Մեր կյանքի ընթացքում մենք այնքան շատ ինֆորմացիա ենք ստանում, որ դժվար է պատկերացնել: Դրանց մի մասն ունակ է ցրել նույնիսկ ամենատարածված միֆերը և փոխել մեր տեսակետը հայտնի երևույթների և իրերի վերաբերյալ: Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք հենց այդպիսի փաստեր: Գրազ կգանք, որ դրանք գլխիվայի կշրջեն ձեր պատկերացումները աշխարհի մասին, կամ գոնե կզարմացնեն:
1. Մեկ տարի առաջ ձեր մարմինը բաղկացած էր բոլորովին այլ ատոմների հավաքածուից
Տարին մեկ դուք դառնում եք բոլորովին այլ մարդ: Բառացիորեն: 365 օրվա ընթացքում մարմինը փոխում է իր ատոմների մոտ 98%-ը:
2. Ծննդյան պահին դուք մոլորակի ամենաերիտասարդ մարդն էիք
Ճիշտ է, միայն մինչ հաջորդ երեխայի ծննդյան պահը:
3. Մեծ բուրգերը շատ ավելի հին են, քան Կլեոպատրան
Կա նախապաշարմունք, որ Եգիպտոսի տիրուհին ապրում էր նույն դարաշրջանում, ինչ Գիզայում գտնվող կառույցները: Բայց թագուհու դարաշրջանն ավելի մոտ է մեր ժամանակին, քան բուրգերը կառուցելու օրերին: Դրանց շինարարությունն ավարտվել է մ.թ.ա 2550 թվականին: Կլեոպատրան մահացել է մ.թ.ա. 30թ․-ին:
4. Ատոմներ ուսումնասիրող մարդը ատոմների խումբ է, որը փորձում է հասկանալ ինքն իրեն
Տարօրինակ է չէ՞:
5. «Խելագար գլխարկագործ» արտահայտությունն իրական արմատներ ունի
Նախկինում գլխարկների պատրաստման համար օգտագործվում էր սնդիկ: Թունավոր մետաղի հետ երկարատև շփման հետևանքով գլխարկագործները սկսեցին իրենց տարօրինակ դրսևորել: Գլխակագործերի մոտ ինքստինքյան ձգվում էին վերջույթները և նկատվում էր ճանաչողական ֆունկցիայի թուլացում:
6. Օքսֆորդի համալսարանը ավելի հին է, քան տպագրահաստոցը և ացտեկների կայսրությունը
1096 թ․ Օքսֆորդը ընդունեց իր առաջին ուսանողներին: Ացտեկների կայսրությունը կազմավորվել է միայն 100 տարի անց, իսկ Յոհաննես Գուտենբերգը տպագրահաստոցը հայտնագործեց միայն 1439 թվականին:
7. Եթե տրամաբանորեն մտածես, կստացվի, որ ուղեղը հենց ինքն է իրեն անուն տվել
8. Մենք երբեք ոչնչի չենք դիպչում
Բանը մեր ատոմների և բացասական լիցքավորված էլեկտրոնների ֆիզիկայի և կառուցվածքի մեջ է: Ըստ պոստուլատի, մենք օբյեկտին չենք դիպչում, այլ պարզապես շատ մոտ ենք լինում նրան:
9. Գրեթե 32,000 տարի: Այսքան է տարբերությունը 1 միլիոն վայրկյանի և 1 տրիլիոն վայրկյանի միջև
10. Խավարման ժամանակ երկրի բնակիչների համար Լուսինը և Արեգակը թվում են նույն չափերի
Բայց մենք բոլորս գիտենք, որ այս երկնային մարմինները տարբերվում են չափերով: Պարզապես դրանք որոշակի հեռավորության վրա են գտնվում մեր աչքերից, այդ պատճառով ստացվում է այդպիսի տիեզերական պատրանք:
11. Ամբողջ կյանքի ընթացքում, մարդը միջինում արտադրում է 2 լողավազան թուք
Իսկ դա մոտ 20,000 լիտր է կամ 52 վաննա: