Հավատ և երազանք՝ ահա սրանք են կյանքի շարժիչ ուժը։ Ներկայացնում ենք Ձեզ 10 խորիմաստ մտքեր մեծ մտածողներից՝ սեփական ուժերին հավատալու և երազանքներն իրագործելու մասին։
Պետք է երազել ինչքան հնարավոր է շատ, ինչքան կարելի է շատ, ինչքան կարելի է ուժեղ, որպեսզի ապագան դարձնենք ներկա:
Մ.Պրիշվին
Ոչինչ չի կարող մինչև վերջ աշխուժացնել մարդու խելքը, եթե բացակայում է երազանքը:
Հ.Թեյլոր
Ոչ մի բան այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, ինչպես համարձակ երազանքները: Այսօր ուտոպիա` վաղը կդառնա միս ու արյուն:
Վ.Հյուգո
Ամեն մի հեքիաթի մեջ կան իրականության տարրեր:
Վ.Լենին
Երևակայությունը հոգու աչքն է:
Ժ.Ժուբեր
Նոր ճշմարտության ճակատագիրն այսպիսին է` իր գոյության սկզբում այն միշտ թվում է անհեթեթություն:
Թ.Հեքսլի
Մի մոռացիր անել անհնարինը, որպեսզի հասնես հնարավորին:
Ա.Ռուբինշտեյն
Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում:
Ալեքսանդր Դյումա-Հայր
Աշխարհում անհաղթահարելի ոչինչ չկա:
Ա.Սուվորով
Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը:
Էլեոնոր Ռուզվելտ
Հրապարակման ներկայացրեց՝ Սոնա Հաբեթնակյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.