Մեր աշխարհը շատ ավելի հետաքրքրաշարժ և զարմանահրաշ է, քան մենք պատկերացնում ենք։ Ամեն Աստծո օր տեղի է ունենում մի նոր բան։ Ձեր առջև 10 զարմանահրաշ փաստեր են տարբեր ոլորտներից։ Եվ այսպես.
Այտերի փոսիկները՝ իրականում գենետիկական դեֆեկտ են։ Դա նշանակում է, որ մկանները ճիշտ չեն աճել և նրանց միջև առաջացել է փոսիկ։
1970-ական թվականներին, այսպիսի հոգեբանական փորձարկում է կատարվել. կապում էին մասնակիցների աչքերը և խնդրում էին մյուս խմբի հետ խաղալ «ճոպան ձգոցի»։ Արդյունքում, մասնակիցները, ում ասում էին, որ իրենց հետ ճոպանը ձգում են նաև երեք այլ մարդ՝ գործադրում էին 18 % ավելի քիչ ջանք, քան նրանք, ովքեր մտածում էին, որ ձգում են ճոպանը միայնակ։ Այս էֆեկտը անվանեցին «սոցիալական ալարկոտություն»։
Սասսեքսից մի հետազոտող, համակարգչային ծրագրին հանձնարարում է ստեղծել մի չիպ՝ օգտագործելով բնական ընտրության սկզբունքը։ Արդյունքում ստացվեց անհավանական արդյունավետ մի չիպ, որի մեխանիզմն հասկանալն ուղղակի անհնար է։
Չափազանց հազվադեպ է պատահում, երբ մարդիկ պատվիրում են Lamborghini մեխանիկական փոխանցումատուփով։ Ու եթե դա պատահում է, գործարանում մանրակրկտորեն, մի քանի անգամ ստուգում են, արդյո՞ք այդ պատվերը սխալմունք չէ։
Մարինացված կոճղապղպեղը մատուցում են սուշիի հետ, որպեսզի «մաքրվի» համային ռեցեպտորները, տարբեր ճապոնական դելիկատեսներ համտեսելու արանքում։ Սուշին կոճղապղպեղի հետ ուտելը խոհարարի համար վիրավորական է համարվում։
Ամերիկուհի Ջոան Գինտերը, 1993թ. շահում է վիճակախաղով։ Լինելով Սթենֆորդի համալսարանի վիճակագրության պրոֆեսոր, նա վերլուծում է ալգորիթմ, որն օգնում է ամեն անգամ ճշգրիտ հաշվել վիճակախաղի տոմսի հերթական շահող թվերը։ Ասում են, նա այժմ էլ տարվա մեջ ծախսում է երկու ամիս, փորձելով գուշակել հերթական վիճակախաղի հանելուկը։
2014թ. Վիչիտա քաղաքում (Կանզաս նահանգ), երեք մարդ մահանում է ավիացիոն մարզասարքի վրա ուսումնական «թռիչքի» ժամանակ, երբ ուսումնական կենտրոնին է բախվում իրական ինքնաթիռ։
Խորտակվող, խեղդվող մարդը ոչ մի կերպ չի կարող թափահարել ձեռքերը՝ ուշադրություն գրավելու նպատակով։ Անգիտակցաբար ենթարկվելով բնազդին, այդ պահին մարդը պարզում է ձեռքերը, փորձելով դուրս պրծնել ջրից, գլուխը ետ է տանում, որպեսզի բերանը բաց մնա ջրի մակերևույթին և հնարավոր լինի շնչել։
«Կարիճների արքա 4» ֆիլմը՝ դա սիկվելի սիկվելի սիկվել է, որն իր հերթին նկարահանված է սիկվելի ռեմեյքի մոտիվներով, որից էլ ներկա պահին որոշվել է ստեղծել եռապատում։
Նորվեգիայում գոյություն ունի կղզի, որը գտնվում է հյուսիսային լայնության 68 աստիճանում (այսինքն Բևեռային շրջանի ներսում), զարմանահրաշ անոմալ բնությամբ՝ ամռանը այստեղ տաք է և նույնիսկ ձմռանը շատ հազվադեպ է պատահում, որ ջերմաստիճանը իջնի 0 աստիճանից ըստ Ցելսիուսի։