fbpx

Ընտրեք սրտիկը և Սիրո տոնին ստացեք ձեր վալենտինկան

Ընտրեք սրտիկը, որն ամենից շատ է ձեզ դուր գալիս և կարդացեք շնորհավորանք-բարեմաղթանքը:

1. Թող Սիրո այս տոնին ձեզ շրջապատեն հարազատ մարդիկ, իսկ սրտում տիրի խաղաղություն և սեր:

2. Թող Սիրո այս տոնին բումերանգի պես ձեզ վերադառնա այն ամեն լավը, որ արել եք ձեր սիրելիների համար:

3. Եթե այս օրը, փետրվարի 14-ին միայնակ եք, ձեզ ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ գտնել ձեր սիրելիին: Եթե նա կա ձեր կյանքում՝ ամուր սեր և փոխադարձ հարգանք:

4. Սիրեք և եղեք սիրված, իսկ մնացածը ինքն իրեն կկարգավորվի:

5. Թող ձեր շուրջը միայն սեր, քնքշություն և երջանկություն պտտվի:

6. Թող ձեր բոլոր սիրո հետ կապված երազանքները կատարվեն այսօր՝ Սիրո տոնին:

7. Ցանկանում ենք, որ այսուհետ ձեզանից հեռու մնան բոլոր անհաջողությունները, իսկ սերը՝ հակառակը, շրջապատի ձեզ չորս կողմից:

8. Թող ձեր սերը լինի ոչ միայն փոխադարձ, մաքուր և լուսավոր, այլ նաև ամուր և երկարակյաց:

9. Թող սիրո գեղեցիկ զգացմունքը ամեն տարի դառնա ավելի ամուր:

10. Թող սիրո տոնը ձեզ պարգևի քնքշություն, ջերմություն, սեր, զգացմունքներում փոխադարձություն և խաղաղություն:

11. Թող ձեր կյանքում ասահման լինեն այն օրերը, որոնք անց եք կացնում սիրելիի հետ:

12. Թող հրեշտակների երամը ուղեկցի ձեզ ամենուր և պաշտպանի ձեր սերը ձախորդություններից:

13. Ցանկանում ենք որքան հնարավոր է շատ քնքուշ խոսքեր և խոստովանություններ, անմոռանալի հանդիպումներ և իսկական երջանկություն:

14. Անհավանական քնքշություն, ջերմ գրկախառնություններ, աներկրային սեր և հիացած հայացքներ ենք մաղթում ձեզ Սիրո այս գեղեցիկ տոնին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ընտրեք սրտիկը և Սիրո տոնին ստացեք ձեր վալենտինկան
Հարցազրույց Ամսագիր.am-ում