fbpx

Մարդկության համար 7 իրական վտանգ, որոնց ոչ մի կերպ չեն ուզում հավատալ

Հայտնի է, որ ավելի քան 99% կենդանի արարածներ, որ երբևէ գոյություն են ունեցել Երկիր մոլորակի վրա՝ անհետացել են: Եվ դժվար թե մարդ արարածը հավերժ լինի: Մենք միշտ մեր գլխում պատկերել ենք, թե ինչպես է վերանալու մարդկությունը՝ դրանք կամ ապոկալիպսիկ պատկերներ են, կամ այլմոլորակայինների ներխուժում, կամ հսկայական երկնաքար: Բայց կան նաև ավելի քիչ կինեմատոգրաֆիկ, բայց բավական իրական սցենարներ, որոնց մասին շատ քչերն են մտածել: Դրանցից որոշները ներկայացնում ենք այս հոդվածում: Եվ այսպես.

Արեգակնային փոթորիկներ

Km4TodSYPAA5JIahzoIW_A

Փոքրիկ փոփոխությունները մեր թերմոմիջուկային ռեակտորում՝ այսինքն արեգակում, կարող են բերել նրան, որ մեր մոլորակում կամ ջերմաստիճանը կտրուկ ընկնի, կամ բարձրանա: Արեգակը համարվում է բավական կայուն աստղ, սակայն նրա ճառագայթման հոսքը այնուամենայնիվ փոփոխվում է: Համեմատական հավասարակշիռ 11 տարվա ցիկլի ընթացքում, փոփոխությունը կազմում է 0.1%, սակայն սա արդեն բավարար է Երկրի կլիմայի փոփոխության համար:

Բացի ջերմաստիճանային փոփոխությունից, արեգակնային փոթորիկները կարող են բերել Երկիր մոլորակի բոլոր էներգոհամակարգերի աշխատանքի խաթարմանը, որը աղետալի հետևանքներ կունենա ժամանակակից մարդու կյանքում և մարդկությանը ետ կշպրտի մի քանի հարյուրամյակ:

Գամմա ժայթքում

JG7JN50Re3M2palIOensrA

Արեգակը միակ աստղը չէ, որը վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար: Մասշտաբային տիեզերական արտանետումներ են նկատվում հեռավոր համաստեղություններում և անվանում են դրանց գամմա ժայթքումներ: Այս ամենավառ էլեկտրամագնիսական ժայթքումները տեղի են ունենում, երբ արագ պտտվող հսկայական աստղը կոլապսացվում է՝ վերածվելով կամ նեյտրոնային աստղի, կամ քվարկային աստղի, կամ էլ սև անցքի: Ընդ որում մի քանի վայրկյանում դուրս է մղվում այնքան էներգիա, որքան արևի կողմից արտադրվում է 10 միլիարդ տարիների ընթացքում:

Եվ այսպես, եթե այսպիսի ժայթքում տեղի ունենա մեր մոլորակին մոտակա աստղից, ապա դրա հետևանքները կանդրադառնան բոլոր կենդանի օրգանիզմների վրա: 3262 լուսային տարի հեռավորության վրա այդպիսի ժայթքումը կքայքայի Երկիր մոլորակի օզոնային շերտի ուղիղ կեսը: Իսկ օզոնային շերտը համարվում է գլխավոր պաշտպանիչ թաղանթը ՈՒՄ ճառագայթներից:

Սուպերհրաբուխներ

pPiCBIjRYwG7_X3eo5I_9Q

Լուրջ վտանգներ թաքնված են նաև մեր մոլորակի ընդերքում: Հայտնի է որ այսպես կոչված սուպերհրաբուխների, որոնք մեր մոլորակում 20-ն  են, ժայթքումը կարող է փոխել կլիման և բերել ամենասարսափելի հետևանքների: Լավ է մի բան՝ միջինում այդպիսի հրաբուխներ տեղի են ունենում 100 000 տարին մեկ:

Այդպիսի վտանգավոր ստորգետնյա ուժերից է Յելոուստոնյան կալդերան, որը ունի 55 կմ x 72կմ չափսեր: Գիտնականները հաստատել են, որ հրաբուխը ժայթքել է 3 անգամ՝ վերջին անգամ 640 000 տարի առաջ: Նոր հսկայական հրաբխի ժայթքման հավանականությունը կազմում է տարեկան 0.00014%:

Գլոբալ համաճարակ

KCAS5dLo-ttA4nA2sJ-AoQ

Մեր մոլորակի բնակչության թիվը շարունակում է աճել: Ընդ որում 50% քաղաքների բնակիչներ են: Գերբնակեցումը բերում է մուտացիաների աճի, իսկ խիտ բնակեցումը՝ հիվանդությունների տարածման:

Հակաբիոտիկները գնալով այլևս չեն ազդում մարդկանց վրա, որի համար իր լուրջ մտահոգությունն է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը վտանգում է մարդկլությանը հետ շպրտել մինչ պենեցիլինի հայտնաբերման դարեր: Պատկերացնում եք երբ հակաբիոտիկները այլևս չազդեն, յուրաքանչյուր սովորական ինֆեկցիա կամ տրավմա կարող է հանգեցնել մահվան: Եվ այդ դեպքում հաշվի առնելով այժմյան մարդկությամ կոմունիկացիոն հնարավորությունները՝ յուրաքանչյուր համաճարակ շատ շուտ կտարածվի ամբողջ աշխարհով և կբերի աղետալի հետևանքների:

Գորշ լորձ

ZODoMVQEBrYULGpglhDaiw

Տեխնոլոգիաների զարգացման հետ, մարդկությունը պետք է մտահոգվի, որ այդ տեխնոլոգիաները մի օր կարող են դուրս գալ վերահսկողությունից և կործանել իրենց արարիչներին: Այդպիսի հիպոթետիկ վտանգներից է այն, ինչը ֆուտուրոլոգները անվանում են գորշ լորրձ (Grey Goo)՝ ինքնավերարտադրվող մոլեկուլային նանոտեխնոլոգիա, որը չի ենթարկվում մարդուն:

Ատոմային պատերազմ

BXlgRaGWVIZIfjJ6XHPIQA

Դեռևս աշխարհում գոյություն ունեն 7 երկրներ, որոնք ունեն ատոմային զենք: Ատոմային պատերազմի հավանականությունը ոչ մի կերպ հավասար չէ զրոյի, չնայած նրան, որ այն կարող է բերել մարդկության ամբողջական վերացման, կամ Երկիր մոլորակում ժամանակակից քաղաքակրթության վերացման:

Տգիտություն և հիմարություն

lDj0Zxpx1xjIbWYLUyb5lQ

Ամենաանտեսված մարդկության համար վտանգը դա տգիտությունն է (գիտակցված կամ ոչ)՝ համադրված պասիվության և ծուլության հետ: Այս տգիտության երկու ձևն էլ կերակրվում են  քաղաքական գործիչների և կորպորացիաների գործիքի՝ ԶԼՄ-ների կողմից…

Աղբյուրը՝ lookatme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդկության համար 7 իրական վտանգ, որոնց ոչ մի կերպ չեն ուզում հավատալ
Միկի Մաուս, հնդկական խելագարություն (մուլտֆիլմ)