fbpx

12 խորհրդանշաններ Ձեր երազներից, որոնք պետք չէ անտեսել

Երազը՝ մեր մտածելակերպի նուրբ, մինչև վերջ չուսումնասիրված ոլորտն է, որում կարող են տեղի ունենալ աներևակայելի բաներ։ Շատ հին ժամանակներից մարդիկ հետաքրքրվում էին երազներով, փորձում էին մեկնաբանել դրանք և դրանց միջոցով տեսնել ապագան։ Բայց եկեղեցին զարմանալիորեն միակարծիք է այս հարցում գիտնականների հետ՝ չի կարելի անվերապահորեն հավատալ երազներին և ոչ բոլոր երազներն է կարելի մեկնել։

Նույն ժամանակ, եթե դուք երազում անընդհատ նույն բանն եք տեսնում՝ իմաստ ունի ապակոդավորել երազի իմաստը։ Ապագան այն ձեր համար չի կանխատեսի, սակայն կօգնի հասկանալ այսօրվա ձեր վիճակը։

Եվ այսպես, եթե երազում տեսել եք.

1. Արկղեր

1_converted

Արկղերը՝ նշանակում են գաղտնիքներ և գաղտնի հիասթափություններ։ Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից ինչ-որ բան են թաքցնում կամ ինքներդ եք փորձում ինչ-որ բան թաքուն պահել։ Ասենք ավելին։ Դուք կիմանաք ձեր վախին դեմքով, եթե նայեք թե ինչ կա արկղի մեջ։ Եթե արկղը դատարկ է, այն խոսում է հասթափվելու և խաբված լինելու գաղտնի վախերի մասին։

2. Անկում

2_converted

Ասում են, որ եթե երեխաները երազում ընկնում են, ապա նշանակում է, որ նրանք մեծանում են։ Հնարավոր է այսկերպ ձեր ենթագիտակցությունը փորձում է պատմել այն մասին, որ կյանքը անկառավարելի է դառնում։ Շատ հնարավոր է, որ դուք վախենում եք ձեր պլանների անհաջողությունից և ձեր չմտածված քայլերը կարող են ետ գալ ձեզ՝ բումերանգի նման։ Բայց մի վախեցեք, ձեզ ուղղակի հարկավոր է աշխատել ինքնատիրապետման և հանգստի վրա։

3. Կատուներ

3_converted

Կարևոր չէ, առօրյայում սիրո՞ւմ եք կատուներին, թե ոչ։ Կատուն երազում՝ հզոր խորհրդանիշ է։ Դա թեթև ակնարկ է այն մասին, որ ձեր կյանքում բացակայում է կանացի սկիզբը։ Եթե դուք տղամարդ եք, ապա վախտն է մտածել ամուր և լուրջ հարաբերությունների մասին, եթե կին եք՝ խորացեք ձեր մեջ և բացահայտեք ձեր իրական կանացի բնույթը։

4. Ատամներ

4_converted

Ատամները երազում սովորաբար հանդես են գալիս որպես մղձավանջ՝ կամ դրանք թափվում են, կամ կոտրվում և այլն։ Բացի նրանից, որ երզում տեսած ատամները կարող են խոսել ստոմոտոլոգիայի հետ կապված ձեր պրոբլեմների մասին, դրանք նաև խորհրդանշում են ձեր վախը ծերության կամ մահի հանդեպ։ Բացի դրանից, դա կարող է խոսել նաև այն մասին, որ դուք չափից շատ եք մտահոգված ձեր արտաքինով, մոռանալով առողջության մասին։

5. Մրջյուններ

5_converted

Մրջյունները կարող են նշանակել, որ դուք նյարդայնացած եք։ Նաև այն կարող է խորհրդանշել ձեր հետաքրքրությունը թիմային աշխատանքին։ Ամենայն հավանականությամբ, դուք այն մարդկանցից եք, ովքեր շատ են գնահատում ընտանիքն ու ընկերական կապերը։

6. Մազեր

6_converted

Երազում՝ մազերը կարող են խորհրդանշել ձեր անվստահությունը սեփական արտաքինի նկատմամբ և դրա վրա արժի աշխատել։ Որքան երկար են մազերը, այնքան բարձր է ձեր ստատուսը սեփական աչքերում։ Երազում երկար մազեր տեսնելը կարող է խորհրդանշել նաև ձեր ազատության ցանկությունը։ Ժամանակն է ձեր վրայից հանեք որոշ արգելքներ և լինեք մի փոքր ավելի հանգիստ և երջանիկ։

7. Ջուր

7_converted

Ջրամբարներ և ջուրը երազում խոսում են այն մասին, որ դուք չափազանց ամբիցիոզ մարդ եք, ում նպատակները դուրս են գալիս մնացածի նպատակների սահմաններից շատ հեռու։ Դուք ունեք նոր իդեաներ և հանուն դրա դուք պատրաստ եք ռիսկի գնալ։  Դա մի փոքր վախենալու է, բայց արժե խիզախել։ Եթե երազում ջուր եք տեսնում, նշանակում է ձեզ դուր է գալիս, երբ գործերն ընթանում են ազատ և թեթև, առանց խոչընդոտների։

8. Թռիչք

8_converted

Բոլոր մարդիկ են ժամանակ առ ժամանակ տեսնում վառ, ֆանտաստիկ երազներ, որտեղ նրանք ազատորեն կտրվում են երկրից։ Դա խոսում է այն մասին, որ դուք կյանքում կարող եք խիզախ ընտրություն կատարել։ Նույն ժամանակ, ներկա պահին ձեր վրա չափից շատ բան է թափվել և դրանցից ազատվել կարող եք միայն քնելով։ Դուք ցանկանում եք ոչ միայն թռնել պրոբլեմներից, այլ նաև սավառնել դրանց վրայով։

9. Ճանապարհ

9_converted

Պատկերավոր ասած՝ մեր կյանքը բարդացված է տարբեր ճանապարհներով, որոնց հետ ստիպված ենք առերեսվել, որպեսզի ընտրություն կատարենք։ Եթե դուք երազում տեսել եք միայն մեկ ճանապարհ, նշանակում է, որ դուք ցանկանում եք պարզեցնել ձեր կյանքը, դարձնել այն ավելի հասկանալի։ Դուք ֆատալիստ եք և հավատում եք, որ միայն ճիշտ ընտրությունը կարող է կյանքում փոխել ամեն ինչ։ Ուրեմն դարձրեք ձեր ճանապարհը վառ և յուրահատուկ։

10. Հող, ցեխ

10_converted

Ինչպես թաց հողում կարող է թաղվել մեքենան, այնպես էլ մարդը կարող է թաղվել հանգամանքներում։ Ամենայն հավանականությամբ ներկա ձեր կյանքի իրավիճակը ձեզ  ներծծում է, իսկ դուք փորձում եք դուրս պրծնել այդ ճիրաններից և երազն էլ խոսում է հենց այդ մասին։

11. Լինել մերկ հանդիսատեսի առջև

11_converted

Դուք միակ մարդը չեք, ովքեր այդպիսի երազներ են տեսնում։ Բանը նրանում է, որ երազում բացահայտվում են մեր վախերը՝ մասնավորաբար դատապարտված լինելու վախը։

12. Կանաչ երազներ

12_converted

Եթե երազը լեցուն էր կանաչով, նշանակում է ձեր էմոցիոնալ վիճակը նորմալ է։ Դուք սիրում եք մարդկանց, որոնք ձեզ շրջապատում են և նույնն էլ ստանում եք նրանցից։ Նաև երազը կարող է նշանակել, որ այժմ դուք գտնվում եք հոգևոր և հոգեկան առողջացման փուլում։

Աղբյուրը՝ marketium.ru 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
12 խորհրդանշաններ Ձեր երազներից, որոնք պետք չէ անտեսել
45 գեղեցիկ ստորջրյա լուսանկարներ, որոնցից մարդու շունչ է կտրվում