fbpx

Երջանկության և կյանքի մասին 15 հետաքրքիր մտքեր՝ մտորելու համար

Առաջարկում ենք Ձեզ երջանկության և կյանքի մասին մտորելու համար 15 հետաքրիր մտքեր՝ մեծագույն մարդկանցից: Եվ հնարավոր է, որ այս մտքերը Ձեր կյանքը դարձնեն ավելի երջանիկ և թեթև:

Մտորեք.

Եվ ինչ էլ Ձեզ հետ կատարվի՝ մի ընդունեք այն շատ սրտին մոտ: Աշխարհում շատ քիչ բան է երկար ժամանակով կարևոր լինում:

Ռեմարկ

Այն ինչը կարող եք հանգիստ ընդունել՝ այլևս չի ղեկավարում ձեզ:

Երբ երկար նայում ես ծովին՝ սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար նայում ես մարդկանց՝ կարոտում ես ծովը:

Խարուկի Մուրակամի

Ով վերցնում է՝ լցնում է ափերը,
Ով տալիս է ՝ լցնում է սիրտը:

Լաո Ցզի

Որքան ցածր է մարդ հոգով, այնքան ավելի շատ է քիթը ցցում:
Նա քթով ձգտում է այնտեղ որտեղ հոգով չի հասնում:

Օմար Խայամ

Տիեզերքը գիտի թե ինչն է մեզ համար շատ ավելի լավ: Վաղ թե ուշ նա կբաժանի մեզ ոչ պետքական մարդկանցից և կհանդիպացնի պետքականների հետ:

Կյանքում անպայման պետք է դադարներ լինեն: Այնպիսի դադարներ, երբ ձեզ հետ ոչինչ տեղի չի ունենում, երբ դուք նստած եք և նայում եք աշխարհին, իսկ աշխարհն էլ ձեզ է նայում:

Կարլ Ռենց

Ամեն մեկի մոտ էլ կգա երջանկությունը: Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա երեքշաբթի, լույս չորեքշաբթիի գիշերը, պարտադիր չէ, որ տեղի ունենա հունվարին կամ հուլիսին, պարտադիր չէ որ դա տեղի ունենա լավ եղանակին: Բայց այն անպայման կգա…

Չկա երջանկության ոչ մի բանալի, դռները միշտ բաց են:

Մայր Թերեզա

Թույլերը վրեժխնդիր են լինում, ուժեղները ներում, իսկ երջանիկները մոռանում են:

Աշխարհը լավատեսներինն է, վատատեսները ընդամենը հանդիսատես են:

Ֆրանսուա Գիզո

Ամենաերջանիկ մարդիկ չունեն ամեն ինչի լավագույնը: Բայց նրանք քաղում են ամենալավը նրանից՝ ինչ ունեն:

Մի պահիր այն՝ ինչ գնում է և մի վանիր այն՝ ինչ գալիս է: Եվ այդժամ երջանկությունը ինքը կգտնի քեզ:

Օմար Խայամ

Հազարավոր մոմեր կարելի է վառել մեկ մոմից: Եվ դրանից այդ մոմի կյանքը չի կարճանա: Երջանկությունը չի պակասում, երբ նրանով կիսվում ես:

Բուդդա

Մի անգամ դու, բոլորովին պատահմամբ, կհայտնվես ճիշտ ժամանակին՝ ճիշտ վայրում և այդժամ բոլոր ճանապարհները կխաչվեն և կմիաձուլվեն մեկ կետում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երջանկության և կյանքի մասին 15 հետաքրքիր մտքեր՝ մտորելու համար
10 բան, որ պետք է անել մինչև 30 տարեկան դառնալը