1. Հեծանիվը, ինչին մենք ծանոթ ենք այսօր՝ երկակնանի և ավանդական չափսերով, ի հայտ է եկել 1900 թ.
2. Նիդերլանդներում բնակչության 99% հեծանից ունի, իսկ ԱՄՆ-ում ընդամենը 32%:
3. Աշխարհում կա ընդհանուր առմամբ մոտ միլիարդ հեծանիվ, ինչը 2 անգամ ավել է ավտոմեքենաներից և մոտոցիկլերից: Որից 400 միլիոն հեծանիվ իրենց տերերին գտել են Չինաստանում: Ամեն տարի աշխարհում արտադրվում է 50 միլիոն հեծանիվ, 20 միլիոն ավտոմեքենա և մոտոցիկլ:
4. Օդով լցված անվադողերը հեծանիվի վրա ավելի շուտ է օգտագործվել, քան մոտոցիկլի վրա:
5. Հեծանիվով արագության համաշխարհային ռեկորդը պատկանում է 50-ամյա դանիացի Ֆրենկ Ռոմպելբերգին և կազմում է այն՝ 268.831կմ/ժ:
6. Աշխարհի ամենաթանկ հեծանիվը՝ Damien Hirst «Butterfly» Trek Madone-ը Sotheby’s աուկցիոնում վաճառվել է 500 000 դոլարով: Հեծանիվի զարդարման համար օգտագործվել է թիթեռների հարյուրավոր թևիկներ:
7. Հեծանիվ քշելու ընթացքում այրվում է ժամում 600 կիլոկալորիա:
8. Մեկ ավտոմեքենայի կայանատեղում տեղավորվում է 20 հեծանիվ:
9. Հարուստ անգլիացիները 2.5 անգամ ավելի շատ են օգտագործում հեծանիվ, քան աղքատները: Աղքատները գերադասում են երթևեկել հասարակական տրանսպորտով, կամ սեփական ավտոմեքենայով:
10. Չինաստանում մեկ ավտոմեքենային բաժին է հասնում 250 հեծանիվ: