Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ հզոր ուժ ունի խոսքը: Հաճախ անտեղի ասած մեկ արտահայտությունը կարող է մարդու մեջ սպանել հավատն ու սերը: Իսկ կարող է նաև վերադարձնել կյանք և թույլ տալ աշխարհին նայել երջանիկ մարդու հայացքով: Մեր կողմից արտահայտված բառերի էներգետիկական լիցքավորումը շատ ուժեղ է։ Մենք կարող ենք դա չնկատել, բայց միշտ զգում ենք դրա ազդեցությունը մեզ վրա:
Ահա բառեր, որոնք կարևոր կլինի այս կամ այն Կենդանակերպի նշանի համար: Սովորեք խելացիորեն ազդել մարդկանց վրա:
Խոյ
«Պարզապես ցնցող է։ Երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այսպիսի բան արած լիներ»։ Այս կրակոտ նշանը շատ է կարևորում մտերիմների հավանությունը։ Նա երբեք ջանք չի խնայի, եթե կարևորում է դա։ Սակայն ակնկալում է, որ իր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն։ Մի ամաչեք նույնիսկ մի փոքրիկ չափազանցնել Խոյի արժանիքները՝ դա նրա մոտ միայն ավելի շատ աշխատելու մոտիվացիա կառաջացնի։
Ցուլ
«Շատ գեղեցիկ է։ Քեզ մոտ շատ զարգացած է գեղեցիկն ընկալելու զգացողությունը»։ Այդպես էլ կա․ Ցուլերն ընդունակ են նկատել գեղեցիկն առօրյայում։ Հասկացրեք նրան, որ գնահատում եք այդ հազվագյուտ հատկությունը։
Երկվորյակներ
«Ի՞նչ մտածենք այս անգամ։ Հետաքրքիր է իմանալ քո նոր գաղափարները»։ Երկվորյակները բառի բուն իմաստով ցայտում են գաղափարները։ Այս մարդկանց հետ երբեք ձանձրալի չի լինում։ Աջակցեք իրենց ստեղծարար անզուսպ ներուժի պահպանմանը և միշտ կպագևատրվեք։
Խեցգետին
«Արի մնանք տանը, իսկ ես համեղ ընթրիք կպատրաստեմ»։ Խեցգետինները հանգիստ ու տնակյաց էակներ են։ Աղմկոտ հավաքույթների փոխարեն նախընտրում են հանգիստ երեկոներ սիրելիի հետ։ Մի մերժեք Խեցգետնին և թույլ տվեք վայելել այդ հաճույքը։
Առյուծ
«Չեմ դադարում հիանալ քեզանով»։ Հիացմունքը հասարակ ռեակցիա է Առյուծի գործողություններին։ Գովասանքը նրա համար միայն փաստերի հավաստում է։ Մի ափսոսացեք Ձեր սիրելիին լավ խոսքեր ասել՝ Առյուծը կարող է շատ մեծահոգի լինել ու հաստատ կպարգևատրի։
Կույս
«Օգնիր ինձ գլուխ հանել այս գործից, խնդրում եմ»։ Մանրախնդիր Կույսերը ամեն բան գերազանց են անում, և Ձեր խնդրանքը նշան է, որ Դուք Կոյսի օգնության կարիքն ունեք։ Իսկ դա չափազանց կարևոր է։ Կույսերին չի գայթակղում գովասանքը․ նրանք կարևորում են իրենց կատարված աշխատանքի արդյունքը և հենց դրանից են բարոյական բավարարվածություն ստանում։
Կշեռք
«Ինձ համար կարևոր է քո կարծիքը»։ Ընդմիշտ կասկածների մեջ գտնվող Կշեռքներին հարկավոր է հստակ իմանալ, որ այս կամ այն հարցում իրենց մտքերն ու գաղափարները հաշվի են առնում։ Այսպես իրենք ինքնավստահություն են ձեռքբերում և թողնելով կասկածները՝ վստահ գործելու ունակությունն են ամրապնդում։
Կարիճ
«Դու միակ մարդն ես, ում հետ կարող եմ կիսվել այս հարցով»։ Կարիճներն իսկապես կարող են լսել և հիմնավորված ու խելամիտ խորհուրդ տալ։ Նրանց վերլուծական մտածողությունն ու հոգեբանական բազմագիտակությունը հիանալի առանձնահատկություններ են։ Ասեք Կարիճին, որ բարձր եք գնահատում այդ հատկությունները։
Աղեղնավոր
«Ինչո՞ւ պարզապես չգնանք հետաքրքիր մի տեղ»։ Կենսուրախ ու արկածախնդիր Աղեղնավորները ուրախությամբ կընդունեն այս տեսակ առաջարկները։ Իսկ Դուք դրական էմոցիաներ կստանաք՝ այդ արկածների մասնակիցը դառնալով։
Այծեղջյուր
«Ոչ ոքի չի հաջողվի անել դա այնպես, ինչպես դու ես անում»։ Եթե Դուք այսպիսի բան ասեք Այծեղջյուրին, ապա ոչ մի խորամանկություն և շողոքորթություն այն չի պարունակի։ Չէ՞ որ եթե նա ինչ-որ բան է սկսում, իսկապես լավ է անում։ Մի մոռացեք շեշտել դա շփման ընթացքում։
Ջրհոս
«Միգուցե արժե անել դա ա՞յլ կերպ»։ Ջրհոսները չեն վախենում անել ինչ-որ բան այլ ձեւով։ Նրանք նորարարներ են և ոգեշնչող։ Համարձակ և առաջադիմական Ջրհոսները կգնահատեն Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու իրենց բոլոր հնարավոր ու անհնարին նախաձեռնություններում։
Ձկներ
«Ես ավելի լավ եմ զգում, երբ դու կողքիս ես»։ Կարեկցանքն ու նուրբ զգալու ունակությունը Ձկներին գրավիչ են դարձնում ուրիշների համար։ Նրանց համար կարևոր է, որ Դուք իրենց կարիքն ունեք․ դա բարձրացնում է իրենց ինքնագնահատականը, որը հաճախ շատ ցածր է լինում։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։