fbpx

14 նշան այն բանի, որ ինչ-որ մեկը անընդհատ մտածում է քո մասին

Այս նշանները կօգնեն ձեզ պարզել, թե արդյո՞ք ձեզ հետաքրքրող անձը մտածում է ձեր մասին, թե ոչ:

Որոշ ենթագիտակցական մակարդակում մենք բոլորս ի վիճակի ենք զգալ սիրելիի հուզական և ֆիզիկական վիճակը:

Այս ունակությունը կոչվում է պայծառազգացողություն, և չնայած մեզանից շատերը բնածին օժտված են դրանով, բայց շատերն էլ չգիտեն, թե ինչպես օգտագործել այն:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու չեք կարող ինչ-որ մեկին գլխից հանել: Դա այն է, որ մենք ֆիզիկապես և հուզականորեն զգում ենք մեկ այլ մարդու տրամադրությունը, զգացմունքներն ու էներգիան:

Երբ մենք հուզականորեն կապվում ենք մեկ այլ անձի, մեր միջև անտեսանելի կապ է առաջանում: Նույնիսկ եթե դուք այլևս մտերիմ չեք և չեք խոսում այդ մարդու հետ, դուք կարող եք զգալ՝ երջանի՞կ է նա, թե՞ տխուր: Այսպիսի հուզական հաղորդակցությունը գոյություն ունի ժամանակի և տարածության սահմաններից դուրս:

Ինչպե՞ս իմանալ, մարդը մտածո՞ւմ է ձեր մասին, թե՞ ոչ: Ահա մի քանի նշան.

1. Հույզերի անսպասելի հոսք

Պատկերացրեք, որ շատ լավ ժամանակ եք անցկացնում և զվարճանում, երբ հանկարծ մի քանի վայրկյան ձեզ համակում է անհասկանալի տխրություն:

Էմոցիաների այդպիսի հանկարծակի ներհոսքը հաճախ մեզ մոտ մտքեր է առաջացնում որոշակի մարդու մասին: Եթե ​​ձեզ մոտ նման բան պատահել է, մեծ է հավանականությունը, որ ձեր մասին մտածում են, հատկապես մտերիմ մարդ: Դա կարող է լինել ձեր նախկին զուգընկերը կամ հին ընկերը:

2. Երազ եք տեսել այդ մարդու մասին

Դուք գուցե երբեք երազ չեք տեսել ձեր ծանոթի կամ ընկերոջ մասին, բայց անցած գիշեր նա հայտնվել է ձեր երազում: Դուք կարող եք տեսնել, թե ինչ է անում այս մարդը, ինչպես է նրա տեսքը և ինչ է ասում: Քանի որ մենք բոլորս էներգետիկորեն կապված ենք միմյանց հետ, սա կարող է ինչ-որ բան պատմել նրա ներկա կյանքի մասին և հուշել, թե ինչ կարող է պատահել նրա հետ ապագայում:

Ամենայն հավանականությամբ, երազում նրա հայտնվելը կապված է հենց այն բանի հետ, որ նա մտածում է ձեր մասին, և որ երազի միջոցով նա փորձում է կապվել ձեզ հետ: Փորձեք գրել կամ զանգահարել այս մարդուն և հարցնել նրան կյանքի մասին, և կիմանաք, արդյոք ձեր ընկերը կամ սիրած էակը մտածո՞ւմ է ձեր մասին, թե՞ ոչ:

3. Ավելի մոտ գտնվելու ցանկություն

Շատերը հավատում են, որ ճակատագիրն է մեզ ստիպում սիրահարվել այս կամ այն մարդուն: Իրականում, մենք սիրահարվում ենք, քանի որ ենթագիտակցորեն զգում ենք, որ մեր մասին մտածող մարդը ի վիճակի է բավարարել մեր խորքային կարիքները:

Սա բացատրում է, թե ինչու ենք մենք փնտրում ուղիներ նրան մեր կյանք ներգրավելու և մեր միջև հեռավորությունը նվազեցնելու համար: Հետևաբար, եթե որոշակի անձը հաճախ է հայտնվում մոտակայքում, ապա դա հաստատ նշան է, որ նա մտածում է ձեր մասին և անգիտակցաբար ձգվում է ձեզ:

4. Երկար ժպիտ

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում նախ, երբ հանդիպում եք մի հին ընկերոջ, որին երկար ժամանակ չեք տեսել: Դուք ժպտում եք, և ժպիտը մնում է ձեր դեմքին ավելի քան 10 վայրկյան:

Ձեր ենթագիտակցությունը ձեզ ասում է, որ ձեզ դուր է գալիս այս մարդը: Նույնը պատահում է, երբ ինչ-որ մեկը մտածում է ձեր մասին: Երբ մարդը հանդիպում է ձեզ, նա զգում է նույն զգացողությունները, ինչպես հին ընկերոջը հանդիպելիս, և նրա ժպիտը երկար ժամանակ չի թողնում դեմքը:

Ձեր մասին մտածող մարդը ձեզ հետ չի խոսի իր սովորական չեզոք ձևով: Եթե ​​նա մտածում է ձեր մասին, նա կզգա երջանկության ներքին զգացողություն, և այդ զգացումը ձեզ հետ զրույցի ընթացքում դրսևորվում է արտաքին ժպիտով:

5. Դուք հաճախ եք հայտնվում մարդու տեսադաշտում

Երբ մեկը հաճախ մտածում է ձեր մասին, նրա ենթագիտակցական միտքը միշտ ձգտելու է ապահովել, որ դուք գտնվեք նրա տեսադաշտում: Այս մարդը հոգու խորքում կցանկանա, որ դուք ավելի մոտ լինեք և դառնաք նրա կյանքի մի մասը:

Այդ իսկ պատճառով, շահագրգիռ անձը կցանկանա իմանալ, թե ինչ եք անում, ում հետ եք ժամանակ անցկացնում, ում հետ եք շփվում: Նա կարող է նույնիսկ ուղղակիորեն չնայել ձեզ, բայց միշտ ուզում է, հնարավորության դեպքում, ձեզ տեսնել իր տեսադաշտում: Եթե ​​մարդը անընդհատ մտածում է ձեր մասին, ապա, ամենայն հավանականությամբ, դուք նրան դուր եք գալիս, կամ էլ ավելի խորը զգացողություններ ունի ձեր հանդեպ:

6. Նրա ոտքերը ուղղված են ձեր կողմ

Մեր ոտքերը, բնականաբար, շրջվում են այն ուղղությամբ, որով մենք գնում ենք: Մեր մտադրությունների և մեր ոտքերի ուղղության միջև գոյություն ունի ենթագիտակցական կապ:

Եթե ​​մարդկանց մեջ եք, ձեր ոտքերը միշտ կուղղվեն դեպի այն մեկը, ում ամենից շատն եք համակրում: Եթե ​​նկատում եք, որ մարդու ոտքերը ուղղված են ձեզ, ապա սա ակնհայտ նշան է, որ դուք դուր եք գալիս այդ մարդուն և նա մտածում է ձեր մասին:

7. Հետաքրքրվում է ձեր ընկերներով

Դուք կիմանաք, մտածո՞ւմ է արդյոք մարդը ձեր մասին, եթե նա փորձում է խոսել ոչ միայն ձեզ, այլև ձեր ընկերների հետ: Ընկերները մեծ ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա, ուստի, երբ ինչ-որ մեկով հետաքրքրում ենք, փորձում ենք ավելի մոտ լինել նրա ընկերներին՝ փորձելով գոհացնել նրան:

Եթե մի խումբ ընկերների մեջ եք, և ձեր զրուցակիցը, խոսելով ձեր ընկերների հետ, վերջինը խոսում է ձեզ հետ, կարող եք վստահ լինել, որ նա մտածում է ձեր մասին:

8. Մոտենում է ձեզ առանց որևէ պատճառաբանության

Երբ մարդուն հետաքրքիր ես լինում, նրա ենթագիտակցությունը իր կյանքի մեջ ներգրավելու ուղիներ է փնտրում: Նա կցանկանա գալ ձեզ մոտ, նույնիսկ եթե դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան: Միգուցե այս մարդը անընդհատ մտածում է ձեր մասին, և նա ավելի լուրջ զգացողություններ ունի ձեր հանդեպ:

9. Հաճախ եք մտածում այդ մարդու մասին

Իհարկե, երբ մենք տարված ենք ինչ-որ մեկով, մեր մտքերը ամբողջովին կլանված են մեր ցանկությունների օբյեկտով: Այնուամենայնիվ, եթե առանց որևէ պատճառի սկսեցիք մտածել մարդու մասին, ապա, ամենայն հավանականությամբ, նա նույնպես մտածում է ձեր մասին:

Սա հատկապես ճիշտ է այն իրավիճակներում, երբ նրա մասին միտքը առաջացել է ոչնչից, և ոչինչ չի կանխատեսում նրա հայտվելը: Եթե ​​նման բան է պատահում, դուք, ամենայն հավանականությամբ, զբաղեցնում եք այդ մարդու մտքերը: Հնարավոր է նույնիսկ արժե նրանից հաղորդագրություն սպասել:

Ինչպե՞ս իմանալ, թե ինչ են մտածում ձեր մասին

10. Ձեր ականջները այրվում են կամ քոր գալիս

Շատերը դա համարում են պարզ նշան, բայց չի կարելի ժխտել այն փաստը, որ մեր մարմինը և ուղեղը սերտորեն կապված են, և մենք միշտ չէ, որ կարողանում ենք հասկանալ այս կապը: Եթե ​​ականջները հանկարծ սկսեցին այրվել կամ քորվել՝ ինչ-որ մեկը հստակ մտածում է ձեր մասին:

Իհարկե, եթե դուք տառապում եք ալերգիայով կամ արևայրուք եք ստացել, կարող եք բացառել այս նշանը: Բայց եթե օբյեկտիվ պատճառներ չկան, ապա, ամենայն հավանականությամբ, առաջացրել եք ինչ-որ մեկի հետաքրքրությունը:

Համարվում է, որ երբ ձախ ականջդ քոր է գալիս, ինչ-որ մեկը քննարկում է քո թերությունները: Եթե ​​ձախ ականջը քոր է գալիս և կարմրում, ինչ-որ մեկը հնարավոր է վատ է արտահայտվում ձեր մասին:

Եվ հակառակը, աջ ականջը, որը այրվում է կամ քոր է գալիս, խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը սիրում է ձեզ, լավ է խոսում ձեր մասին և հավատում է ձեզ: Եթե ​​երկու ականջներն են քորվում, ապա գուցե հարկավոր է ականջները մաքրել:

11. Հանկարծակի փռշտոց

Շատերը դա կհամարեն հին հավատամք, բայց դրանում կա ճշմարտության մասնիկ:

Եթե ​​դուք տառապում եք ալերգիայով կամ մրսածությունից, ապա այս նշանը չի կարող համարվել հուսալի: Այնուամենայնիվ, հանկարծակի փռշտոցը կարող է նշանակել, որ ձեր մասին մտածում են: Համարվում է, որ անսպասելի փռշտոցը ցույց է տալիս ոչ միայն այն, որ ձեր մասին մտածում են, այլև սա  նշան է, որ ինչ-որ մեկը ձեզ շատ է կարոտում:

Եթե ​​դուք միայն մեկ անգամ փռշտացիք, նշանակում է մտածում և լավ են խոսում ձեր մասին: Կրկնակի փռշտոցը նշանակում է ճիշտ հակառակը, և ինչ-որ մեկը վատ է խոսում ձեր մասին: Երեք փռշտոցները լավ նշան է համարվում: Եթե ​​ինչ-որ մեկը փռշտալուց հետո ասում է «Առողջություն» արտահայտությունը, ապա քեզ համար ամեն ինչ լավ կլինի:

12. Այտերը այրվում են

Մենք հաճախ կարմրում ենք, երբ ամաչում ենք: Այնուամենայնիվ, եթե ձեր այտերը սկսում են այրվել, երբ անհարմար իրավիճակում չեք գտնվում, դա կարող է ցույց տալ, որ ինչ-որ մեկը մտածում է ձեր մասին և վատ է խոսում ձեր մասին:

Այս զգացողությունը նման է դեմքի ապտակից հետո առաջացած այրոցին, ինչը, ըստ էության, և տեղի է ունենում, երբ մարդը հարվածում է «բառերով»:

13. Սնվելու ընթացքում տհաճություն

Եթե ​​ուտելու ընթացքում դուք սկսում եք խեղդվել, կամ կոկորդը սկսում է քերվել՝ դա կարող է լինել մոտալուտ վեճի նշան: Հանկարծակի զգացողությունը, որ դուք խեղդվում եք, պայմանավորված է ձեր շուրջը տիրող լարված մթնոլորտով:

Ձեր ենթագիտակցական միտքը լարվածություն է զգում մեկ այլ մարդու կողմից, և մարմինը արձագանքում է դրան: Եթե ​​դուք նստած եք մենակ և գրեթե խեղդվում եք, ապա միգուցե դուք փորձում եք անգիտակցաբար այդպիսի իրավիճակ ստեղծել ձեր գլխում:

14. Մրմռում են աչքերը

Աչքի տարածքում մրմռոցը կարող է պարզապես ցույց տալ, որ ձեզ մոտ ալերգիա է կամ շատ զգայուն աչքեր ունեք:

Իսկ եթե ձեր աչքերը հանկարծակի են սկսում մրմռալ, ապա դա կարող է ցույց տալ, որ կա մի մարդ, որի մտքերն անընդհատ զբաղեցնում եք:

Ենթադրվում է, որ եթե կնոջ ձախ աչքը քորվում է կամ մրմռում, ինչ-որ մեկը գովաբանում է իրեն և լավ է մտածում իր մասին: Եթե ​​աջ աչքն է քորվում կամ մրմռում՝ մարդու մտքերը բացասական են: Տղամարդկանց մոտ ճիշտ հակառակն է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
14 նշան այն բանի, որ ինչ-որ մեկը անընդհատ մտածում է քո մասին
Ընտրելով ժամացույցներից մեկը՝ իմացեք Ձեր ճակատագրի գաղտնիքները