fbpx

12 զարմանահրաշ փաստ Երկրի մասին

Ամենօրյա թոհուբոհում մենք շատ հաճախ մոռանում ենք թե ինչ զարմանահրաշ մոլորակում ենք ապրում: Լինելով անսահման տիեզերքում ընդամենը մի փոքրիկ կետ՝ այնուամենայնիվ Երկիրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ զարմանահրաշ բաներ: Եվ այսպես.

1. 200 միլիոն տարի հետո, բոլոր մայրցամաքները կտեղաշարժվեն այնպես, որ կկազմավորեն մի միասնական սուպերկոնտինենտ՝ այպես կոչված «Պանգեյա Ուլտիմա»:6L0GPiUNWRvbQZLycMALgLKp

2. Ըստ ենթադրությունների երկրային բևեռները պետք է փոփոխվեն ամեն 300 հազար տարին մեկ: Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 780 հազար տարի առաջ: Երևում է, որ մենք այս անգամ ուշանում ենք:8dfGr2x3e5Ffq5ZpMcrsi3Pz

3. Երկիր մոլորակի հասարակածային շրջանագիծը կազմում է 40 075 կմ:dwYHVbUqQbLoVxjmr759Ey6n

4. Գոյություն ունի տեսություն, ըստ որի Երկիր մոլորակի շուրջը պտտվել են երկու լուսին: Ինչ-որ պահի նրանք բախվել են, որն էլ բացատրում է թե ինչու է մեր մոլորակի միակ արբանյակի մակերևույթը այդքան «խայտաբղետ»:aBXWHFyehoRYHWIf66O8yD1Z

5. Երկրի միջուկը չափազանց տաք է: Նրա ջերմաստիճանը կազմում է 6100 աստիճան ըստ ցելսիուսի:4i64gMvDEdOjHEuHrbRr3Kje

6. Երկրի ամենախորը վայրը դա Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունը կազմում է 10 916 մ:49626721_1213109663lgKmeMB

7. Օվկիանոսային բոլոր ջրերում միասին պարունակվում է ընդամենը 20 հազար տոննա ոսկի:JdNfg6K6f6qqOzTBZk9HdZtS

8. Ամեն օր մոտ 100 տոննա միջմոլորակային մատերիա, մասնավորաբար՝ տիեզերական փոշի է նստում երկրի մակերևույթին:NILWB2DWWxdKYCjcG9H5kDiZ

9. Երկրից մինչև արեգակ հեռավորությունը կազմում է 150 միլիոն կմ:waR5YSSuhXAYkCG9HQ3xADiM

10. Երկիր մոլորակի բարձրագույն կետը գտնվում է Հիմալայներում՝ Էվերեստ լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8 848 մետր բարձրության վրա:cmM2BinFQZbUwzjWbB8MyuuI

11. Մարդու չափանիշներով Երկիր մոլորակը բավական ծեր է՝ այն 4.5 միլիարդ տարեկան է:EACqmDY4RFeGEtm9C2EIZ7Yz

12. Երկիր մոլորակը կարելի է դիտարկել որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառություն՝ այն կարգավորում է սեփական ջերմաստիճանը, օգտագործում է էներգիա և անընդհատ փոխում է իր «մաշկը»:152


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
12 զարմանահրաշ փաստ Երկրի մասին
ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ աշխատակից եք