fbpx

10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք

Աշխարհը ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եվ ամեն անգամ, ամեն Աստծո օր՝ կարելի է այստեղ գտնել զարմանալու և ապշելու որևէ բան։

Mediamag-ը պահպանելով իր հին ու բարի ավանդույթը, Ձեզ է ներկայացնում հերթական հետաքրքրաշարժ և զարմանահրաշ փաստերի հավաքածուն.

1. Ինչպես են դերասանները «կոկաին» շնչում

mediamag-hetaqrqir-paster (10)

Երբ դերասանները նկարահանման հրապարակում «կոկաին» են շնչում (կոկաինի դերում հանդես են գալիս անվնաս փոշիներ), ռեկվեզիտորները փոշին քաշելու խողովակի մեջը պատում են վազելինով, որպեսզի քաշելու ընթացքում փոշու մեծ մասը դիպչի խողովակին և չգնա դերասանի շնչուղիներ։

2. Սահմանափակումներով խաղ

mediamag-hetaqrqir-paster (1)

Fallout 3 համակարգչային խաղի պոստապոկալիպտիկ քաղաքի կենտրոնում գոյություն ունի ատոմային ռումբ, որը խաղացողը կարող է պայթեցնել։ Այս խաղի ճապոնական լոկալիզացիայում այդ ռումբն անհնար է պայթեցնել։

3. Հանդիպել ամբողջական անվանակցի հետ

World Series - San Francisco Giants v Kansas City Royals - Game Seven

San Fransisco Giants բեյսբոլային ակումբի փիթչեր Մեդիսոն Բամգերները, ժամանակին հանդիպում էր մի աղջկա ում անունն էր Մեդիսոն Բամգերներ։

4. Ի՞նչ էիք սպասում բանջարեղենից

mediamag-hetaqrqir-paster (4)

2004թ., 43 մրգերի և բանջարեղենների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս պտուղների սննդային արժեքը վերջին կես դարում զգալիորեն նվազել է։

5. «Ոչ ոք չի խղճացել, ոչ ոք…»

mediamag-hetaqrqir-paster (8)

Սքիդմոր քաղաքում (ԱՄՆ, Միսուրի նահանգ) հայտնի «քաղաքային կռվարար» մարդը մարդասպանից «ստանում է» երկու գնդակ։ Չնայած սպանությանը ներկա գտնված 46 վկաների, ներառյալ նրա կնոջ՝ ոչ ոք այդպես էլ շտապ օգնություն չկանչեց, և ոչ ոք այդպես էլ չմեղադրվեց սպանության մեջ։

6. Ինչպես վայրէջք կատարել ինքնաթիռով, որի մեջ բոլորովին վառելիք չկա

mediamag-hetaqrqir-paster (7)

1983թ. հուլիսի 23-ին, AirCanada ավիաընկերության «Բոինգ 767»-ի, որը չվերթ էր կատարում Մոնրեալ-Էդմոնթոն ուղղությամբ, վառելիքը անսպասելիորեն վերջանում է և կանգ են առնում երկու շարժիչներն էլ։ Ինքնաթիռում գտնվում էին 69 ուղևոր։ Այդ, թվում է թե անելանելի իրավիճակում, օդաչուն, ով բարեբախտաբար շատ փորձառու էր, կարողացավ 12 000 մետր բարձրությունից պլանավորել և բարեհաջող վայէջք կատարել Գիլմիի նախկին ռազմական ավիաբազայում։ Այս միջադեպը տեղի ունեցավ այն պատճառով, որ ինքնաթիռի մեջ, սխալմամբ, լցրել էին 22 300 ֆունտ ավիավառելանյութ՝ 22 300 կգ-ի փոխարեն։

7. Արգելվում է հումոր անել

mediamag-hetaqrqir-paster (6)

Զիմբաբվեի առաջին նախագահը կրում էր Բանանա ազգանունը։ Նրա ղեկավարման տարիներին, երկրում գործում էր օրենք, ըստ որի, արգելվում էր հումոր անել նախագահի ազգանունի շուրջ։

8. Անորսալի Պրավո Յազդին

mediamag-hetaqrqir-paster (5)

2009թ., Իռլանդիայի ոստիկանությունը ուշադրություն է դարձնում 50 չվճարված տուգանքի վրա, որը պատկանում էր ոմն Պրավո Յազդիին (Prawo Jazdy)։ Անորսալի չարագործ օրինախախտի փնտրտուքների ժամանակ պարզվեց, որ այդպիսի անունով մարդ՝ ընդհանրապես գոյություն չունի։ Իսկ «Պրավո Յազդի» լեհերեն նշանակում է վարորդական իրավունք։

9. Հզոր ստամոքս

mediamag-hetaqrqir-paster (9)

Անգղների ստամոքսը այնքան խիտ թթու է արտադրում, որն ունակ է մարսել նույնիսկ Սիբիրյան խոցի մանրէները։

10. Ծխել… կուռքին

mediamag-hetaqrqir-paster (2)

Ամերիկյան ռեփեր Թուփակ Շակուրի դիակիզումից հետո, նրա կողմից հիմնված Outlawz խմբի անդամները, մոխիրը խառնելով մարիխուանայի հետ, ծխեցին Շակուրի մասունքները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք
ԹԵՍՏ․ Ընտրեք քարտերից մեկը և իմացեք, ինչ պետք է անել, որ Ձեր երազանքը անմիջապես կատարվի