fbpx

11 իր, որոնք պահում է մարդկանց 95%-ը, սակայն վաղուց ժամանակն է դրանցից ազատվելու

Դուք անգամ չեք կռահում, թե որքան ավելորդ իրեր են խառնաշփոթ առաջացնում ձեր տանn ու մտքում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մենք հաճախ չենք վճռում ազատվել այն իրերից, որոնք մեզ այլևս պետք չեն։ Որպես պատրվակ օգտագործում ենք զանազան արդարացումներ, զգացական կապվածությունը, «միգուցե պետք գա» սկզբունքը և պարզապես ծուլությունը։ Սակայն որքան շատանում են այդ իրերը, այնքան են խորանում անհանգստությունը, սթրեսն ու հոգնածությունը։ Տունը, որը պիտի լիներ խաղաղության օթևան, վերածվում է հուշերի և չօգտագործվող առարկաների պահեստի։

Ահա 11 իր, որոնցից արժե ազատվել՝ կյանքում թեթևություն զգալու համար․

1. Տեխնիկայի հրահանգներ

Հին թեյնիկների, զարթուցիչների և վարսահարդարիչների հրահանգները տասնամյակներով փոշի են հավաքում դարակներում։ Մենք, միևնույն է, դրանք չենք էլ բացում՝ նախընտրելով խնդիրն ինքնուրույն լուծել կամ պարզապես փոխարինել սարքը։ Մինչդեռ ապացուցված է՝ տեսողական աղմուկն ու անպետք թղթերն ուժեղացնում են սթրեսը։

2. Հին լիցքավորիչներ

Յուրաքանչյուրիս տանը կգտնվի մալուխներով լի մի տոպրակ, որոնք պատկանում են վաղուց չգործածվող սարքերի։ Դրանք տարիներով պահելու փոխարեն հանձնե՛ք վերամշակման։ Դա և՛ հեշտ է, և՛ շատ ավելի օգտակար, քան էլեկտրոնային աղբի կուտակումը։

3. Անպետք գրիչներ ու մատիտներ

Դուք դրանցով այլևս չեք գրելու, բայց դրանք, անհասկանալի պատճառով, «ապրում են» բոլոր դարակներում։ Ազատվե՛ք դրանցից. սա կլինի կարգուկանոնի և կազմակերպվածության առաջին քայլը։ Կարևորը մոտիվացիայի չսպասելն է, այլ պարզապես գործելը։

4. Կոտրված զարդեր

Եթե ականջօղի զույգը կորել է, իսկ թևնոցն արդեն մեկ տարի է՝ անվերանորոգ է, դուք դժվար թե դրանք երբևէ կրեք։ Ըստ ֆենշուի՝ կոտրված իրերն արգելափակում են էներգիայի և առատության հոսքը։ Թող ձեր տանը մնան միայն ամբողջական և ուրախություն պարգևող իրերը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

5. Մաշված հագուստ և սպիտակեղեն

Ծակ գուլպաների, ձևը կորցրած շապիկների, խունացած ներքնազգեստի տեղը ձեր զգեստապահարանում չէ։ Եթե իրը չեք հագնում և այն ձեզ հաճույք չի պատճառում, ուրեմն պետք է հեռանա։ Այն պահել «ամեն դեպքի համար» սկզբունքով նշանակում է կողոպտել սեփական անձը։

6. Մանկական հուշեր ու ձեռքի աշխատանքներ

Նկարներ, պատվոգրեր, կաթնատամներ… Երբեմն հուշերով լի այս տուփերն ավելի շատ են լինում, քան գրքերը։ Պետք չէ ամեն ինչ դեն նետել, սակայն հարկավոր է ընտրել լավագույնը։ Այդպես ոչ միայն տեղ կազատեք, այլև երեխաներին կսովորեցնեք իրերի նկատմամբ ունենալ առողջ վերաբերմունք։

Տես նաև՝ 7 բան, որոնք աղքատություն և դժբախտություն են ձգում դեպի տուն

7. Ժամկետանց կոսմետիկա

Հին ստվերաներկերը, քսուքներն ու դիմափոշիները կարող են անվնաս թվալ, սակայն դրանք վնասում են մաշկը։ Ժամկետանց կոսմետիկայի մշտական ուղեկիցներն են բակտերիաները, ալերգեններն ու մաշկային գրգռումները։ Ստուգում անցկացրեք ձեր կոսմետիկայի պայուսակում, և առողջությունն ու մաշկը շնորհակալ կլինեն։

8. Խոհանոցային միանման պարագաներ

Երեք բացիչ, չորս շերեփ, հինգ դանակ… Խոհանոցային դարակների այս ավելցուկը ստեղծում է տեսողական խառնաշփոթ։ Պահեք միայն այն, ինչն իսկապես օգտագործում եք։ Մնացածը կարող եք նվիրաբերել։

9. Հնաոճ դեկոր

Եթե ձեր տան իրերը չեն արտահայտում ձեր ճաշակն ու անհատականությունը, այլ պարզապես մնացել են «անցած ժամանակներից», ժամանակն է ազատվել դրանցից։ Տունը ձեր անհատականության արտացոլանքն է, այլ ոչ թե պատահական իրերի թանգարան։

10. Ստվարաթղթե տուփեր

Դրանք հաճախ պահվում են «տեղափոխվելու դեպքում օգտագործելու համար» կամ «դեն նետելն ափսոս է» սկզբունքով։ Սակայն դրանք միայն փոշոտվում են, տեղ զբաղեցնում և ստեղծում տեսողական աղմուկ։ Հանձնե՛ք դրանք վերամշակման և կզգաք, թե ինչպես է տարածքն ազատվում ու սկսում «շնչել»։

11. Ավելորդ բաժակներ

Բոլորս էլ ունենք բաժակների հավաքածու՝ կոնֆերանսներից բերված, նվեր ստացած, գովազդային։ Իրականում մենք օգտվում ենք դրանցից երկուսից կամ երեքից, իսկ մնացածը պարզապես փոշի են հավաքում։ Պահեք միայն ձեր նախընտրածները, իսկ մյուսները նվիրեք կամ տվեք կարիքավորներին։

Ամփոփում. ավելորդ իրերից ազատվելը հոգատարություն է սեփական անձի հանդեպ

Աղբից ու հին իրերից տունը մաքրելը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական գործընթաց է։ Սա քայլ է դեպի գիտակցված կյանք, որտեղ իրերը չեն տիրում ձեզ։ Սկսեք փոքրից, և կտեսնեք, թե ինչպես է արտաքին տարածքի ազատագրումը ներքին խաղաղություն և ներդաշնակություն բերում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
11 իր, որոնք պահում է մարդկանց 95%-ը, սակայն վաղուց ժամանակն է դրանցից ազատվելու
Ավետիք Իսահակյան – Հատված Աբու Լալա Մահարի պոեմից