fbpx

Հրաշագործ միրգ նուռ: Նռան 10 օգտակար հատկությունները

Դրախտային խնձորը, որով գայթակղվեց Եվան, ծառի պտուղը, որը Կիպրոսում տնկեց Աֆրոդիտեն, ըմպելիք, որը նաև անվանում են «սիրային դարման»,…՝ դա հենց նուռն է:

Ներկայացնում ենք Ձեզ օրգանիզմի համար նռան 10 օգտակար հատկություն.

1. Ակտիվացնում է հորմոնները

Յուղերը, որոնք պարունակվում են նռան հատիկների կորիզներում, վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Դրա համար խորհուրդ է տրվում ուտել նռան սերմերը ցավալի մենստրուացիաների, գլխացավերի և կլիմաքսի հայտնվելու ժամանակ:

2. Բնական ինսուլին

Նռան պտուղները այն հազվադեպ «քաղցրեղեններից» են, որոնք ոչ միայն ցուցված են, այլ նաև օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին: Օգտագործելով օրվա ընթացքում, 4 անգամ, մինչ ուտելը, ընդամենը կես թեյի գդալ նռան հյութ՝ հնարավոր է էականորեն իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:

3. Բարձրացնում է հեմոգլոբինը

Նուռը հնագույն ժամանակներից հայտնի է որպես անեմեայի դեմ պայքարի լավագույն միջոց: Մարդկանց, ովքեր տառապում են սակավարյունությամբ, բավական է օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ օգտագործել 0.5 բաժակ նռան հյութ՝ 2 ամսվա ընթացքում:

4. Ախտազերծում է բերանն ու կոկորդը

Անգինայի, Ֆարինգիտի, նաև ստոմատիտի դեպքում օգտակար է ողողել բերանն ու կոկորդը նռան չորացրած կեղևի ջրային թուրմով, կամ նռան հյութով: Տանինները հեռացնում են ցավը, իսկ օրգանական թթուները ոչնչացնում ինֆեկցիան:

5. Իջեցնում է ճնշումը

Նռան սերմերը հիպերտոնիկների համար իսկական գտնված գանձ է, քանի որ դրանք շատ «փափուկ» իջեցնում են զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա չթողելով ոչ մի կողմնակի ազդեցություն: Իսկ նռան պտղի չորացրած թաղանթները ավելացնելով թեյի մեջ՝ հանգստացնում են նյարդային համակարգը, ազատում անհանգստությունից, կարգավորում գիշերային քունը:

6. Հրաշալի կոսմետիկական միջոց

Թեթևակի բոված, նռան կեղևը, կարագի կամ ձիթապտղի յուղի հետ խառնած՝ հրաշալի միջոց է մաշկի չորության, ուգռիների և թարախային ցանի դեմ: Իսկ չորացրած կեղևի փոշով կարելի է էֆեկտիվ բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

7. Հակաաբորբոքիչ

Չորացրած կեղևների թուրմը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բորբոքումների դեմ (երիկամներ, լյարդ, հոդեր, գինեկոլոգիական օրգաններ և այլն):

8. Դուրս է բերում ռադիացիան

Նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ աշխատում են բարձր ռադիոակտիվության գոտիներում, սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ է նռան հյութը:

9. Հզոր հակաճճվային միջոց

Հասած նռան կեղևը պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին ալկոհոլիդներ, որոնք ունեն հզոր հակաճճվային ազդեցություն:

10. Լուծի դեմ

Նռան կեղևն ու պտուղները ունեն կապող հատկություն, այդ իսկ պատճառով բավական արդյունավետ օգտագործվում են լուծի, կոլիտի և էնտերոկոլիտի դեմ:

Նուռը աշխարհի ամենաօգտակար մրգերից մեկն է: Այն հայտնի է հնագույն ժամանակներից:

Այժմ դու նույնպես գիտես որքան օգտակար է նուռը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
Հրաշագործ միրգ նուռ: Նռան 10 օգտակար հատկությունները
Ապացուցված է․ ինտիմ կյանքի բացակայությունը քայքայում է հիշողությունը