Մարդկությունը անընդհատ քայլում է սայրի եզրին՝ դիմակայելով մեկ ատոմային աղետներ, մեկ ցունամիներ և փոթորիկներ, մեկ երկրաշարժեր: Իսկ ինչպիսի՞ հիպոթետիկ կատակլիզմներ և իրադարձություններ կարող են պատահել, որոնց պատճառով մարդկությունը կարող է բնաջնջվել Երկիր մոլորակի երեսից և ինչի՞ց է պետք զգուշանալ:
1. Գամմա ճառագայթների բռնկում
Մոտակա 10 տարում, Վոլֆա Ռայե WR 104 ատղը (արևից 8000 լուսային տարի հեռու) միանգամայն կարող է պայթել և տարածել գամմա ճառագայթներ՝ ուղղված դեպի Երկիր: Այդ դեպքում կավելանա ՈՒՄ ճառագայթումը: Ակնթարթային աղետ չի լինի, բայց դա առաջ կբերի մթնոլորտում քիմիական ռեակցիաներ, որոնց արդյունքում կառաջանան ազոտի օքսիդներ և ածխաթթու գազ: Ազոտի օքսիդը կքայքայի օզոնային շերտը և առաջ կբերի ֆոտոքիմիական սմոգ և ազոտական թթվի անձրևներ:
2. Բախում թափառող մոլորակի հետ
100 միլիոն տարի առաջ, երբ Թեա թափառող մոլորակը բախվեց Երկիր մոլորակի հետ՝ առաջացավ լուսինը: Ապագայում այդպիսի բախումը, անկասկած, կլինի մարդկության վերջը: Արդեն խոսում են այն մասին, որ X մոլորակը (նաև հայտնի որպես Նիբիրու) գտնվում է դեպի Երկիր ճանապարհին, սակայն ՆԱՍԱ-ն պնդում է, որ դրա հավանականությունը չնչին է:
3. Այլմոլորակայինների ներխուժում
Պաշտոնապես մարդկությունը դեռևս կոնտակտ չի ունեցել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ, բայց ամեն ինչ հնարավոր է: Եթե տեղի ունենա որևէ այլմոլորակային ներխուժում, ապա նրանք կարող են գործի դնել թշնամական արհեստական ինտելեկտ կամ կատարել աղետալի փորձարկում: Նույնիսկ առանձնացվել է այսպիսի կոնտակտների երեք կատեգորիա՝ օգտակար, չեզոք և վնասակար: Երրորդը ամենավատ կատեգորիան է՝ այլմոլորակայինները կարող են հարձակվել, ոչնչացնել կամ ստրկացնել մարդկանց կամ ուղղակի բերել անհայտ պաթոգեններ, որոնք մահացու վնասակար կլինեն մարդկության համար:
4. Օվկիանոսների օքսիդացում
Մթնոլորտում ածխաթթու գազի բարձր տոկոսները դանդաղ իջեցնում են Համաշխարհային օվկիանոսի pH հավասարակշռությունը և ջրերը դարձնում թթվային: Երբ օքսիդացումը կհասնի կրիտիկական կետին, ապա դա կարող է բերել զանգվածային մահացությունների: 252 միլիոն տարի առաջ, պերմի զանգվածային ոնչացման ժամանակ Երկիր մոլորակում կյանքի մեծ մասը ոչնչացավ: 2015թ. հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրի օքսիդացումը գլխավոր դերն է խաղացել այդ հնադարյան գործընթացում: Բացի դրանից, ներկայիս օքսիդացման գործընթացը 10 անգամ ավելի արագ է ընթանում, քան նախկինում:
5. Կարմիր հսկան
7-8 միլիարդ տարի հետո, երբ արևը կվերածվի կարմիր հսկայի, նա կոչնչացնի Երկիրը: Այլ խոսքերով, այն բավական տաք կդառնա, որպեսզի չորացնի օվկիանոսները՝ մեր մոլորակը դարձնելով ապրելու համար ոչ պիտանի:
6. Բախում երկնաքարի հետ
Համաձայն տեսության, Չիկսուլուբ երկնաքարն է պատճառ հանդիսացել 66 մլն. տարի առաջ դինոզավրերի բնաջնջմանը: Նրա հարվածը բերեց աղետալի վերջի՝ 75% կենդանի օրգանիզմներ, այդ թվում նաև դինոզավրեր: Եթե նմանատիպ երկնաքար կրկին բախվի մեր մոլորակի հետ, հավանական է, որ մարդկությունը կոչնչանա: Ամենամեծ վտանգը գալիս է Գլիզե 710 աստղից, որը կմոտենա մեզ 1.3 մլն տարի հետո:
7. Հակաբիոտիկ ապոկալիպսիս
Էվոլյուցիան մանրէները վեր է ածում գերմանրէների: Դա հետևանք է հակաբիոտիկների չափազանց շատ օգտագործման: Օրինակ, նրանք դառնում են դիմացկուն ավանդական դեղերի հանդեպ: Եթե մանրէները սկսեն մուտացվել և զարգանալ արագ տեմպերով, ապա մարդկանց համար բացառված չէ աշխարհի վերջի սցենարը:
8. Մեգացունամի
73 հազար տարի առաջ, Ֆոգո հրաբուխը Կաբո Վերդեյում առաջ բերեց ցունամի՝ 300 մետր բարձրության ալիքներով: Այդ հրաբուխը հանկարծակի կրկին ակտիվացավ 2014թ.: Փորձագետները վախենում են, որ ևս մեկ ուժեղ ժայթքումը Ատլանտյան օվկիանոսում կարող է առաջ բերել մեգացունամի, իսկ ալիքը կարող է կրկնակի անգամ գերազանցել Բիգ Բենի բարձրությունը: Այն ահռելի ավերածություններ կառաջացնի:
9. Ատոմային հոլոքոստ
2016թ. տվյալներով, Երկիր մոլորակում կա 15 միավոր ատոմային զենք, ընդվորում այդ զինանոցը անընդհատ վերազինվում է: Փորձագետների կարծիքով դա մեծացնում է դրա տարածման, նաև ատոմային ահաբեկչության և պատահական ատոմային պատերազմի ռիսկը: Ատոմային հարվածները կարող են ոչ միայն բերել մասշտաբային ավերածություններ որոշ վայրերում, այլ նաև հիմնական պրոբլեմը դրա հետևանքներն են: Ատոմային ձմեռը կփոխի կլիման, իսկ հետո ՈՒՄ ճառագայթումը և բերքի բացակայությունը կբերի մարդկանց զանգվածային մահացություններ:
10. Արհեստական ինտելեկտ (ԱԻ)
Էլոն Մասկը հայտարարել է, որ ԱԻ-ն կարող է ոչնչացնել ինտերնետը, իսկ Սթիվեն Հոկինգի խոսքերով, ԱԻ-ն վտանգ կներկայացնի մարդկության համար, երբ այն չափազանց խելացի դառնա: Մասկը նույնպես խոսում է այն մասին, որ խելացի տեխնիկան պետք է զսպել և ղեկավարել, որպեսզի «Տերմինատորի» սցենարը իրականություն չդառնա: Նրան կրկնում է նաև պրոֆեսոր Հոկինգը. «ԱԻ-ի իրական վտանգը՝ նրա չարությունը չէ, այլ նրա գիտելիքները: Գերխելացի ԱԻ-ն առավելապես արդյունավետ կլինի նպատակների իրականացման հարցում, բայց եթե նրա նպատակները համաձայնեցված չեն մեզ հետ՝ այստեղ էլ առաջ կգան պրոբլեմներ»: