fbpx

ԹԵՍՏ. ո՞ր սեղանի շուրջ չէիք ուզենա նստել: Պատասխանը կպատմի թե ինչն է Ձեզ անհանգստացնում

Յուրաքանչյուր մարդ սթրես է ապրում և դա նորմալ է, սակայն ոչ բոլորին է հաջողվում հեշտությամբ ազատվել դրանից:

Ուշադիր նայեք ներքևում բերված նկարը և պատասխանեք. ո՞ր սեղանի շուրջ դուք երբեք չէիք նստի: Իմացեք ինչից է Ձեր սթրեսը և ինչպես դա կօգնի ազատվել այդ սթրեսից:

Եթե չեք ուզում նստել համար 1 սեղանի շուրջ

Վերջին ժանականերս դուք ավելի հաճախ եք անհանգստանում Ձեր հարաբերությունների համար: Դուք անընդհատ հանդիպում եք մտերիմ մարդկանց հետ, սակայն այդ հանդիպումները ուրախություն չեն պատճառում ձեզ: Մի անհանգստացեք: Ամեն ինչ կարգին է:Մարդկանց հատկանշական է միայնակ մնալու ցանկությունը: Ուղղակի փորձեք հասկանալ ինքներդ ձեզ և գտեք այդպիսի փոփոխությունների պատճառը: Միգուցե դուք կոնկրետ մարդու հետ շփման կարիք ունեք՝ եթե ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է, ապա անպայման քննարկեք նրա հետ ձեր զգացմունքները:

 Եթե չեք ուզում նստել համար 2 սեղանի շուրջ

Ձեր սթրեսի պատճառը հոգնածությունն է: Ձեզ բնութագրական է պարտականության և պարտքի ուժեղ զգացումը և այդ պատճառով դուք ամեն ինչը ավարտին եք հասցնում և լավագույն տեսքով: Ներկա պահին դուք ուղղակի մի լավ հանգստի կարիք ունեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ և վայելել կյանքը, վերջիվերջո արձակուրդ վերցրեք:

Եթե չեք ուզում նստել համար 3 սեղանի շուրջ

Հնարավոր է դուք սովորել եք աշխարհին նայել վարդագույն ակնոցներով և այժմ դրանք կոտրվել կամ փչացել են և իրականությունը սկսել է աչք ծակել: Մի խորհուրդ՝ ոչ բոլոր մարդիկ են այս աշխարհը սիրում միանման: Բացի դրանից, մեկ օրում կարելի է այնքան բան փոխել: Կարևորը ցանկություն և դրական տրամադրվածություն լինի:

Եթե չեք ուզում նստել համար 4 սեղանի շուրջ

Դուք սթրեսային վիճակում եք գտնվում այն պատճառով, որ անընդհատ ձեզ համեմատում եք ուրիշների հետ: Հիշե՛ք, դուք յուրահատուկ եք և պետք է սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Կազմակերպեք ձեզ համար մի փոքր հանգստյան օր՝ այցելեք գեղեցկության սրահ,  պատվիրեք պիցա,  զանգեք ընկերներին: Որոշ ժամանակով մոռացեք ամեն ինչի մասին և դուք կնկատեք փոփոխությունները, որ տեղի են ունենում ձեր հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. ո՞ր սեղանի շուրջ չէիք ուզենա նստել: Պատասխանը կպատմի թե ինչն է Ձեզ անհանգստացնում
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան՝ «Ti Ti Ti»