✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Խորիմաստ մտքեր Սթիվ Ջոբսից, որոնք մտածելու տեղիք կտան

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Սթիվ Ջոբսն այն մարդկանցից էր, ում մահվանից հետո շարունակում են ապրել ոչ միայն նրա գործերը, այլև մտքերը: Նրա յուրաքանչյուր միտք կյանքի մի նոր դաս է, որը նա փոխանցել է սերունդներին անկեղծ նվիրումով:

Նորարարությունը տարանջատում է առաջնորդին` հետևորդից:

Եղիր հիմար և կմնաս սոված:

Գերեզմանոցում թաղված ամենահարուստ մարդը լինելն ինձ համար ոչինչ չի նշանակում: Ինձ համար ավելի կարևոր է քնելուց առաջ մտածել, որ ինչ որ հրաշալի բան եմ արել:

Ուզում եք ամբողջ կյանքներդ ջո՞ւր վաճառել փողոցում, թե՞ հնարավորություն չունենալ փոխել աշխարհը:

Երբ լավ գաղափար է հայտնվում, իմ աշխատանքն է շրջանառել այն տարբեր մարդկանց շրջանում, լսել նրանց կարծիքները, ստիպել նրանց վիճել միմյանց հետ և համախմբել 100-ավոր մարդկանց` հետազոտելու հարցի բոլոր կողմերը: Ի վերջո պարզապես ուսումնասիրել իրերը:

Որակի նշաձող եղեք մյուսների համար: Որոշ մադիկ չեն համակերպվում շրջապատի հետ, որտեղ հարգվում է գերազանցությունը:

Ձեր ժամանակը սահմափակ է, ուստի մի վատնեք այն ուրիշների համար ապրելուն: Գերի մի ընկեք դոգմաներին, որոնք մյուս մարդկանց կարծիքների արդյունք են: Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը` ունեցեք քաջություն` ձեր սրտին և մտքին հետևելու համար: Հստակ որոշեք, թե ինչ եք ուզում դառնալ, մնացածն արդեն երկրորդական է:

Ես միակն մարդն եմ, ով մեկ տարում 1 մլրդ դոլարի քառորդն է կորցրել: Հավատացեք ինձ, դա կոփում է բնավորությունը:

Որակն ավելի կարևոր է, քան քանակը: Մի տնտեսությունը վարելն ավելի հեշտ է, քան 2-ը:

Մենք հնարավորություն չունենք շատ բաներ անելու, և մեզանից յուրաքանչյուրը պետք է «գերազանց» լինի, քանի որ մեր կյանքն այդպիսին է: Կայնքը կարճ է, վերջում բոլորս ել մահանում ենք, ուստի եկեք լավը լինենք և արժանի դառնանք կյանքին:

Հրապարակման ներկայացրեց՝ Էլեն Հակոբյանը

ուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Հրապարակիր քո նյութը

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag
Խորիմաստ մտքեր Սթիվ Ջոբսից, որոնք մտածելու տեղիք կտան
Հայտնի բրենդներն այլ անկյունից (16 ֆոտո)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց