Փաստարկներ ի օգուտ համբույրի: Այժմ Դուք ավելի հաճախ կհամբուրվեք…
1. Համբույր տրամադրության համար
Գերմանացի գիտնականները ապացուցել են, որ համբույրը դրական է ազդում մարդու տրամադրության վրա: Բեռլինյան համալսարանում հաստատել են, որ առավոտյան 20 վայրկյան համբույրը ստեղծում է ռոմանտիկ տրամադրություն ամբողջ օրվա համար:
2. Համբույր դիետայի փոխարեն
Անմեղ համբույրը այտին՝ այրում է 5 կալորիա: Կրքոտ համբույրի ժամանակ, Դուք կարող եք այրել 30 կալորիա: Դեն նետեք այդ տաղտկալի դիետաները և սկսեք համբուրվել:
3. Համբույր առողջության համար
Համբուրվելու սիրահարները ավելի քիչ են դիմում բժիշկներին: Դա կապված է այն բանի հետ, որ համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում են նեյրոպեպտիդներ: Հենց դրանք են պայքարում հիվանդածին մանրեների և տարբեր վիրուսների դեմ: Համբուրվեք և ամրապնդեք իմունիտետը:
4. Ադրենալինի համբույրը
Կրքոտ համբույրը ուղեղում առաջացնում է նույն քիմիական ռեակցիաները՝ ինչ պարաշյուտով թռիչքի ժամանակ կամ ատրճանակից կրակելուց: Համբույրի ժամանակ արյան մեջ մեծանում է ադրենալինի քանակը և դա նպաստում է ֆիզիկական և մտավոր ակտիվությանը: Զբաղվեք սիրով, այլ ոչ թե պատերազմով:
5. Համբույրը ցավի դեմ
Սիրելի մարդու համբույրը կարող է ցավազրկողի դեր խաղալ, որը 200 անգամ ուժեղ է մորֆիից: Այդ պատճառով, եթե ցավում է Ձեր գլուխը, ապա խնդրեք սիրելիին, որպեսզի համբուրի Ձեզ:
6. Համբույր պատասխանի փոխարեն
Պատասխանից խուսափելու, կամ սիրելիին լռեցնելու լավագույն տարբերակը համբույրն է: Համբույրի օգնությամբ կարելի է խուսափել վեճերից և ոչ դուրեկան իրավիճակներից:
7. Համբույր հավատարմության համար
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ընտանեկան զույգերի 40%-ը գտնում է, որ ֆրանսիական համբույրը՝ դա սիրո գլխավոր դրսևորումներից մեկն է: Հոգեբանները իրենց հերթին պնդում են, որ «խորը» համբույրը՝ դա որոշակի էմոցիոնալ ժայթքում է, որը բաժանումների լավագույն պրոֆիլակտիկան է:
8. Օրգազմ համբույրից
Կանանց 94%-ը սեքսուալ հաճույք են ստանում համբույրից: Իսկ ոմանք էլ նույնիսկ համբույրից հասնում են օրգազմի: Այս ֆենոմենը հանդիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 1-2%-ի մոտ: Եվ եթե նույնիսկ Դուք այդ թվին չեք պատկանում, համբուրվեք և վայելեք պահը:
9. Սրտային համբույրներ
Համբույրը հրաշալի մարզում է մարդու սրտամկանային համակարգը: Համբույրի ժամանակ սրտի զարկերը սկսում են հաճախակիանալ՝ 150-180 զարկ րոպեում, կանանաց մոտ և 110-120 զարկ՝ տղամարդկանց մոտ:
10. Համբույրը սթրեսի դեմ
Ամերիկացի հոգեբան Էրիկ Բերնը պնդում է, որ համբույրը՝ դա կարևոր արարողություն է մարդու կյանքում: Նրա կարծիքով, սիրած մարդու համբույրը՝ լավագույն դեղամիջոցն է սթրեսերի և դեպրեսիաների դեմ:
Նույն եզրահանգման է եկել հանրահայտ պրոֆեսոր Ուոլտ Թոումենը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է էմոցիոնալ ապրումների դեմ պայքարին: Նա նույնիսկ հատուկ կուրս է ստեղծել՝ «հակասթրես» անվանմամբ: Եվ այդ կուրսում ոչ պակաս դեր է խաղում համբույրի պրակտիկան: