Պետք չէ վերաբերվել հարաբերություններին այնպես, կարծես դա հենց այդպես էլ պետք է լիներ: Պետք չէ մտածել, որ եթե դու արդեն հասել ես տվյալ մարդու սիրուն ու ուշադրությանը, ապա նա Ձեզ հետ կլինի հավերժ: Որովհետև հենց դու դադարում ես ջանքեր գործադրել Ձեր հարաբերությունների համար՝ դրանք սկսում են թոռոմել: Հենց այդ պատճառով, եթե դու ներքոբերյալից որևէ բան նկատես քեզ մոտ՝ շուտափույթ կերպով փոխվիր, այլապես դա ոչ մի լավ բանով չի վերջանա:
1. Դու չես ցուցադրում տղամարդուն, որ գնահատում ես նրան և շնորհակալ ես նրան
Տղամարդու համար կարևոր է իրեն պետքական զգալը: Եթե դու չես տալիս նրան այդպիսի զգացում՝ դա կքայքայի նրա ինքնագնահատականը և ինքնավստահությունը: Երբ նա ինչ-որ բան է անում քեզ համար, ցույց տուր, որ դու դա գնահատում ես:
2. Դու փորձում ես վերածել նրան այնպիսի մեկին, ինչպիսին նա չէ
Երբեք մի ստիպիր տղամարդուն զգալ, որ նա բավական լավը չէ քեզ համար: Մի վերաբերվիր նրան ինչպես նախագծին, մի փորձիր նրան փոխել:
3. Դու ջանք չես գործադրում անկողնում
Տղամարդիկ՝ սեքսուալ արարածներ են: Դա կենսաբանություն է: Եթե դու չես փորձում բավարարել նրա սեքսուալ պահանջները, ապա նա լիարժեք բավարարված չի լինի քեզ հետ հարաբերություններում:
4. Դու նրան զուգընկերոջ նման չես վերաբերվում
Դու չպետք է նրան նայես բարձրից: Այո, նա քեզ կվերաբերվի ինչպես թագուհու, ջանք չխնայելով քո երջանկության համար: Բայց դա քեզ իրավունք չի տալիս վերաբերվել նրան ինչպես ստրուկի:
5. Դու չես թողնում նրան նկատել, որ նա քեզ դեռևս գրավում է
Ջանքեր գործադրիր, որպեսզի նա զգա որ դու դեռ ցանկանում ես նրան: Փորձիր լինել գրավիչ նրա համար: Այնպես արա, որ նա իմանա, որ դու ցանկանում ես արժանի լինել նրա սիրուն:
6. Դու նրան անձնական ժամանակ չես տալիս
Երբեք մի սահմանափակիր տղամարդու ազատությունը և մի սպասիր որ նա անընդհատ կուզենա լինել քո կողքին: Թույլ տուր նրան լինել հարաբերականորեն անկախ, պահպանել իր անհատականությունը:
7. Դու ստուգում ես նրա հեռախոսը
Միայն նրա համար, որ դուք միասին եք, քեզ իրավունք չի տրված մուտք գործել նրա հեռախոս կամ համակարգիչ: Դու պետք է հարգես նրա գաղտնիությունը: Մի չարաշահիր նրա վստահությունը:
8. Դու մեղադրում ես նրան հարաբերությունների բոլոր պրոբլեմների համար
Սակայն հարաբերություններին մասնակցում են երկուսը: Տղամարդը կգնահատի, եթե դու կարողանաս ընդունել սեփական սխալներն ու թերությունները։
9․ Դու անընդհատ դրամաներ ես սարքում
Տղամարդիկ ատում են դրամաներ: Նրանք ցանկանում են, որպեսզի հարաբերությունները և սիրելի կինը ուրախություն բերեն, այլ ոչ թե հիստերիաներ և սկանդալներ:
10. Դու բարկանում ես, որ նա չի կարողանում կարդալ քո մտքերը
Տղամարդիկ չեն սիրում, երբ ստիպված պետք է գուշակեն, թե ինչ է ցանկանում կինը, առավել ևս, երբ դու ինքդ կարող ես այդ մասին շատ ուղղակի ասել: Նա ցանկանում է, որպեսզի դու զրուցես նրա հետ շատ բաց և անկեղծ: Նա ցանկանում է բավարարել քո ցանկություններն ու պահանջները՝ միայն խոսիր դրանց մասին: