fbpx

10 խորհուրդ շաոլինյան վանականից, թե ինչպես միշտ երիտասարդ մնալ

Մեծն գուրուի կարծիքն այն մասին, թե ինչպես պահպանել առողջությունն ու երիտասարդությունը։ 10 խորհուրդ, որոնք կարող են օգնել ձեզ կյանքը սկսել նորից։

Ի՞նչ ենք մենք ցանկանում մեր հարազատներին և մտերիմներին՝ առաջին հերթին։ Ինչի՞ մասին ենք մտածում, որպես կյանքի ամենակարևոր մաս։ Երևի արդեն գլխի ընկաք, որ ճիշտ պատասխանն է՝ առողջությունը։ Բայց որքա՞ն մարդ է իրոք ինչ-որ բան անում իր առողջության համար՝ դատարկ խոսակցությունների փոխարեն։ Եթե դուք որոշել եք զբաղվել ձեր առողջությամբ, ապա իսկական ժամանակն է՝ սկսել դա հենց հիմա։

Մենք թարգմանել ենք ձեզ համար, շաոլինյան վանական, մարտական արվեստների մեծն վարպետ Շիֆու Յան Լեյի հոդվածը։ Հոդվածում նա տալիս է մի քանի օգտակար խորհուրդ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մնալ առողջ և երիտասարդ՝ որքան հնարավոր է երկար։

1. Չափից շատ մի մտածեք։ Մտածմունքները ձեզանից էներգիա են խլում և ծերացնում։

2. Չափից շատ մի խոսեք։ Մարդիկ կամ խոսում են, կամ գործում։ Եվ ավելի լավ է լինել նրանցից մեկը՝ ով գործում է։

3. Ձեր աշխատանքը կիսեք 40 րոպեանոց մասերի՝ 10 րոպեանոց ընդմիջումներով։ Երկար կենտրոնացումը ինչ-որ բանի վրա բացասաբար է ազդում աչքերի և ներքին օրգանների վրա։

4. Երբ դուք երջանիկ եք, դուք պետք է կարողանաք կառավարել ձեր զգացմունքները։ Դրանց կառավարման կորուստը կվնասի ձեր լունգ էներգիային (քամու էներգիա կամ կյանքի քամու ուժ)։

5. Չափից շատ մի տանջվեք և մի բարկացեք։ Դա վնասում է ձեր լյարդը և աղիները։

6. Շատ մի կերեք։ Միշտ փորձեք թողնել սովի մի փոքր զգացում։ Շատ ուտելը վնասում է փայծաղը և այլ օրգաններ։

7. Մի շտապեք ձեր գործերում։ Միշտ հիշեք ասացվածքը. «Դանդաղ գնաս՝ հեռուն կգնաս»։

8. Եթե զբաղվում եք միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և ժամանակ չեք հատկացնում հանգստին և թուլացմանը, ապա կդառնաք նյարդային և կկորցնեք Ին էներգիան՝ խախտելով Ին Յան հավասարակշռությունը։

9. Սակայն, եթե չզբաղվեք սպորտով և ամբողջ ժամանակը տրամադրեք հանգստին, մեդիտացիային և Ցիգունին, ապա կկորցնեք Յան էներգիան։

10. Կունգ Ֆուն տալիս է ձեզ բոլոր էներգիաները։ Նրա իմաստն է՝ գտնել հավասարակշռություն սեփական Ինի և Յանի միջև։ Որքան ժամանակ կծախսեք դրա վրա՝ կարևոր չէ։ Կարևորը գտնել այն, ինչ անհրաժեշտ է ձեր մարմնի համար։

Այս խորհուրդներից որոշները դժվար է կիրառել մեր կյանքում։ Օրինակ, Քունգ Ֆու-ով զբաղվելը՝ մեր երկրում վաղուց վեր է ածվել զուտ մարտական արվեստներով զբաղվելուն և լունգ էներգիայի մասին լսել է հազար մարդուց երևի միայն մեկը։

Բայց ամեն դեպքում՝ խորհուդների մեծ մասը կիրառելի են և իրոք կարող են օգնել առողջությանը և կյանքի հավասարակշռությանը։ Համաձա՞յն եք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
10 խորհուրդ շաոլինյան վանականից, թե ինչպես միշտ երիտասարդ մնալ
Եթե ​​դուք կարող եք անկեղծորեն «այո» պատասխանել այս 7 հարցերին, ապա ձեր EQ-ն ավելի բարձր է, քան կարծում եք