Ընդամենը 5 րոպեում կարելի է ավելի խելոքանալ կամ ծայրահեղ դեպքում, այդ 5 րոպեն օգտակար սպառել:
1. Ճապոնացի ռազմական ինժեները, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նախագծել էր կամիկաձե ինքնաթիռները, շատ էր ափսոսում անցած պատերազմում իր դերակատարության համար: Այդ պատճառով նա որոշում է իր ունակությունները կիրառել խաղաղ նպատակներով:
Նա նախագծում է «Շինկանսեն» (կամ «գնացք-փամփուշտ») պրոյեկտը՝ բարձր արագությամբ երկաթգծերի ցանց, որում մինչ այսօր մահացու ելքով պատահար չի գրանցվել:
2. Սկանդինավյան ծովագնաց Էրիկ Կարմրահերը դիտավորյալ է Գրենլանդիային տվել այդքան խոստումնալից անվանում (Նորվեգերեն «grønland» բառը թարգմանվում է որպես «Կանաչ երկիր»), որպեսզի գրավի պոտենցիալ վերաբնակիչներին: Խորամանկությունը աշխատեց:
3. Մի վիրտուոզ գող գողացավ 100 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, 100 միլիոն կոմբինացիայից գտնելով սեյֆի կողպեքի ճիշտ կոդը, շրջանցելով ինֆրակարմիր տվիչները, սեյսմիկ տվիչները և պահակներին:
Նրան բռնեցին և դատապատեցից ԴՆԹ-ով, որը ձեռք էին բերել հանցագործության վայրում հանցագործի կիսատ թողած սենդվիչից:
4. Եթե մեր մոլորակի շրջանագիծը 50%-ով մեծ լիներ, մենք չէինք կարողանա տիեզերք ուղարկել հրթիռներ՝ տիեզերական թռիչքների համար անհրաժեշտ վառելանյութի զանգվածի պատճառով:
5. Լոբստերների ուղեղը գտնվում է կոկորդում, ներվային համակարգը՝ որովայնում, ատամները՝ ստամոքսում, իսկ երիկամները՝ գլխում: Բացի դրանից լոբստերները լսում են ոտքերով, կերակուրի համը զգում են աքցաններով և, ինչպես և մարդիկ, լինում են աջլիկներ և ձախլիկներ:
6. Ամեն տարի, Ամստերդամի ջրանցքներից դուրս են բերվում 12-ից մինչև 15 հազար հեծանիվ:
7. 1999թ. Google-ը քիչ էր մնում վաճառեին $750 հազարով, որովհետև հիմնադիրների ժամանակը չէր հերիքում ուսման համար:
8. Արտահայտությունը, որը հայտնի է ինչպես «Հենլոնի ածելի», նկարագրում է հանցավոր մտադրության միտումը, ինչը իրականում բացատրվում է սովորական սխալմամբ: Այն հնչում է այսպես. «Երբեք մի վերագրեք հանցավոր մտադրությանը այն, ինչը շատ հեշտ կարելի է բացատրել պարզ հիմարությամբ»:
9. Մի մարդ, վաճառելով իր ունեցածը (ներառյալ հագուստը), գնաց Լաս Վեգաս, դրեց վաճառքից գոյացած ամբողջ գումարը ($136 000) 50/50 հնարավորություն ունեցող ռուլետկա խաղի վրա և հաղթեց:
10. Վիետնամական պատերազմի ժամանակ, ամերիկացի զինվորները, որպես թմրանյութ, սովորել էին C4 պլաստիկ պայթուցիչ ուտել: