fbpx

10 դրույթներ, որոնք կօգնեն հասնել հաջողության յուրաքանչյուր նախաձեռնության մեջ

Այսօր բազմաթիվ գրքեր և մեթոդականներ են գրված՝ թե ինչպես հասնել հաջողության, հարստանալ և լինել երջանիկ: Դրանցից որոշները իրոք օգտակար են, մյուսները՝ ընդամենը բոլորին քաջ հայտնի ճշմարտությունների հավաքածուներ են: Ներկայացնում ենք 10 դրույթներ, որոնք իրոք օգտակար կլինեն նրանց, ով ցանկանում է լինել հաջողակ:

1. Տարբերվեք

345088755

Մադոննա, Դեյվիդ Բոուի, Լեդի Գագա: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այս արտիստները: Նրանք արել են այն, ինչ մինչ այդ չի արել ոչ ոք և հասել են ճանաչելիության:

2. Այլոց խորհուրդները

345086285

Եթե մի մարդ խորհուրդ տա մյուսին թռնել տանիքից, ապա վերջինս դժվար թե համաձայնվի: Դե անկասկած կլիշե է, սակայն ճշմարտացի: Ցավոք սրտի, աշխատավայրում մարդիկ այլ կերպ են վարվում և միաձուլվում են ամբոխին: Իրականում պետք է հիշել մի բան, որ հաջողակ մարդիկ ոչ մի ընդհանրություն չունեն շաբլոն որոշումների հետ:

3. Անել այն, ինչ դուր է գալիս

345087852

Այժմ շատ մարդիկ կողմնակից են այն բանի, որպեսզի կրճատվի աշխատաժամանակը: Բայց այս միտքը լավն է միայն նրանց համար, ով տանել չի կարողանում իր աշխատանքը: Որպեսզի հասնել իրական հաջողությունների, պետք է համատեղել երկու բան՝ աշխատել շատ և զբաղվել նրանով, ինչ իրոք դուր է գալիս: Սա չափազանցում չէ: Եթե աշխատանքը դուրեկան չէ, ապա այն երբեք իդեալական չես կատարի:

4. Չպատճենել ինչ-որ մեկի հաջողությունը

345082838

Microsoft-ից Սթիվ Բիլմերը ժամանակին ծաղրելով iPhone-ին հայտարարեց. «Նա ստեղնաշար չունի: Մենք տարվա մեջ միլիոնավոր հեռախոսներ ենք վաճառում, իսկ Apple-ի վաճառած հեռախոսները կարելի է մատների վրա հաշվել»: Ինչո՞վ սա ավարտվեց: McDonald-ը ստեղծեց McDonaldland բրենդը, որից հետո Burger King-ի սեփականատերերը մտածեցին, որ կարելի է այս հրաշալի միտքը պատճենել և բացեցին Burger King Kingdom-ը: 2011թ. McDonald’s-ը աշխատեց 27 միլիարդ դոլար, իսկ Burger King-ը երեք միլիարդից պակաս: Նրանք, ովքեր ուզում են իրոք հասնել հաջողությունների, պետք չէ ուղղակի պատճենել ուրիշների մտքերը: Պետք է ստեղծել սեփական մտքերը և հասնել դրանց:

5. Չվախենալ անհաջողություններից

345081087

Անհաջողության վախը, ամենայն հավանականությամբ, համար մեկ պատճառն է, որը խանգարում է հաջողության հասնել: Հաճախ մարդիկ դեռ չփորձած մտածում են, որ միևնույնն է իրենց մոտ ոչինչ չի ստացվի: Նաև չի կարելի սպասել ակնթարթային հաջողության, այլ պետք է լցվել համբերությամբ:

6. Կենտրոնանալ հաճախորդների վրա

345080340

Ըստ Facebook սոցիալական ցանցի վիճակագրության, միայն մարդկանց 30% է ռեպոստ անում իրենց դուր եկած նյութը: Ընդ որում, որպեսզի ռեպոստի կոճակը հայտնվի էջի վրա պահանջվում է ընդամենը 2 վայրկյան: Եվ հենց հանուն այս մարդկանց, մնացած 70% ծախսում են իրենց թանկարժեք ժամանակը: Իսկ այդ ամենը այն պատճառով է, որ Facebook-ը հետևում է ոսկե կանոնին՝ հոգ տանել իր բոլոր հաճախորդների համար:

7. Սկսել մանրից

345080578

Մարդիկ սիրում են գլոբալ պլաններ ծրագրել: Բայց այս տենդենցը կարող է խոչընդոտ հանդիսանալ հաջողության հասնելու համար: Եթե ինչ-որ մեկը ուզում է գիրք գրել, կամ ստեղծել որևէ կայք ինտերնետում, ապա սկզբից հարկավոր է կենտրոնանալ ոչ մեծ, բայց հավատարիմ երկրպագուների լսարան հավաքելու վրա: Պետք չէ հուսահատվել, երբ սկզբից միտքը այդքան էլ պոպուլյար չէ: Համակարգային մոտեցման դեպքում, համախոհներ անպայման կհայտնվեն:

8. Դառնալ առաջինը

345081942

Դառնալ առաջինը յուրաքանչյուր ոլորտում անընդհատ ավելի է դժվարանում: Բայց որքան դժվար լինի հորինել մի բան, ինչը նախկինում ոչ ոք չի տեսել, այդքան միտքը կունենա ավելի մեծ հաջողություն: Դառնալ առաջինը ինչ-որ ոլորտում՝ դա արդեն դեպի հաջողության ճանապարհի կեսն է:

9. Լինել լավագույնը

345083060

Կյանքի յուրաքանչյուր ասպեկտում պետք է լինել ակնառու: Եթե ինչ-որ մեկը խնդրի 1 դոլար, արժի տալ 10-ը: Եթե ցանկություն կա ստեղծել կայք, պետք չէ հրապարակել օրական մեկ հոդված, այլ պետք է հրապարակել 4-ը: Պետք է ջանք դնել աշխատանքի մեջ: Դա կարող է ծանր թվալ, սակայն, վերջիվերջո, այդպիսի մարդկանց են հիշելու:

10. Պետք է սկսել հենց հիմա

345083885

Արդեն հենց այս պահից կարելի է օգտագործել այս խորհուրդները գործնականում: Պետք է հենց այսօր փորձել անել մի բան, որը կստիպի մարդկանց զարմանքից բացականչել. «Վաո՜ւ»: Նրանք, ովքեր ուզում են գիրք գրել՝ պետք է սկսեն հենց այսօր: Նրանք, ովքեր ուզում են ունենալ անձնական բլոգ, պետք է սկսեն զբաղվել դրանով անմիջապես այս հոդվածը կարդալուց հետո: Գործերը չհետաձգելու սովորույթը կձևավորի նոր մտածելակերպ և արդյունքում ամմբողջովին կփոխի Ձեր կյանքը:

Եվ վերջում, կառաջարկենք Ձեզ ծանոթանալ հաջողության 10 բանալիների հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 դրույթներ, որոնք կօգնեն հասնել հաջողության յուրաքանչյուր նախաձեռնության մեջ
10 Կոնցեպտուալ ավտոմեքենաներ, որոնք այնքան զիլ են, որ չեն խիզախել դրանք հանել շուկա (լուսանկարներ)