Շա՞տ բան գիտեք սիրո և սեքսի մասին։ Ո՞վ է ավելի հաճախ տրվում սիրային հաճույքներին, քանի՞ երեխա ունեին աշխարհի ամենաբեղմնավոր մարդիկ, որքա՞ն արագ ենք սիրահարվում և այլն։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 գիտականորեն ապացուցված փաստեր սիրո և սեքսի մասին.
Սեքսը ի հայտ է եկել մոտավորապես 385 մլն տարի առաջ։
Ըստ վիճակագրության, հույները ավելի շատ են սեքսով զբաղվում, քան այլ ազգեր՝ տարվա մեջ մոտավորապես 138 անգամ։
Վարդագույնը սիրում են նրանք, ում համար սեքսը մեծ նշանակություն չունի։
Մեր մոլորակում, բոլորից ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում ճապոնացիները։
Տղամարդու համար ամենագրգռիչ բույրը՝ լավանդայի և դդմի բույրերի խառնուրդն է։
18-րդ դարում, Ռուսաստանում ապրում էր մի կին, ով 27 հղիության արդյունքում ծննդաբերել էր 69 երեխա։
Պատմության ամենաբեղմնավոր տղամարդը՝ մարոկացի տիրակալն էր, ով ապրել է 18-րդ դարում։ Նա ուներ 342 դուստր և մոտ 700 որդի։
Մարդկանց մեծամասնությունը ընտրում են օրգանիզմում ճարպի քանակով մոտ զուգընկերներ։
Ուղեղը սիրահարվում է կայծակնապես՝ հորմոնները, որոնք պատասխանատու են սիրային ապրումների համար, ուղեղին են հասնում 1/5 վայրկյանում։