fbpx

10 սխալ, որ թույլ են տալիս մեծամասնությունը ցնցուղ ընդունելիս

Ցնցուղը՝ ամենասիրելի ամենօրյա թուլացնող պրոցեդուրաներից մեկն է։ Սակայն շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ որոշ բաներ, որ սովորել ենք անել ցնցուղ ընդունելիս՝ ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս ազատվել այդ 10 սովորույթից, եթե ցանկանում եք պահպանել մաշկը և մազերը առողջ։

Ահա 10 վնասակար սովորույթ, որոնցից ավելի լավ է ազատվել։

1. Ոտքերի սկրաբի անտեսում

Վնասակար մանրէների և սնկերի բազմացումը կանխելու համար պետք է ոչ միայն պարբերաբար լվանալ ոտքերը։ Դրանք պետք է մանրակրկիտ լվալ օճառով՝ օգտագործելով պեմզա, խոզանակ կամ սկրաբ, ուշադրություն դարձնելով մատների արանքի մաշկի մակերեսին։ Լվանալուց հետո պետք է անպայման լավ չորացնել ոտքերը։

2. Թողնել ճիլոպը լոգարանում

Շատերը սովորեն լողանալուց հետո թաց ճիլոպը թողնել լոգարանում որևէ մի տեղ։ Սակայն բարձր խոնավությունը կարող է խթանել մանրէների և բորբոսի աճին։ Լողանալու ընթացքում ճիլոպի վրա մնում են մահացած մաշկի մասնիկներ, որոնք իդեալական միջավայր կարող են ծառայել վնասակար մանրէների բազմացման համար։ Լավ լվացեք ճիլոպը, կախեք այն չոր վայրում, որտեղ այն կկարողանա արագ չորանալ։

3. Չափազանց ամուր սրբել մաշկը սրբիչով

Հնարավոր է, որ դուք նույնիսկ չեք էլ մտորել այս մասին։ բայց երբ ցնցուղից հետո դուք չափազանց ինտենսիվ սրբում եք մաշկը՝ դա գործում է ինչպես խարտոցը։ Դա վնասում է փափկած մաշկը և կարող է առաջ բերել մաշկի գրգռում։ Օգտագործեք փափուկ սրբիչ։ Ցնցուղից հետո մի սրբեք, այլ փափկորեն մաքրեք մաշկը ջրից՝ սրբիչը սեղմելով մարմնին։

4. Լվանալ գլուխը ամեն օր

Շատերը սովոր են լվանալ գլուխը ամեն օր, սակայն ոչ մեկ անգամ է, որ մաշկաբանները զգուշացնում են այս սովորության վնասակարության մասին։ Մասնագետները խորհուրդ են տալիս բարակ և փափուկ մազեր ունեցողներին շամպունը օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել։ Չափից շատ լվացումը խախտում է գլխի մաշկի կողմից ջրային հավասարակշռությանը մասնակցող ճարպի բնական արտադրությունը։

5. Խոնավեցնող միջոցների օգտագործման անտեսում

Ցնցուղից հետո երբեմն այնպես ես թուլանում, որ ուզում ես անմիջապես պառկել, կամ, օրինակ հեռուստացույց դիտել։ Արդյունքում շատերը հետաձգում են խոնավեցնող միջոցների օգտագործումը։ Սակայն դա պետք է անել անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո, քանի դեռ մաշկը մի փոքր խոնավ է։

6. Մարզումներից հետո ցնցուղի անտեսումը

Մարզումներից հետո ցնցուղը պարտադիր է։ Եվ դա ոչ միայն հիգիենիկ պրոցեդուրա է, որը թույլ կտա ազատվել քրտինքի հոտից։ Մաշկի վրա քրտինքի մնացորդները կարող են վնասակար մանրէների աճի համար խթան հանդիսանալ, որն էլ կարող է հանգեցնել պզուկների և ցաների առաջացմանը։

7. Երկար ցնցուղ ընդունել

Շատերն են սիրում լավ ջերմանալ ցնցուղի տակ կամ վաննայում, համարելով, որ դա օգտակար է օրգանիզմին։ Սակայն չափազանց երկար ցնցուղը կարող է վնասել՝ մաքրելով մաշկի համար այդքան անհրաժեշտ խոնավությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ցնցուղի տակ չանցկացնել 10 – 15 րոպեից ավել ժամանակ, իսկ ավելի լավ է՝ ավելի քիչ։

8. Կոնդիցիոներ քսել գլխի վերին հատվածին

Երբ մենք լոգանք ենք ընդունում ցնցուղի տակ, ապա հաճախ քսում ենք կոնդիցիոները՝ սկսած գլխի վերին հատվածից։ Սակայն դա մեծ սխալ է։ Կոնդիցիոները կարող է առաջ բերել գլխի մաշկի կողմից ճարպի հավելյալ արտադրության։ Ավելի լավ է ուշադրություն դարձրեք մազերի ծայրերին և երկարությանը։

9. Վերջում սառը ցնցուղը բաց թողնելը

Շատերը սիրում են տաք ցնցուղ, որից հետո անմիջապես դուրս են գալիս և սկսում կոսմետիկ պրոցեդուրաները։ Սակայն լոգանքի վերջում նույնիսկ մի քանի վայրկյան սառը ցնցուղը մեծ օգուտ կբերի ձեր օրգանիզմին։ Ուղղակի դուրս գալուց առաջ միացրեք սառը ջուրը՝ թեկուզ 30 վայրկյան։ Դա թարմացնում է և ամրացնում իմունիտետը, օգնում է ազատվել սթրեսից և վատ տրամադրությունից։

10. Երկար մազերը սրբիչի մեջ փաթաթել

Եվս մեկ տարածված և վնասակար սովորություն։ Դուք կարող եք շատ ուժեղ վնասել ձեր մազերը, եթե սովոր եք անմիջապես լվալուց հետո մազերը ամուր փաթաթել սրբիչով։ Ավելի լավ է ուղղակի սրբեք ավելորդ խոնավությունը և մի փաթաթեք մազերը սրբիչով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 սխալ, որ թույլ են տալիս մեծամասնությունը ցնցուղ ընդունելիս
Կյանքը ծնունդից առաջ (11 ՖՈՏՈ)