Մարդկային ուղեղը, միանշանակ տիեզերքի ամենաբարդ օբյեկտներից մեկն է, ընդ որում, նրանում նյարդային կապերի թիվը ավելի մեծ է, քան ամբողջ տիեզերքի դրական լիցքավորված մասնիկների թիվը: Այդպիսի բարդ և հզոր հաշվողական համակարգով կարելի է ընդամենը մեկ բան անել՝ օգտագործել:
10 Որտե՞ղ է գտնվում մոլորակի ամենաչոր վայրը
Ի՞նչ եք կարծում, գուցե դա Սահարա անապա՞տն է, իսկ միգուցե Նեվադա՞ն. իսկ իրականում այն գտնվում է Ատարկտիկայում: Այս մայրցամաքի որոշ վայրեր արդեն ավելի քան 2 միլիոն տարի անձրև չեն տեսել: Տեխնիկապես անապատը՝ դա հողային տարածք է, որը տարեկան ստանում է 254 մմ-ից քիչ տեղումներ: Սահարան ստանում է տարեկան 25մմ: Անտարկտիկայում իրավիճակը գրեթե նույնն է, սակայն նրա որոշ շրջաններում հազարամյակների ընթացքում անձրև չի եղել: Եվ հենց այս պատճառով է Անտարկտիկան համարվում ամենաչոր վայրը: Բացի դրանից նա կարող է հավակնել ամենաքամոտ վայրի կոչմանը, քանի որ այնտեղ քամու արագությունը հասնում է մինչև 320 կմ/ժ: Դա մինչ այժմ գրանցված քամու ամենամեծ արագությունն է:
9. Աշխարհի ամենահսկա կենդանի օրգանիզմը
Փի՞ղ, երկնագույն կե՞տը, թե՞ Ռեկս տիռոնոզավրը: Ամենահսկա կենդանի օրգանիզմը դա սունկն է՝ ընդ որում հազվագյուտ տեսակի: «Մեղրային սնկիկ» կամ Armillaria ostoyae շատ տարածված է և նույնիսկ հնարավոր է, որ աճում է հենց ձեր այգում: Ամերիկյան Օրեգոն նահանգի ազգային պարկում այն աճել էր հսկայական մեծության: Սունկը գրավել էր 890 հա տարածք և նրա տարիքը կազմում է 2000-ից 8000 տարի: Նրա մեծ մասը գտնվում է հողի տակ հսկայական թևիկների տեսքով, որը անվանում են միցել (սովորական սնկի արմատի էկվիվալենտը): Սկզբից կարծում էին, որ ուղղակի անտառում մեծ քանակությամբ մեղրային սնկիկներ են աճում, սակայն հետագա ուսումնասիրությունները հաստատեցին, որ դա մեկ հսկա օրգանիզմ է:
8. Ինչո՞ւ է քամելիոնը փոխում կաշվի գույնը
Պետք չէ ենթադրել, որ քամելիոնը փոխում է իր գույնը կախված տարածքից, որտեղ նա գտնվում է: Դա տեղի է ունենում կախված կենդանու հաճախ փոփոխվող էմոցիոնալ վիճակների քանակից և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ գույնը երբեմն համընկնում է տարածքի գույների հետ: Նրանք փոխում են գույնը, երբ վախենում են, զույգավորման ժամանակ, այլ քամելիոնի հետ կռվելուց և այլն:
Քամելիոնը հազվադեպ է օգտագործում իր այս հնարավորությունը քողարկվելու համար, քանի որ նրանց հիմնական որսը, դրանք միջատներն են, որոնք չունեն այնպիսի տեսողություն, որպեսզի նկատեն իրենց «որսորդին»: Հարկավոր է նշել, որ քամելիոնները իրենց տեսակի մեջ գտնվելով գիշատիչների ամենաբարձր աստիճանի վրա՝ կենդանական աշխարհում չունեն թշնամիներ:
7. Նյութի քանի՞ ագրեգատային ձև (գոյության ձևեր) գոյություն ունի
Դուք կասեք. երեք, այնպես չէ՞: Պինդ, հեղուկ, գազային: Իրականում այն 15-ից անց է: Չնայած ցուցակը աճում է օր-օրի՝ ահավասիք մի քանի օրինակներ. ամորֆ պինդ, պլազմային, գերպինդ, սուպեր հեղուկային, նեյտրոնային, այլասերված նյութ, ուժեղ սիմետրիկ նյութ, թույլ սիմետրիկ նյութ, պլազմա ֆերմինային կոնդենսատի քվարկ-գլյուոնային, Բոզե-Էյնշտեյնի կոնդենսատ, «տարօրինակ նյութ» և այլն:
Նրանցից ամենահետաքրքիրը երևի Բոզե-Էյնշտեյնի կոնդենսատն է (ԲԷԿ), որը առաջանում է, երբ տեղի է ունենում կոնկրետ նյութի սառեցում ցածր բացարձակ զրոյից (-273 աստիճան): Օրինակ, եթե բաժակում փորձենք ստեղծել ԲԷԿ՝ սառեցնելով բաժակը մինչ պահանջվող ջերմաստիճան, ԲԷԿ-ը կսկսի բարձրանալ բաժակի պատերով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ինչ-որ բան, որ հնարավոր է տեսնել ատոմային մակարդակում, հնարավոր է դառնում տեսնել այլ մակարդակներում:
6. Գազանի թիվը: Ո՞րն է այն
616: 2000 տարվա ընթացքում 666 թիվը սարսափելի հակաքրիստոսի թիվ էր համարվում: Այն համարվում էր ոչ բախտավոր շատերի համար: Նույնսիկ եվրոպական խորհրդարանն էր թափուր թողնում այդ թիվը: Այդ թիվը գտնվել է հայտնության գրքում՝ Աստվածաշնչի վերջին գրքում: Այնուամենայնիվ 2005թ. գրքի ամենասկզբնական հայտնի օրինակների թարգմանությունից պարզ է դառնում, որ այդ թիվը 616-ն է այլ ոչ թե 666-ը:
5. Ի՞նչ գույն ուներ հին Հունաստանի երկինքը
Բրոնզագույն: Հին հուներենում «երկնագույն» բառ գոյություն չուներ: Ամենամոտ բառը դա ավելի շատ գույնի ինտենսիվություն նկարագրող բառ էր, քան գույն: Եվ այսպես, երբ հույները խոսում էին երկնքի մասին որպես բրոնզ, նրանք նկատի ունեին, որ այն պարզկա է, ինչպես բրոնզե վահանի փայլը, այլ ոչ թե բրոնզագույնը:
4. Քանի՞ զգացմունք ունի մարդը
Ամենաքիչը իննը: Հինգի մասին բոլորը գիտեն՝ տեսողություն, համ, հոտ, լսողություն և շոշափելիքի զգայարան: Առաջին անգամ սրանց մասին խոսել է Արիստոտելը, սակայն ներկա պահին դրանց ավելացել են ևս 4-ը, որոնք գիտնականների համաձայնությունից հետո նույնպես պաշտոնապես ընդունվել են: Դրանք են.
թերմոցեպցիա – ջերմության զգացում
էկվիբրոցեպցիա – սա մեր հավասարակշության զգացմունքն է, որը որոշվում է ներքին ականջի շրջանում հեղուկի կուտակումով:
նոցիցեպցիա – ցավի զգացում
պրոպրիոցեպցիա – դա մարմնին «հասկանալն է»: Դա մեր գիտակցական գիտակցումն է, թե որտեղ են գտնվում մեր մարմնի մասերը՝ առանց նայելու:
Շատ նյարդաբաններ գտնում են, որ զգացմունքները 9-ից շատ են: Օրինակ կարելի է ավելացնել ծարավ, սով և այլն:
3. Ինչպե՞ս էին պատկերացնում Երկրի ձևը միջնադարի մարդիկ
Նորից ճիշտ չէ: Արդեն մ.թ.ա. 4-րդ դարում գրեթե ոչ մեկ այն հարթ չէր պատկերացնում: Դա մոլորություն է, որ իբր մարդիկ Երկրի ձևի մասին չգիտեին, որը որոշ առումով հետևանք է «Քրիսաֆոր Կոլումբոսի կյանքն ու նավարկությունները» (1828) գրքի, որում սխալ կերպով նշվում էր, որ իբր Կոլումբոսը ապացուցեց, որ Երկիրը կլոր է:
Իրականությունն այն է, որ ոչ մեկ չէր մերժում այդ տեսությունը: Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր մշակույթները մաթեմատիկայի կամ սովորական հետազոտությունների օգնությամբ հասկանում էին երկրագնդի գնդաձև լինելը:
2. Ինչպե՞ս է գիշերային թիթեռնիկը արձագանքում լույսին
Գիշերային թիթեռնիկին լույսը չի գրավում, այն ապակողմնորոշում է նրան: Բանը նրանում է, որ գիշերային թիթեռնիկներն ու ցեցը նավիգացիայի համար օգտագործում են բնական լույսը՝ ինչպիսիք են արևի և լուսնի լույսը:
Երբ ննջասենյակում միացվում է արհեստական լույս, դա մոլորեցնում է միջատներին, ստիպելով նրանց թռչել կեռված հետագծով, քանի որ լույսի ուղղությունը կտրուկ փոխվում է: Գիշերային թիթեռնիկը փորձելով ուղղել հետագիծը, լույսի շատ մոտ գտնվելու պատճառով սկսում է թռչել շրջանաձև:
Եվ ևս մեկ բան. ցեցը հագուստ չի ուտում, դա անում է իր թրթուռը:
1. Քանի՞ կին ուներ Հենրիխ VIII-ը
Պատասխանը՝ երկու, այլ ոչ թե 6:Հենրիխի 4-րդ ամուսնությունը Աննայի հետ չեղյալ է համարվել: Այլ խոսքերով ասած ամուսնությունը չի կայացել: Բացի դրանից պարզվել է, որ Աննան նշանված է եղել Լոտարինգի հերցոգ Ֆրանցիսկի հետ: Այն ժամանակ նշանված լինելը զերծ էր պահում ամուսնությունից: Այդ իսկ պատճառով մնաց 5 կին: Հենրիխի երկրորդ ամունությունը Աննա Բոլեյնի հետ չեղյալ է համարվում Հռոմի Պապի կողմից, քանի որ այդ ժամանակ Հենրիխը դեռևս ամուսնացած էր առաջին կնոջ՝ Եկատերինա Արագոնացու հետ:
Հենրիխը լինելով անգլիական եկեղեցու գլխավորը, չեղյալ է համարում իր առաջին ամուսնությունը, պատճառաբանելով, որ տղամարդը չի կարող քնել իր եղբոր այրու հետ: Նույն բանը նա անում է իր հինգերորդ կնոջ՝ Քեթին Հովարդի հանդեպ: Եվ այսպիսով ստացվում է, որ նա ունեցել է երկու կին:
աղբյուրը՝ www.listverse.com