fbpx

Կրքի և սիրո գիտական տարբերությունը

Որոշ մարդիկ կարծում են, որ կիրքը տանում է դեպի սեր: Այո հնարավոր է: Բայց երբեմն այն տանում է միայն դեպի թեժ գիշերվան:

Համաձայն գիտնականների, կիրքը հիմնված է միայն ֆիզիկական հակվածության վրա, և սովորաբար անցնում է, երբ մարդիկ ճանաչում են միմյանց իրականին: Բանալի բառն է «իրականին»: Մարդիկ հարաբերություններում իրենց իրական դեմքը բացահայտում են ամիսներ անց: Իսկ ասել, որ դուք սիրում եք մարդուն հնարավոր չէ, քանի դեռ դուք չեք ճանաչում նրան լիովին:

Այսպիսով, կիրքը կարող է անցնել, իսկ սերը դեռ չսկսել: Իսկ ինչպե՞ս իմանալ, թե ի՞նչ ես զգում մարդու հանդեպ՝ բարձր լիբիդո՞, թե՞ թիթեռներ փորում: Ե՞րբ է կիրքը դառնում սեր:

Երբ դուք տարված եք կրքով, դա նման է թմարանյութային արբածությանը՝ դա հաճախակի կրքոտ գիշերների կողմնակի ազդեցությունն է: Բանը նրանում է, որ կիրքը ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման և մոտիվացիայի հետ, այն դեպքում, երբ սերը ազդում է գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք կապված են հոգածության և կարեկցանքի հետ: Սերը՝ դա երբ ավելի շատ եք անհանգստանում զուգընկերոջ համար, քան ձեր:

Երբ դուք սիրում եք, դուք ընդունում եք մարդուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա: Երբ դուք տարված եք կրքով՝ ձեզ դուր է գալիս միայն այդ մարդու խաբկանքը:

Հիշո՞ւմ եք ձեր առաջին երազանքները նրա մասին: Այն մասին, թե ինչ պետք է անեք աշխատանքից հետո, թե ինչպե՞ս պետք է «թավալ գաք» անկողնում հանգստյան օրերին: Դուք պատկերացնում էիք ձեր առաջին վեճը, առաջին ծննդյան օրը, առաջին համբույրը: Եթե դուք կարող եք ուշքի գալ բոլոր այդ ֆանտազիաներից և դեռ ցանկանալ մնալ այդ մարդու կողքին՝ դուք սիրահարված եք:

Երբ դուք տարված եք կրքով, դուք անընդհատ ցանկանում եք ֆիզիկական մերձեցում: Սիրո մեջ դա ոչ միշտ է այդ աստիճան կարևոր:

Սիրո մեջ, մտերմության հետ մեկտեղ կարող է կրճատվել սեքսի քանակը, բայց փոխարենը բարձրանալ որակը: Որովհետև հարաբերությունները՝ դա ոչ միայն սեքսն է:

Սիրո մեջ մարդու արտաքինը դառնում է ոչ այդքան կարևոր: Նույնիսկ եթե ի սկզբանե ձեզ գրավում էր նա, ժամանակի ընթացքում, երբ դուք սիրահարվում եք, ձեզ սկսում է գրավել ինքը՝ անձը և նրա հոգին: Կրքում ձեզ համար կարևոր է միայն թե ինչպիսի տեսք ունի մարդը:

Սիրո մեջ դուք ցանկանում եք մարդու մասին իմանալ ամեն ինչ, իսկ եթե տարված եք կրքով՝ դուք խոսելու ոչինչ չունեք:

Բայց ինչպես սիրո մեջ, այնպես էլ կրքում, դուք անընդհատ ցանկանում եք լինել այդ մարդու հետ՝ կրքում ձեզ շարժում են հորմոնները, իսկ սիրո մեջ ավելի խորը կապ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Կրքի և սիրո գիտական տարբերությունը
Վայ մեզ…