fbpx

Ի՞նչ տեղի կունենա, եթե լքեք սոցիալական ցանցերը

Սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը իհարկե զվարճալի է և հետաքրքիր, սակայն պետք չէ մոռանալ, որ դրանք չափազանց շատ ժամանակ են խլում և նույնիսկ կախվածություն են առաջացնում։ Բայց ի՞նչ կլինի, եթե դուք սահմանափակեք Ձեր ներկայությունը սոցիալական ցանցերում, թեկուզ կարճ ժամանակով։

1. Դուք կկատարեք բոլոր պլանավորված աշխատանքները բավական արագ

Երբ Ձեզ հարկավոր չլինի անհանգստանալ այն բանից, որ Ձեր հեռախոսի վրա հսկայական թվով հաղորդագրություններ են գալիս՝ Ձեր արդյունավետությունը ուղղակի աչքերի առաջ կմեծանա մի քանի անգամով։ Բանը նրանում է, որ սոցիալական ցանցերը անընդհատ ընդհատում են մեզ, չեն թողնում կենտրոնանալ, շատ ժամանակ են խլում։ Համաձայնվեք, որ դա մեծ գին է մի քանի լայքերի և մեկնաբանությունների համար։

2. Դուք կմեծացնեք Ձեր կրեատիվության մակարդակը

Սոցիալական ցանցերը խանգարում են Ձեր ստեղծագործականությանը։ Ամբողջովին հրաժարվելով դրանցից, դուք ազատվում եք ուժեղ շեղող միջոցիչ և կարող եք ամբողջ ուժով միացնել Ձեր ստեղծագործական պոտենցիալը։

3. Սկզբից դուք բավական անհանգիստ կլինեք

Չնայած սոցիալական ցանցերից հեռացումը ընդհանուր առմամբ դրական բան է՝ երկարատև հեռանկարով, բայց դուք հնարավոր է որոշ ժամանակ սթրես և անհանգստություն ապրեք։ Այդ զգացողությունները առաջանում են անընդհատ շփման նյարդակենսաբանական կորստով։ Ի ուրախություն՝ այդ զգացողությունները բավական արագ են անցնում։

4. Ավելի քիչ լարվածություն կզգաք

Քանի որ սոցիալական ցանցերը դարձել են այքան հեշտ հասանելի, մենք հաճախ տրամադրում ենք դրանց մեր ամբողջ ուշադրությունը՝ 24/7 ռեժիմով։ Այդպիսի բարձր լարվածությունը կարող է բերել ուղեղի համար մի շարք անբարենպաստ հետևանքներ, այնպիսին, ինչպիսիք են՝ հիշողության վատթարացումը և դեպրեսիայի առաջացման մեծ ռիսկը։

5. Դուք Ձեզ ավելի վստահ կզգաք

Երբ մենք ինչ-որ բան ենք հրապարակում սոցիալական ցանցերում, մենք հակված ենք կիսվել կյանքի միայն երջանիկ պահերով։ Դա կարող է անվնաս թվալ, սակայն երբ մենք տեսնում ենք մարդկանց իրենց «բարելավված» տարբերակով, հեշտ է զգալ, որ մենք ետ ենք ընկնում նրանցից։ Սոցիալական ցանցերից դուրս գալը կօգնի ազատվել սոցիալական համեմատությունից և դուք կդառնաք ավելի երջանիկ և ինքնավստահ։

6. Դուք ավելի լավ կքնեք

Հիշեք այն պահը, երբ պառկում եք քնելու և որոշում մի պահ մտնել ինտերնետ և կարդալ ընդամենը մեկ հաղորդագրություն և հետո հասկանում եք որ չափազանց շատ ժամանակ անցկացրեցիք այնտեղ։ Ծանո՞թ է։ Երբ դուք լքում եք սոցիալական ցանցերը, դուք երաշխավորում եք Ձեզ լավ գիշերային քուն։

7. Դուք կամրապնդեք Ձեր անձնական հարաբերությունները

Իհարկե սոցիալական ցանցերը հրաշալի միջոց կարող են հադիսանալ կապի մեջ լինելու հին ընկերների և ընտանիքի հետ։ Բայց իրական, կենդանի հարաբերությունները ավելի ուժեղ են, քան այն, ինչը կարելի է պահել ինտերնետում։

8. Դուք կդադարեք ձանձրանալ

Մեզանից ո՞վ չի սուզվել հեռախոսի մեջ՝ կանգնած լինելով երկար հերթում։ Հետազոտողները փորձարկում են անցկացրել չորս տասնյակ ուսանողների հետ և փաստացի, նախագծի մասնակիցները ապրել են իրարամերժ էֆեկտ։ Զարմանալի է, բայց ինտերնետում անցկացրած 30 րոպեի ընթացքում ուսանողները միայն ավելի շատ են ձանձրացել։ Այնպես որ մտորեք այն մասին, որ երբ անընդհատ թերթում եք սոցիալական ցանցի ժապավենը՝ դրա փոխարեն կարող էիք զբաղվել ավելի արժեքավոր գործով։

9. Դուք ավելի քիչ զբաղված կլինեք անիմաստ մտքերով

Անմիջապես, երբ կդադարեք Ձեր գլխում պտտել ուրիշ մարդկանց կարծիքները, դուք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ բան կիմանաք այն մասին, թե ինչն է մոտիվացնում հենց Ձեզ, այլ ոչ թե նրանց։ Երբ մարդիկ հեռանում են սոցիալական ցանցերից, նրանք չեն ձգտում ուշադրություն գրավել և ստանալ քիչ արժեքավոր հետադարձ կապ շրջապատի մարդկանցից։

10. Դուք ավելի քիչ կվիճեք

Շատ ավելի հեշտ է գրել բացասական կարծիք կամ մեկնաբանություն, երբ թաքնված եք էկրանի ետևում, քան վիրավորանքներ նետել մարդու դեմքին։ Բայց երբ դուք կդադարեք օգտագործել սոցիալական ցանցերը, դուք դուրս կգաք այդ «առցանց-մարտերից» և էմոցիոնալ ավելի քիչ լարված կլինեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ի՞նչ տեղի կունենա, եթե լքեք սոցիալական ցանցերը
Պարույր Սևակ – Արի Նոր Տարի