fbpx

Մարդկային վարքի 10 հետաքրքիր փաստ

1. Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից:

2. Մարդիկ փորձում են նսեմացնել ուրիշներին, երբ վստահ չեն իրենց վրա: Փորձարկվողները, որոնք վատ էին հանձնել IQ թեսթը՝ ավելի շատ էին խոսում ազգային և կրոնական կողմնորոշումներից, քան նրանք, ովքեր լավ էին հանձնել թեսթը:

3. Ընդ որում մարդիկ վստահ են, որ իրենց բացասական կարծիքը ուրիշների մասին ոչ մի կապ չունի սեփական ինքնավստահության մակարդակի անկման հետ: Ուրիշների նսեմացումը օգնում է վերականգնել ինքնագնահատականը:

4. Մարդու վարքի վրա մեծ ազդեցություն ունի «մարմնային» զգացողությունները: Օրինակ, հստակ ասոցիացիա գոյություն ունի ծանրության զգացումի և «կարևորության», «լրջության» և «ծանրակշռության» միջև: Մարդուն ավելի լուրջ էին գնահատում, երբ նրա ռեզյումեն մատուցվում էր ծանր թղթապանակով և հակառակը:

5. Նույն կերպ կարծրության և ամրության զգացումը մարդկանց դարձնում է ոչ ճկուն: Ոչ փափուկ աթոռներին նստած փորձարկվողները ավելի անզիջող էին բանակցությունների ժամանակ: Ոչ հարթ մակերեսի զգացումը մարդկանց մոտ մարդկային փոխհարաբերությունների դժվարության զգացում է առաջացնում, իսկ ցուրտը խիստ կապված է միայնության զգացողության հետ:

6. Մարդիկ հակված են կատարել անբարոյական արարքներ կամ չկատարել ինչ-որ մեկի խնդրանքը, եթե դրա համար պետք չէ մեծ ջանք թափել կամ պետք չէ անմիջականորեն մերժել մարդուն:

7. Սակայն մարդկանց մեծ մասը իրենց պահում է «ինչպես հարկն է», եթե նրանք պետք է բարոյական որոշում կայացնեն ինչ-որ մեկի առջև:

8. Սուտը պահանջում է մեծ մենտալ ջանք: Մարդը միաժամանակ պետք է գլխում պահի սուտը, որպեսզի ասի այն և ճիշտը, որպեսզի կարողանա այն թաքցնել: Արդյունքում նա արտահայտում է ավելի պարզ նախադասություններ և ավելի վատ է կարողանում լուծել հնարամտության խնդիրներ:

9. Երբ մարդկանց հետևում են, նրանք իրենց ավելի լավ են դրսևորում: Ընդ որում հետևելու խաբկանքը նույնպես աշխատում է: Հերիք էր ինքնասպասարկումով ճաշարանում կախել աչքի լուսանկար, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ հավաքեին իրենց հետևից ամանները:

10. Գրավիչ, ազնիվ արտաքինը կարող է հեշտությամբ մոլորեցնել: Մարդիկ հակված են ավելի շատ վստահել արտաքինին կամ ազնվությանը: Նույնիսկ պրոֆեսիոնալները 86% դեպքերում ավելի շատ վստահում են ազնիվ ու գրավիչ արտաքին ունեցող ստախոսներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Մարդկային վարքի 10 հետաքրքիր փաստ
Մայիս 1-յան հիշողություններ