fbpx

Հետաքրքիր 15 փաստ մարդու ուղեղի մասին

Փաստ 15. Չափսը կարևոր չէ

Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը:

Փաստ 14. Պատկերի շտկում

Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:

Փաստ 13. Ո՞ւմն է մեծ

Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:

Փաստ 12. Հոտ

Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողությունները ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունը ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:

Փաստ 11. Շուրջերկրյա ուղևորություն

Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:

Փաստ 10. Չափից շատ եք մտածում

Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք: Երևում է մենք իրոք չափից շատ ենք մտածում:

Փաստ 9. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է

Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:

Փաստ 8. Ստեղծելով հիշողություններ

Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:

Փաստ 7. Լուսավորության պահը

Գիտե՞ք արդյոք, որ արթուն ժամանակ մեր ուղեղը այնքան էներգիա է արտադրում, որը հերիք է էլեկտրական լամպը վառելու համար:

Փաստ 6. Աջ, ձախ, աջ…

Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը: Տարօրինակ է չէ՞

Փաստ 5. Աջն ընդդեմ ձախի

Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:

Փաստ 4. Երեխայի ուղեղը

Երբ մարդիկ իրենց երեխաների համար բարձրաձայն կարդում կամ խոսում են՝ դա նպաստում է ուղեղի առավել արագ զարգացմանը:

Փաստ 3. Մեծ բարձրություն

Բարձրությունները ազդում են ուղեղի վրա, առաջ բերելով հալյուցինացիաներ: Դրա պատճառը ուղեղի թթվածնով վատ սնուցումն է: Դա հաճախակի պատահում է ալպինիստների հետ: 2438 մ և ավել բարձրություններում նրանք իրենց մարմնից դուրս եկող լույս են տեսնում, կամ նրանց թվում է իրենց կողքը մարդ կա:

Փաստ 2. Գիրություն

Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:

Փաստ 1. Ցավ չկա

Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հետաքրքիր 15 փաստ մարդու ուղեղի մասին
Զվարճալի մաթեմատիկական խնդիրներ, որոնք կօգնեն մարզել ուղեղը