fbpx

10 տպավորիչ փաստ մեր մարմնի մասին

Մարդու մարմնում կարելի է գտնել այնքան քլոր, որը հերիք կլինի 5 լողավազանի դեզինֆեկցիայի համար, այնքան ֆոսֆոր, որ կարելի է պատրաստել 20 հազար լուցկու գլխիկ, այնքան ճարպ, որ նրանից հնարավոր կլինի պատրաստել 10 կտոր օճառ, բավարար քանակով ծծումբ, որ հնարավոր կլինի շանը մաքրել լվերից, բավական քանակությամբ գլիցերին, որպեսզի հնարավոր լինի պայթեցնել թնդանոթային արկը և սա դեռ վերջը չէ:

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր մարդու մարմնի մասին.

10-րդ տեղ. Մարդու կյանքը հնարավոր է միայն 32-43 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի միջակայքում:

Առանց բացառության բոլոր մարդկանց մոտ ականջների ջերմաստիճանը 1,5-2 աստիճանով ցածր է մարմնի ջերմաստիճանից:

9-րդ տեղ. Օրվա ընթացքում մարդու մոտ արտադրվում է 1լ թուք, 3լ ստամոքսահյութ, 2լ ենթաստամոքսային հեղուկ, 3,5 լ աղիքային հեղուկ, 1լ լեղի:

Ի դեպ, երբ Եվրոպայում ներմուծում էին եվրոն, կոպեկները անվտանգության փորձարկման էին ենթարկում: Դրանք նույնիսկ լուծում էին ստամոքսահյութի մեջ:

8-րդ տեղ. Միայնությունը առավել դժվար է տանել ժամը 20-22-ի սահմաններում:

7-րդ տեղ. Մազերի և եղունգների աճը առավել ինտենսիվ է ժամը 16-18-ի սահմաններում:

6-րդ տեղ. Եվ այնուամենայնիվ մարդը ունի 6 զգայարան՝ հոտառություն, համ, շոշափում (մաշկի զգայնություն), տեսողություն, լսողություն և հավասարակշռության օրգան: Համն ու լսողությունը և նաև հոտառությունը առավել սրվում են ժամը 17-ից 19-ի միջակայքում:

5-րդ տեղ. Համի նուրբ ընկալումը կապված է ուտելիքի ջերմաստիճանից: Ամենից սուր ընկալվում է 24 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում գտնվող ուտելիքի համը:

4-րդ տեղ. Լյարդը առավել արդյունավետ է քայքայում ալկոհոլը ժամը 18-20 միջակայքում:

Կենտրոնական Աֆրիկայի ցեղերից մեկում առանձնակի դեր ունի լյարդը: Նրանք համարում են, որ մարդու հոգին գտնվում է լյարդում և երբ տղամարդը ուտում է որսի լյարդը՝ նրա հոգին ընդարձակվում է: Իսկ կանանց չեն թույլատրում լյարդ ուտել, քանի, որ համարում են, որ կանայք հոգի չունեն:

3-րդ տեղ. Մարդու ընդհանուր քաշից 6-8% խոնավության կորուստը կարող է առաջացնել կիսաուշաթափ վիճակ, 10%՝ հալյուցինացիաներ և կուլ տալու ռեֆլեքսի խանգարում, իսկ 12% և ավելի կորուստը բերում է սրտի կանգի:

2-րդ տեղ. Ունքերը, թարթիչները և թևատակի մազերը ապրում են 3-4 ամիս, գլխի մազերը 4-6 տարի:

1-ին տեղ. Համաձայն ֆրանսիացի նյարդաբանների հետազոտությունների, լացող մարդու մոտ գործարկվում են դեմքի 43 մկան, այն դեպքում երբ ծիծաղող մարդու մոտ ընդամենը 17 մկան: Այսպիսով ծիծաղելը էներգետիկորեն ավելի շահավետ է քան լացելը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 տպավորիչ փաստ մեր մարմնի մասին
Առակ հուսալքության մասին