fbpx

Ինչեր ասես որ չեն գտնում լողափերին: 10 ամենատարօրինակ գտածոները, որոնք դուրս են նետվել ափ

Օվկիանոսները լի են գաղտնիքներով: Բայց քանի դեռ դրանցից շատերը թաքնված են խորքերում, որոշները այնուամենայնիվ մակերես են ելնում և դուրս նետվում ափ:

Ամեն օր, ամբողջ աշխարհով մարդիկ լողափերում գտնում են անհավանական բաներ՝ LEGO մարդուց մինչև Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի ինքնաթիռ:

Ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարօրինակ գտածոները լողափերին: Դրանցից ո՞րը Ձեզ ամենից շատը կզարմացնի.

1. Չիպսեր… շատ չիպսեր…

2006թ. կատարվեց «Doritos» չիպսերի բոլոր սիրահարների երազանքը: Հյուսիսային Կարոլինայում մրրիկը նավից դուրս նետեց համեղ նախուտեստների մի ամբողջ կոնտեյներ: Ի ուրախություն տեղի բնակիչների՝ Doritos-ները  դուրս նետվեցին ափ:

2. Հազարավոր զույգ կոշիկներ

Իսկ ահա Նիդերլանդների ափ դուրս նետվեց «Reebok» սպորտային կոշիկների հազարավոր զույգ: Պետք է ենթադրել, որ հոլանդացի սպորտսմենները գոհ մնացին:

3. Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի ինքնաթիռ

Սա միանշանակ ավելի բարձր մակարդակի գտածո է: Մարդիկ նկատել են այս անհավանական  P-38 Lightning-ը Միացյալ թագավորությունում, Ուելսից մի փոքր հեռու գտնվող լողափին:

4. Թաղված Mercedes

Լուսանկարում կարելի է տեսնել այս թաղված ավտոմեքենայի միայն վերին մասը, որովհետև Նոր Զելանդիայի լողափում մարդկանցից և ոչ մեկը ցանկություն չունեցավ դուրս հանել այն: Դե դա հասկանալի է, փորձեք ավազից մաքրել և դուրս հանելMercedes-ը:

5. Ռոյալ

Այս Ռոյալը լողափին նման է նրան, կարծես ինչ-որ մեծ համերգից հետո այն մոռացել են այնտեղ:

6. Կոկաին

70 000 000 դոլար արժողությամբ կոկաինը դուրս է նետվել Տոկիոից ոչ հեռու գտնվող լողափ: Դա տեղի է ունեցել 2013թ.:

7. Մոտոցիկլ

Դժվար է հավատալ, բայց արևմտյան Կանադայի լողափերից մեկում հայտնաբերված այս մոտոցիկլը այստեղ է հասել Ճապոնիայից: 2011թ. այն ծովն է նետել ցունամին, իսկ հետո այն հասել է Կանադա:

8. Լիցքավորված ատրճանակ

Այս զենքը գտնվել է Կոնի Այլենդի լողափերից մեկում: Այն եղել է լիցքավորված:

9. Հսկայական LEGO մարդ

Այս հսկա LEGO մարդուն Ֆլորիդայում 2011թ. նետել են մարդիկ: Բարեբախտաբար այն այնքան հսկայական էր, որ ոչ մեկ չի վնասել ոտքերը՝ պատահաբար կանգնելով նրա վրա:

10. Հսկայական ձուկ-ժապավեն (Օարֆիշ)

Դուք ուղղակի նայեք այս հսկային: Այս հսկա 4 մետրանոց ձուկը հայտնաբերվել է Կատալինա կղզու ափերից մեկում:

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու են որոշ մարդիկ կտրականապես հրաժարվում սուզվել ծովում: Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչեր են թաքնված օվկիանոսի խորքերում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչեր ասես որ չեն գտնում լողափերին: 10 ամենատարօրինակ գտածոները, որոնք դուրս են նետվել ափ
Միայնություն ինտերնետում