✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

16 հարց, որոնք բացահայտում են ձեր էությունը (և կյանքի իմաստը)

Այս հարցերը բառացիորեն փոխեցին իմ կյանքը...
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Հակառակ տարածված կարծիքի, հասկանալը, թե ով ենք մենք, ավելի շատ կապված է հիշողությունների, քան ինքնաճանաչման հետ: Այսպիսով, դուք երբևէ ունեցե՞լ եք պատահական պայածառացում, որին չի նախորդել օրինակների, առանձին պահերի, անօգուտ ապրումների և պատահական հարաբերությունների մի ամբողջ ցանկ, որոնք տանում են դեպի ճշմարտության իմացություն: Հավանաբար ոչ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչ-որ բանի վրա կոնկրետ աշխատանքը բաղկացած է այն գիտակցումից, թե ինչն է իսկապես ճշմարիտ:

Հոգեբանական աջակցության համակարգ ունենալու իմաստը (լինի կրոնական, թե ոչ) ձեր աշխարհայացքը փոխելը չէ: Ավելի շուտ, այն նախատեսված է ձեզ ինքնավերլուծության անհրաժեշտ գործիքներ տրամադրելու համար, որպեսզի կարողանաք գտնել բոլոր պատասխանները ձեր ներսում: Որպեսզի կարողանաք ձեր առջև հարցեր դնել կամ օրինակներ բերել, ստիպել ձեզ մտածել և այդպիսով կապ հաստատել ձեր ներքին աջակցության համակարգի, ինտուիցիայի և իսկական եսի հետ:

Ես սա ասում եմ միանգամայն անկեղծությամբ, քանի որ այս հարցերի պատասխանները բառացիորեն փոխեցին իմ կյանքը: Եվ դրանք ձեզ հետ չկիսվելը հսկայական սխալ կլինի: Հետևաբար, ես առաջարկում եմ կյանքի ամենակարևոր հարցերից 16-ը, որոնք կարող եք ինքներդ ձեզ տալ.

1. Ի՞նչ և ովքե՞ր են արժանի ձեր տառապանքին:

2. Ի՞նչ գաղափարներ կառաջարկեիք, եթե իմանայիք, որ ոչ ոք ձեզ չի մեղադրի կամ քննադատի:

3. Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ երբեք ձեզ չեն մեղադրի կամ քննադատի:

4. Եթե ​​շարունակեք ապրել այնպես, ինչպես հիմա եք ապրում, ապա ինչպիսի՞ն կլինեք 5 տարի հետո: Իսկ 10 կամ 20 տարի հետո՞:

5. Ումո՞վ եք ամենաշատը հիանում և ինչո՞ւ:

6. Ձեր մասին ի՞նչ տեղեկություն կցանկանայիք թաքցնել ուրիշներից:

7. Նշե՛ք մի քանի բան, որոնք, ձեր կարծիքով, երբեք չէիք հաղթահարի, եթե դրանց դեմ առ դեմ չբախվեիք: Ինչո՞ւ էին դրանք այդքան անհաղթահարելի թվում: Ինչպե՞ս վարվեցիք դրանց հետ:

Կարդացեք նաև՝ Կյանքի իմաստություններ Մայա Էնջելոուից

8. Որո՞նք են մինչ օրս Ձեր ամենամեծ ձեռքբերումները:

9. Ի՞նչը կլիներ չափազանց լավ հավատալու համար, եթե ինչ-որ մեկը նստեր և պատմեր ձեր ապագան:

10 Ձեր անցյալից ո՞ւմ հավանությանն եք դեռ տենչում:

11. Եթե ​​այլևս ստիպված չլինեիք աշխատել, ինչպե՞ս կանցկացնեիք ձեր օրերը:

12. Նշեք ձեր առօրյա կյանքում (բացի ուտելուց և քնելուց) ամենատարածված հինգ բաները:

13. Ինչո՞վ կփոխարինեք դրանք:

14. Եթե ​​դուք իսկապես հավատայիք ամեն ինչ վերահսկելու ձեր անկարողությանը, ապա դա սովորական կընդունեի՞ք: Իսկ կոնկրետ ի՞նչն է խանգարում ձեզ ընդունել ձեր «վերահսկողության» բացակայությունը: Ձեր ներքին «ես»-ի ո՞ր մասն է ստիպում ձեզ այլ կերպ մտածել կամ հույս ունենալ:

15. Եթե ​​ձեզ ասեն, որ շրջեք ձեր տանը և շոշափեք իրերը, դրանցից քանի՞սը կդարձնեն ձեզ իսկապես երջանիկ և խաղաղ: Այդ դեպքում ձեր ինչի՞ն են պետք մնացածը:

16. Ի՞նչն է ձեզ ամենաշատը նյարդայնացնում մարդկանց մեջ: Իսկ ի՞նչն է դուր գալիս: Ի՞նչն է ձեզ դուր գալիս ձեր մեջ: Ի՞նչն է ձեզ զայրացնում: Փորեք, մինչև չհասնեք էությանը:

Հեղինակ Բրայաննա Վեսթ

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
16 հարց, որոնք բացահայտում են ձեր էությունը (և կյանքի իմաստը)
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք տարբեր երկրների դրոշները
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց