fbpx

14 փաստ, որոնք ապացուցում են, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին թվում է

Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ բաներ, որոնք այնպիսին չեն, ինչպիսին սովոր են մարդիկ դրանք համարել: Դա կարող է զարմանալի թվալ, սակայն, այն, որ մարդկանց բազմաթիվ սերունդներ վստահ էին այդ փաստերում, այսօր պարզվում է սխալմունք՝ միֆ: Մեր տեսության մեջ հավաքված են հենց այսպիսի փաստեր.

1. Շները ավելի վտանգավոր են, քան շնաձկները

zablujdenija-01

Տարվա մեջ, շները 2500 անգամ ավելի շատ մարդ են սպանում, քան շնաձկները: Ամեն տարի, ավելի քան 25000 մարդ է մահանում կատաղությունից, որը տարածում են շները:

2. Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի մեծ մասը

zablujdenija-02

Բոլորը, թեկուզ կյանքում մեկ անգամ լսել են, որ մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը: Իրականում, այդ պնդումը միֆ է և կապված է ուղեղի մասին հնացած պատկերացումների հետ: Չնայած նրան, որ ուղեղում միաժամանակ շատ քիչ թվով նեյրոններ են ակտիվ, դրանք ակտիվանում են տարբեր պրոսցեսների ժամանակ ըստ պահանջի՝ մտածելուց մինչև շնչառություն և արյան շրջանառության կարգավորում:

3. Պատվաստանյութերը աուտիզմ չեն առաջացնում

zablujdenija-03

Ամբողջ աշխարհով տարածվել է կարծիք, իբր պատվաստանյութերը երեխաների մոտ առաջացնում են աուտիզմ: Դա հիմար միֆ է, որը հարկավոր է ցրել, քանի որ այդպիսի փոխկապակցվածության մասին տվյալները կեղծված են:

4. Երկնաքարը չի վերացրել Երկրի վրայի ամբողջ կյանքը

345084534

Գիտական հիմնական հիպոթեզներից մեկն այն է, որ իբր երկնաքարը, որը բախվել է Երկիր մոլորակի հետ 65 միլիոն տարի առաջ, վերացրել է Երկրի վրա գոյություն ունեցող ամբողջ կենդանի արարածներին՝ մասնավորաբար դինոզավրերին: Իրականում, այսօր, գիտականները ենթադրում են, որ կենդանի արարածների 25%-ը այնուամենայնիվ գոյատևել է: Հենց նրանք են զարգացել և դարձել այսօրվա ձիերն ու պրիմատները:

5. Հնարավոր չէ հիվանդանալ ցրտից

zablujdenija-05

Չնայած նրան, որ մարդիկ դարերով համարում էին որ կարելի է հիվանդանալ մրսելուց կամ անձրևի տակ մնալուց, բայց դա այդպես չէ: Չնայած հետազոտությունների մեծ մասը ցույց են տալիս, որ ցածր ջերմաստիճաններում օրգանիզմը ավելի զգայուն է ինֆեկցիաների հանդեպ, բայց հնարավոր չէ հենց այնպես հիվանդանալ: Հիմնական տեսությունը, թե ինչու են մարդիկ հիվանդանում հատկապես ձմռանը՝ բացատրվում է նրանով, որ այդ եղանակին մարդիկ ավելի շատ են գտնվում փակ տարածքներում վիրուսակիր մարդկանց կողքին և ձմռանը առավել մեծ խոնավությամբ:

6. Առյուծը ամենևին էլ ջունգլիների արքան չէ

zablujdenija-06

Չնայած առյուծներին մարդիկ սովորել են անվանել ջունգլիների արքա, առյուծների մեծ մասը նույնիսկ չի էլ բնակվում ջունգլիներում: Հիմնականում այդ կենդանիները բնակվում են սավանաներում:

7. Վան Գոգը, հնարավոր է, չի կտրել իր ականջը

zablujdenija-07

Շատ մարդիկ կարծում են, որ Վան Գոգը կտրել է իր ականջի ծայրը խելագարության նոպայի ժամանակ: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ընկերը՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը, հնարավոր է, ծագած վեճի ժամանակ կտրել է Վան Գոգի ականջը սուսերով:

8. Հիսուսը ձմռանը չի ծնվել

zablujdenija-00

Հիսուս Քրիստոսը իրականում ձմռանը չի ծնվել: Շատ գիտնականներ և աստվածաբաններ կարծում են, որ Հիսուսը, ամենայն հավանականությամբ, ծնվել է աշնան սկզբներին, հնարավոր է սեպտեմբերին: Բենեդիկտ XVI-րդ Պապը հայտարարեց, որ Հիսուսի ծննդյան թիվը աղավաղվել է Դիոնիս կրտսեր վանականի կողմից ստեղծված սխալ օրացույցի պատճառով:

9. Մարդիկ ունեն ավելի քան 5 զգայարան

zablujdenija-09

Հանրահայտ տեսակետը, որ մարդիկ ունեն միայն 5 զգայարան, գալիս է Արիստոտելից, ով որոշել էր, որ հիմնական զգայարաններն են՝ համ, հոտ, շոշափելիք, տեսողություն և լսողություն: Այսօր գիտնականները տարբերում են ավելի քան 20 զգայարան, այդ թվում՝ թերմացեպցիան (ջերմության զգացում), էկվիլիբրացեպցիա (հավասարակշռության զգացում) և պրոպրիացեպցիա (զգացումը այն բանի, թե հատկապես տարածության մեջ որտեղ են գտնվում մարմնի մասերը):

10. Ութոտուկները չունեն 8 ոտք

zablujdenija-10

Նրանք ունեն միայն երկու ոտք (մարմնի ետևի մասում) և 6 ձեռք (մարմնի առջևի մասում), որոնք օգտագործում են, որպեսզի բռնեն կերը և ուսումնասիրեն շրջակայքը:

11. Նապոլեոնը ցածրահասակ չէր

zablujdenija-11

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը այդքան ցածրահասակ չէր, ինչպես սովորաբար նրան նկարագրում և պատկերում են: Նրա հասակը 168 սմ էր, որը այն ժամանակների չափանիշներով համարվում էր միջին հասակ:

12. Քամելեոնների մեծ մասը չեն կարողանում քողարկվել

zablujdenija-12

Չնայած նրան, որ քամելեոնները բոլորին հայտնի են իրենց գունավորումը փոխելու, շրջակա միջավայրի հետ միաձուլվելու ունակությամբ, քամելեոնների մեծ մասը չեն կարողանում փոխել մաշկի գույնը, որպեսզի քողարկվեն: Փոխարենը նրանք փոխում են իրենց գույնը՝ կախված էմոցիաներից:

13. Ալկոհոլը չի տաքացնում

zablujdenija-15

Ալկոհոլը չի բարձրացնում մարմնի ջերմաստիճանը, այլ միայն լայնացնում է արյունատար անոթները, որի հետևանքով տաք արյունը հայտնվում է մաշկին ավելի մոտ: Սակայն մաշկը, հետագայում, շատ արագ կրկին սառչում է՝ իջեցնելով ընդհանուր մարմնի ջերմաստիճանը: Այդ պատճառով ձմռանը երբեք պետք չէ տաքանալ սպիրտայինով, այլապես կարելի է ցրտահարվել:

14. Տիեզերքից հնարավոր չէ տեսնել Չինական Մեծ Պատը

zablujdenija-15

Շատ մարդիկ համարում են, որ Չինական Մեծ պատը միակ ձեռակերտ օբյեկտն է, որը հնարավոր է տեսնել տիեզերքից: Պարզվում է Միջազգային տիեզերակայանից, նույնիսկ ցածր ուղեծիրներում, հնարավոր չէ տեսնել այն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
14 փաստ, որոնք ապացուցում են, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին թվում է
Հրաշքի սպասելիքներով (հոլովակ)