fbpx

Էքսպրոմտ ուղղված կեղծավորներին

Ես կամ, ես շնչում եմ,
Ես ինձանից ինչ որ բան ներկայացնում եմ,
Իսկ դուք ամեն ինչ անում եք,
Որ դառնամ ոչինչ:

Չի ստացվի…

Ագռավն երբեք չի կարող
Արծվին երկնից գցել,
Ինչպես և դուք չեք կարող՝
Ինչքան էլ որ գինս գցեք:

Անիմաստ է…

Կեղծ սիրալիրություն,
Կեղծ անհանգստություն մի՛ խաղացեք:
Կեղծիքն արդեն երակներով է ձեր հոսում՝
Այդ մասին ձեր հայացքներն են խոսում:

Խելքի եկեք…

Ես կամ ես շնչում եմ,
Սիրում և ստեղծագործում եմ,
Եվ ինչքան էլ դա ձեզ դուր չգա,
Իմ սիրտս կա, խելքս նույնպես,
Իսկ հոգիս էլ չե՛մ վաճառում:

Հեռու տարեք ձեր անլվա մտադրությունները,
Կեղծավորներ ես Ձեզ ճանաչում եմ…

Հ.Գ. ճիշտն ասած անտաղանդ էքսպրոմտ ստացվեց, բայց դե ինչ արած՝ էտ պահին դա էր իմ ներսում  :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag