենալ, որովհետև «դա թուլություն է»։ Բայց չապրված հույզերը ոչ մի տեղ չեն գնում. դրանք կուտակվում են և կարող են դուրս ժայթքել ամենաանսպասելի պահին։

3. Ռացիոնալացում

Խոստովանելու փոխարեն, որ ցավում ես, դու տրամաբանական բացատրություններ ես փնտրում. «Իրականում դա այնքան էլ կարևոր չէ»։ Այսպես ավելի հեշտ է խուսափել տհաճ զգացմունքներից, բայց խնդիրը մնում է չլուծված։

4. Պրոյեկցիա

Նյարդայնացնու՞մ է մեկի ինքնավստահությունը։ Հնարավոր է՝ քեզ է պակասում այդ գիծը։ Դուր չե՞ն գալիս չափազանց կպչուն մարդիկ։ Բացառված չէ, որ դու վախենում ես մերժված լինելուց և այդ պատճառով հեռավորություն ես պահպանում։ Մենք հաճախ ուրիշների մեջ ատում ենք այն, ինչը չենք ընդունում մեր մեջ։

5. Ինտելեկտուալիզացիա

Դու հույզերդ վերածում ես վերլուծության. «Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Երևի որովհետև…»։ Բայց կյանքը գիտական խնդիր չէ, և երբեմն պետք է ուղղակի թույլ տալ զգալ։

6. Սուբլիմացիա

Անվերջ աշխատանք, սպորտ, ուսում… Ամեն ինչ, միայն թե մտքերիդ հետ մենակ չմնաս։ Այո, դրանք օգտակար զբաղմունքներ են, բայց եթե դրանք փոխարինում են սեփական անձիդ հետ տարվող աշխատանքին, երջանկությունն անհասանելի կմնա։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

7. Ռեգրեսիա

Բարդ իրավիճակներում դու անգիտակցաբար վերադառնում ես մանկությանը բնորոշ վարքագծի՝ նեղանում ես, փակվում քո մեջ, սպասում, որ մեկ ուրիշը կլուծի խնդիրը քո փոխարեն։ Բայց հասուն կյանքը հասուն որոշումներ է պահանջում։

8. Աֆեկտի մեկուսացում

Դու կարող ես խոսել ցավոտ իրադարձությունների մասին լիովին անհույզ, կարծես դա քեզ հետ չի պատահել։ Հոգեկանդ այսպես պաշտպանվում է, բայց ցավի հետ «անջատվում են» նաև ուրախությունն ու կիրքը։

Կարդացեք նաև՝ Դիդրոյի էֆեկտը. հոգեբանական թակարդ, որը ստիպում է ձեզ գնել իրեր, որոնց կարիքը չունեք: Նվիրվում է Temu-ի և Wildberries-ի սիրահարներին

9. Փոխհատուցում

Մի ոլորտում ունեցած ձախողումներդ դու փոխհատուցում ես մյուսում արտակարգ հաջողություններով։ Բայց եթե անձնական կյանքդ չի ստացվում, նույնիսկ փայլուն կարիերան չի լրացնի այդ դատարկությունը։

10. Դիմադրություն փոփոխություններին

Դու կառչում ես քեզ հոգնեցնող հարաբերություններից, չսիրած աշխատանքից կամ վնասակար սովորություններից պարզապես այն պատճառով, որ վախենում ես փոփոխություններից։ Բայց առանց ռիսկի չկա իրական երջանկություն։

11. Պերֆեկցիոնիզմ

«Կա՛մ կատարյալ, կա՛մ ոչ մի կերպ»։ Այս մտայնությունը, ինչպես անտեսանելի մի բեռ, ամեն օր ճնշում է ուսերդ։ Բայց կատարելության հետևից ընկնելը միայն հյուծում է։ Աշխարհը սիրում է կենդանի, այլ ոչ թե անթերի մարդկանց։

12. Կոնֆլիկտներից խուսափելը

Դու լռում ես, զիջում, համբերում՝ միայն թե չվիճես։ Բայց այն հարաբերությունները, որտեղ քո իրական զգացմունքները տեղ չունեն, երբեք չեն կարող դառնալ իսկապես մտերիմ ու ջերմ։

13. Ինքնաարժեզրկում

«Սա հաջողություն չէր, ուղղակի բախտս բերեց», «Ես կարող էի և ավելի լավ անել»… Այսպես դու կարծես քեզ զրկում ես ուրախանալու իրավունքից։ Բայց եթե դու ինքդ քեզ չես գնահատում, ինչպե՞ս կարող են ուրիշները քեզ գնահատել։

14. Կախվածություն ուրիշի կարծիքից

Քո տրամադրությունը կախված է շրջապատի գնահատականներից։ Բայց երջանկությունն այն է, երբ քեզ դուր է գալիս քո կյանքը, այլ ոչ թե այն, թե ինչպես են ուրիշները գնահատում այն։

15. Կամավոր մեկուսացում

«Ավելի լավ է մենակ լինեմ, քան նորից հիասթափվեմ»… Բայց միայնությունը չի պաշտպանում, այլ միայն խորացնում է մոլորվածության զգացումը։

16. Բացասական մտածողություն

Նույնիսկ ամենալավ բանի մեջ դու որևէ խնդիր ես փնտրում և պատրաստվում վատթարագույնին։ Բայց եթե սպասում ես միայն վատին, անհնար է նկատել երջանկության պահերը։


Այս մեխանիզմները թշնամիներ չեն։ Դրանք իսկապես օգնում են դժվարին պահերին, բայց կարևոր է դրանց գերին չդառնալ։ Փորձիր նկատել, թե որ իրավիճակներում է միանում քո պաշտպանական «ավտոպիլոտը», և աստիճանաբար փոխարինիր այն գիտակցված քայլերով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
16 հոգեբանական թակարդ, որ գողանում են քո երջանկությունը
ԹԵՍՏ․ Կհերիքի՞ Ձեր ընդհանուր գիտելիքները որպեսզի ճիշտ պատասխանեք այս թեստի հարցերի գոնե կեսին