fbpx

Ինքնավստահություն ձեռք բերելու 12 միջոց

Ինքնավստահություն. մարդու համար կարևորագույն հատկություններից մեկը: Ինքնավստահ մարդը հաջողակ է ամեն ինչում, նա կարողանում է առաջ շարժվել կյանքի քարքարուտներով: Եվ այսպես ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն՝ 12 միջոց.

Դադարեք համեմատվել ուրիշների հետ

Անընդհատ համեմատվելով ու մրցելով Դուք շատ հաճախ կպարտվեք, որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում ձեզանից լավը կլինեն: Դա մարդու հոգեբանության մեջ է՝ չէ՞ որ ոչ մեկ չի համեմատվում իրենից թույլի կամ վատի հետ:

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին որ կաք:

Դադարեք քննադատել ինքներդ Ձեզ

Կան մարդիկ, որոնք սովորություն ունեն մեղադրել իրենք իրենց ինչ որ բանում. «Դա կարող էր կատարվել միայն ինձ հետ», «ես միշտ ուշանում եմ» և այլն: Դա նպաստում է սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքին: Աշխատեք այլևս այդպիսի բառեր չարտասանել և նույնիսկ չմտածել այդ մասին, կամ գոնե սահմանափակել քննադատության քանակը:

Ներեք և մոռացեք

Մի ծախսեք Ձեր ժամանակն ու էներգիան վերհիշելով Ձեր անցած բացթողումները: Դա արդեն անցյալում է և նման մտքերը խանգարում են առաջ շարժվելուն: Մենք բոլորս էլ սխալներ ենք կատարում, որքան էլ որ աշխատենք որ դա չլինի: Շատ քիչ բաներ կան այս աշխարհում, որ ենթարկվում են մեր ցանկություններին: Ավելի լավ է մտածեք Ձեր ձեռքբերումների մասին, մոռացեք և շարժվեք առաջ:

Շփվեք դրական և ինքնավստահ մարդկանց հետ

Ինքնավստահ մարդը սիրում է իրեն և տարածում է իր սերը շրջապատին: Աշխատեք շփվել կայացած, նպատակասլաց և դրական տրամադրված մարդկանց հետ: Մարդիկ, որոնք բացասական լիցքեր են տարածում շուրջբոլորը՝ անպայման մի գեղեցիկ օր Ձեզ նույնպես կվարակեն: Վատատեսությունը աստիճանաբար ճնշում և կոտրում է Ձեր նպատակները և դուք հետզհետե վերածվում եք անհաջողակի:

Խորասուզվեք Ձեր սիրելի աշխատանքի մեջ

Դժվար է լավ զգալ, երբ քո ամեն օրը անցնում է աշխատանքում, որը դուք ատում եք: Սեփական արժանապատվության զգացողությունը անսասան է, երբ Դուք զբաղված եք սիրելի աշխատանքով, չէ՞ որ երբ աշխատանքը Դուք սիրում եք՝ այն Ձեզ մոտ հրաշալի է ստացվում: Եթե նույնիսկ չեք ուզում թողնել աշխատանքը, գոնե ազատ ժամանակ զբաղվեք սիրելի գործով:

Եղեք հավատարիմ ինքներդ Ձեզ

110Ապրեք սեփական կյանքով: Ապրելով այլոց կյանքով, հետևելով այլոց կողմից ստեղծված իդեալներին՝ Դուք երբեք չեք կարողանա հարգել ինքներդ Ձեզ: Մի սպասեք ուրիշների կողմից հավանության, արեք այն ինչ ճիշտ եք գտնում:

Խոսեք ամուր և ինքնավստահ

Խոսքերը հզոր ուժ ունեն: Բառերը քամուն մի տվեք: Կտրուկ մի պատասխանեք: Խոսեք հանդարտ և վստահ: Այդ ժամանակ մարդիկ լրիվ այլ կերպ կվերաբերվեն Ձեր խոսքերին:

Կազմեք Ձեր ձեռքբերումների ցուցակ

Այստեղ ամեն ինչ պարզ է: Միակ հուշումը՝ փորձեք այն առավելագույնս երկար կազմել և ամրացրեք այն Ձեզ համար ամենատեսանելի վայրում:

Կազմեք Ձեր դրական կողմերի ցուցակ

Ամեն մեկը ունի իր յուրահատուկ որակներն ու ընդունակությունները: Ազնվություն, անկեղծություն, բարություն, …., և այլն: Նայեք այդ ցուցակը հաճախակի, կենտրոնացեք Ձեր դրական որակների վրա:

Ձեր թույլ կողմերը օգտագործեք ի օգուտ Ձեզ

Մի «խարազանեք» ինքներդ Ձեզ սեփական թերությունների համար՝ թերություններ ունեն բոլորը: Օրինակ փորձեք վերափոխել Ձեր կամակորությունը նպատակասլացության և այլն:

Բացահայտեք Ձեզ նորովի

Երբեմն պետք է ծանոթանալ, բացահայտել սեփական անձին նորովի: Սիրեք Ձեր ժպիտը, բնավորությունը, անհատականությունը:

Հեռացեք ինքներդ Ձեզանից

Երբեմն պրոբլեմը այնքան մեծ չի լինում, ինչպես Ձեզ է թվում: Ուղղակի Ձեր մտորումները դրանք դարձնում են ահռելի չափսերի: Ինչո՞ւ տանջվել ողջ գիշեր միայն նրա համար, որ ինչպես Ձեզ է թվացել, լավ տպավորություն չեք թողել Ձեր նոր ծանոթների մոտ: Ուղղակի թքեք և մոռացեք: Հանգիստ տվեք Ձեզ, ասացեք. «Հերի՛ք է»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Ինքնավստահություն ձեռք բերելու 12 միջոց
17 կանացի որակ, որոնք տղամարդիկ ամենից շատն են գնահատում