Մի անգամ արտասահմանյան Reddit ռեսուրսի ակտիվ օգտատերերից մեկը, ով հադես է գալիս nora100797 կեղծանվամբ, խնդրեց բլոգերներին կիսվել փաստերով, որոնք առաջին հայացքից կարող են անհավանական թվալ: Ինտերնետ օգտատերերը չանտեսեցին նրա խնդրանքը և տեղադրեցին ավելի քան 7000 ապշեցնող վիճակագրական տվյալներ…
1. Միայն 2005թ. Լոնդոնը կարողացավ հասնել 1939թ. գրանցված, հետպատերազմական ժամանակաշրջանի բնակչության թվի մակարդակին: Պետք է նշել, որ ոչ Փարիզը, և ոչ էլ Բեռլինը հետպատերազմական մակարդակին դեռ չեն հասել:
2. Գինիների 5-10% դառնում են լավը արդեն 1 տարուց, և միայն նրանցից 1%-ը՝ 5 տարուց:
3. Համաձայն Google-ի վիճակագրական տվյալների, միջինում ամեն 6-րդ հարցում յուրահատուկ է:
4. Մեծ Տոկիոյում ապրում են ավելի մեծ թվով մարդիկ, քան Կանադայում:
5. Եթե 70 մարդ միաժամանակ հանդիպեն միևնույն վայրում, ապա, ամենայն հավանականությամբ կպարզվի, որ գոնե նրանցից երկուսը իրենց ծննդյան օրը նշում են միևնույն օրը:
6. Վերջին 40 տարում, Երկիր մոլորակը կորցրել է իր վայրի բնության կեսը:
7. Երկիր մոլորակում մոտ 30 անգամ ավելի շատ ծառ կա, քան աստղ Ծիր Կաթինում:
8. Մարդու 90 տարին՝ 5000 շաբաթից քիչ է:
9. Բրիտանացի օդաչուների 43%-ը խոստովանել են, որ քնել են թռիչքի ժամանակ:
10. Ասիայում տղամարդկանց մոտ 8%-ը հանդիսանում են Չինգիզխանի ուղղակի հետնորդները:
11. ԱՄՆ-ում ավելի շատ գրադարաններ կան, քան McDonald`s-ներ:
12. Ժամանակին Երկիր մոլորակը մանուշակագույն էր: Համաձայն Մերիլենդի համալսարանի գենետիկների հետազոտությունների, հին մանրէները արևի ճառագայթները կլանելու համար օգտագործում էին ոչ թե քլորոֆիլը, այլ մեկ այլ մոլեկուլ՝ ռետինալը: Այդպիսով նրանք կլանում էին կանաչ գույնը և արտացոլում կարմիր և բաց մանուշակագույն, որոնց միացումից էլ ստացվում է մանուշակագույն: Ենթադրություն կա, որ ապագայում գունային հավասարակշռությունը կրկին կարող է փոխվել: Երկիրը կդառնա մանուշակագույն, իսկ մթնոլորտի փոփոխությունների շնորհիվ՝ տիեզերքից այն կանաչ կթվա:
Երևի աշխարհում չկա այնպիսի մարդ, ով մինչև վերջ գոհ է իր գիտելիքների մակարդակով: Որքան շատ բան գիտես, այնքան շատ կասկածներ են ծագում քեզ մոտ: Սակայն սովորելու համար երբեք ուշ չէ: Եթե մենք կարողացանք քեզ զարմացնել՝ կիսվեք այս հոդվածով ձեր ընկերների հետ սոցցանցերում: