Եթե դուք թույլ տաք բազում անպետք բաներին ղեկավարել Ձեզ, ապա վաղ թե ուշ Ձեր միտքը կարող է դառնալ բանտ հենց Ձեզ համար:
Մենք կործանվում ենք այն բանից, որ չափից շատ ենք մտածում: Մենք դանդաղ սպանում ենք մեզ, փորձելով մտածել ամեն ինչի մասին: Մտածել․․․ Մտածել․․․ Մտածել․․․ Երբեք չի կարելի ամբողջապես վստահել մարդկային գիտակցությանը: Դա մահացու թակարդ է:
Էնթոնի Հոպկինս
Պետք է սովորել շեղող մանրուքների փոխարեն գիտակցությունը լցնել հանգստությամբ և իրոք կարևոր բաների վրա կենտրոնացումով: Այդ ժամանակ դուք ձեռք կբերեք մտքի պարզություն, կբարելավեք կենտրոնացումը և կձերբազատվեք անպետք բաների մասին չափից շատ մտածելու վատ սովորությունից:
Ներքևում դուք կգտնեք 11 մեջբերումներ, որոնք կօգնեն Ձեզ դա անել:
1. Դուք երբեք ազատ չեք լինի, քանի դեռ չեք ազատվել սեփական կեղծ մտքերի բանտից:
2. Նախքան խոսելը՝ լսեք: Նախքան գործելը՝ մտածեք: Նախքան քննադատելը՝ սպասեք: Նախքան աղոթելը՝ ներեք: Նախքան ինչ-որ գործից հրաժարվելը՝ փորձեք:
3. Բավ է մտածել ամեն ինչի մասին, որ ինչ-որ բան կարող է այնպես չստացվել՝ ավելի լավ է նախապես հիանալ այն բանով, թե ինչը կարող է ստացվել այնպես, ինչպես պետք է:
4. Ավելորդ մտքերը՝ ճշմարիտ ճանապարհ են դեպի անիմաստ պրոբլեմներ:
5. Այս աշխարհում չկա որևէ բան, որ կարող է առավել շատ անհանգստացնել Ձեզ, քան մտքերը:
6. Անիմաստ տեղը անհանգստանալը նույնն է, ինչ նստել ճոճվող բազմոցին: Եվ այն, և այն օգնում են Ձեզ ինչ-որ բանով զբաղեցնել Ձեր ժամանակը, բայց արդյունքում ոչնչի չեն տալիս:
7. Մի փորձեք մտածել բոլոր հնարավոր տարբերակների մասին: Դուք չեք կարող ամեն ինչ վերահսկել: Թուլացեք:
8. Սիրելի գիտակցություն, բավական է գիշերներն այդքան մտածես: Ես պետք է քնեմ:
9. Երբեմն մենք ինքներս ենք մեզ զրկում երջանկությունից՝ լցնելով մեզ վնասակար մտքերով:
10. Մի փչացրեք Ձեր օրը անցյալում մնացած պրոբլեմների մասին մտքերով: Թողեք, որպեսզի դրանք անցյալում էլ մնան:
11. Հանգիստ գիտակցության համար ավելի հեշտ է լսել վախի բղավոցի ետևում լսվող ինտուիցիայի ցածր ձայնը: