fbpx

10 շոկային փաստեր մահվան մասին

Կա մի բան, որի մասին մենք փորձում ենք որքան հնարավոր է քիչ մտածել։ Այն մեզ վախեցնում է, երբ բախվում ենք նրա հետ իրականության մեջ։ Այն մեզ անհանգստացնում է, քանի որ չենք կարողանում նրան ղեկավարել։ Մենք շատ ենք վախենում նրանից, քանի որ մեկ անգամ ընկնելով նրա մոտ հյուր՝ այլևս երբեք չենք կարող վերադառնալ։ Բայց մենք գիտենք, որ այն գոյություն ունի և մի օր անպայման նրան կհանդիպենք։

1. Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մահացել է մոտ 100 միլիարդ մարդ։

Աշխարհի մարդկության ներկայիս թվաքանակը մոտ 7.4 միլիարդ է։ Մոտավոր հաշվարկներով, ընդհանուր առմամբ Երկրի վրա բնակվել են 107 միլիարդ մարդ։ Եվ դա նշանակում է, որ քիչ թե շատ հաստատված մարդկության պատմության ընթացքում մոլորակի վրա տեղի է ունեցել ավելի քան 100 միլիարդ մահ։

2. Մահվանից երեք օր անց, ֆերմենտները, որոնք մարսում էին ձեր կերածը սկսում են մարսել ձեզ։

Մարսողության ժամանակ ստամոքսը կերակուրը մարսելու համար ֆերմենտներ և թթու է արտադրում։ Իսկ աղիքների ներքին բջիջները սկսում են մեծ քանակությամբ աղաթթու (HCl) արտադրել։ Եվ ահա մահվանից հետո 3 օր անց այս ֆերմենտներն ու թթուները սկսում են քայքայել մարմինը։

3. Մարդը մահանալուց լսողությունը «անջատվում է» ամենավերջում։

4. Էվերստ լեռան վրա կա ավելի քան 200 մարմին, որոնք օգտագործվում են գագաթը հասնելու համար որպես տեղորոշիչ։

5. Խաչելությունը որպես օրինական մահապատիժ մինչև հիմա կիրառվում է Սուդանում և Սաուդյան Արաբիայում։

6. Սա քաղաք չէ, սա 6 կմ2 մակերեսով գերեզման է։ Այստեղ թաղված են 5 միլիոն մարդ։

Վադի Ալ-Սալամը աշխարհի ամենամեծ շիաների գերեզմանն է, որը գտնվում է Իրաքի Նաջիֆ քաղաքում։ Այստեղ սկսել են թաղել դեռևս 1400 թվականից։

7. Ինդոնեզական Տանա Տորաջա կղզում երբ երեխան մահանում է մինչև ատամների հայտնվելը, ընտանիքը ծառի վրա փչակ է փորում և երեխային թաղում այնտեղ։

8. Սերիական մարդասպանի մարմինը տեղադրված է թանգարանում, որպեսզի բոլորը համոզված լինեն նրա մահվան մեջ։

Սի Ուե Սաե Յունը չինացի ներգաղթյալ էր, ով գաղթել էր Թայլանդ 1944թ. և դարձել սերիական մադասպան-մարդակեր։ 1958թ. նրան բռնում են և հասարակայնորեն մահապատժի ենթարկում։ Հետո նրա մարմինը զմռսվում է և տեղադրվում Սոնգկրան Միյոնսամի դատաբժշկական փորձաքննության թանգարանում։

9. QR կոդերը հասել են արդեն գերեզմաններ։ Սքանավորելով շիրմաքարի վրայի կոդը՝ դուք կկարողանաք կարդալ մահախոսականը և դիտել հանգուցյալի լուսանկարները։

Սմարթ գերեզմաններն արդեն իրականություն են։ Օրինակ Ուրուգվայում Լա Պաս հրեական գերեզմանի յուրաքանչյուր շիրմաքարի վրա կա QR կոդ։

10. Հնդկաստանում Սաթիա գնչուական ցեղը մահը տոնում է ինչպես ամենաերջանիկ իրադարձություն, իսկ ծնունդը՝ որպես ամենտխուր։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 շոկային փաստեր մահվան մասին
Նեյմարի անհավանական գլուխգործոցը