fbpx

Եթե երազում տեսել եք այս 10 բաները՝ պետք չէ դրանք անտեսել

Այս հոդվածում դուք կիմանաք 10 երազների մասին, որոնք դուք չպետք է անտեսեք, և այն մասին, թե ինչ են դրանք նշանակում:

1. Ճախրանք

Երազները, որոնցում դուք կարծես թռչում, ճախրում եք, նշանակում են, որ դուք պայքարում եք Ձեր ամբիցիաներին հասնելու համար: Այդպիսի երազներից հետո մենք արթնանում ենք ազատության  զգացումով և վստահությամբ, որ մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչ պլանավորել ենք:

2. Ջրվեժ

Ջուրը երազում, սովորաբար ցույց է տալիս խելքի որոշակի կարգավիճակ: Ջուրը խորհրդանշում է մաքրություն և անմեղություն: Երազում ջրվեժը՝ լավ նշան է, դա նշանակում է, որ մեզ սպասվում են նոր նախաձեռնություններ, և մենք կհաղթահարենք դրանք:

Եթե դուք երազում բախվում եք ջրվեժի հետ, տվեք Ձեզ այս երեք հարցը․ մե՞ծ էր, թե՞ փոքր այդ ջրվեժը, դեպի այդ ջրվեժ կա՞ր խոչընդոտ: Ջրվեժը փակ ջունգլիներո՞ւմ էր, թե՞ բաց տարածքում:

3. Ատամներ

Եթե երազում տեսել եք, որ պետք է ատամ դնեք, դա նշանակում է, որ դուք Ձեր մեջ ինչ-որ բան եք պահում և ոչ մի կերպ չեք կարողանում բաց թողնել: Եթե երազում տեսնում եք, որ կոտրվում են ատամները կամ ունեք կարիես՝ նշանակում է դուք լի եք վախերով և անհանգստություններով:

Եթե երազում ինչ-որ մեկը կոտրում է Ձեր ատամը՝ նշանակում է, որ դուք կյանքում բախվում եք սթրեսային իրավիճակների հետ՝ նոր աշխատանք, հարաբերություններում երջանկության բացակայություն, սուտ, որը ցանկանում եք թաքցնել:

4. Մահ

Երազները, որոնցում սովորաբար ինչ-որ մեկը մահանում է՝ շատ տարածված են: Անկախ նրանից, թե որքան ցավագին է դա հնչում՝ մահը խորհրդանշում է ինչ-որ իրավիճակի ավարտ:

Դա կարող է լինել ինչ-որ բանի մահ, որը թունավորում է Ձեր կյանքը, օրինակ, մեր սեփական էգոն, անհանգստությունը, վախը, կպչուն մտքերը:

5. Հղիություն

Երազն այն մասին, որ դուք հղի եք՝ նշանակում է իրական անձնային աճ և զարգացում: Ձեր ապագա նախագծերն ու ցանկությունները կիրականանան:

Եթե երազում տեսնում եք հղիություն, տվեք Ձեզ երկու հարց․ ինչի՞ն եք ցանկանում հասնել: Ի՞նչ վերափոխում եք այժմ ապրում կյանքում: Հղիությունը նաև կարող է նշանակել, որ ներկայիս հարաբերությունները կարող են թևակոխել մեկ այլ, ավելի բարձր մակարդակ:

6. Տուն

Երազում տները կապված են կյանքի տարբեր ասպեկտների հետ: Կախված տան տեսակից, երազները կարող են մեկնաբանվել տարբեր կերպ:

Տները խոսում են հարմարավետության և անվտանգության անհրաժեշտության մասին: Կամուրջը խորհրդանշում է հիշողություններ, իսկ նկուղը՝ խորհրդանշում է ինտուիցիան:

7. Դրամական միջոցներ

Դրամի մասին երազները՝ հաջողակ են: եթե երազում տեսել եք, որ շահել եք վիճակախաղում, նշանակում է սպասեք կյանքի փոփոխությունների:

Եթե երազում տեսնում եք, որ ինչ-որ մեկին փող եք տալիս՝ նշանակում է որ կորուստի վախի զգացումը լիովին տիրել է Ձեզ:

Եթե երազում փող եք տեսել, փորձեք Ձեզ հարցնել․ վախենո՞ւմ եք արդյոք աշխատանքը կորցնելուց: Ունե՞ք արդյոք պարտքեր:

8. Դավաճանություն

Եթե երազում տեսել եք, որ դավաճանել եք Ձեր ամուսնուն (կնոջը), նշանակում է, որ դուք ունեք գաղտնի ցանկություններ, որոնք փորձում եք ամեն կերպ ճնշել:

Այդ երազների տեսակները նաև կարող են խորհրդանշել միայնության զգացում և ներկայիս հարաբերությունների անվստաություն:

Փորձեք հարցնել Ձեզ․ վախենո՞ւմ եք արդյոք կորցնել Ձեր զուգընկերոջը: Դժբա՞խտ եք Ձեր ներկայիս հարաբերություններում: Սերը հենց ա՞յն  է, ինչ հիմա զգում եք:

9. Կրակ

Կրակն ունի մի քանի նշանակություն: Եթե երազում տեսել եք կրակ հեռավորության վրա, դա նշանակում է, որ դուք կյանքը փոխելու հնարավորություն ունեք: Եթե երազում խաղում եք կրակի հետ՝ նշանակում է, որ դուք ներգրավված եք ռիսկային իրավիճակներում:

10. Մերկություն

Այդպիսի երազները կախված են բացվելու, անկեղծանալու վախերի հետ: Եթե երազում տեսել եք ինչ-որ մեկին մերկ՝ դուք պատրաստվում եք բացվել: Դա նաև կարող է նշանակել, որ դուք կկորցնեք ինչ-որ մեկի հարգանքը:

Երազը, որում դուք մերկ եք՝ նշանակում է, որ դուք պետք է ընդունեք Ձեր թուլությունները և թերությունները:

Փորձեք հարցնել ինքներդ Ձեզ․ վախենո՞ւմ եք արդյոք, որ ուրիշները կարող են Ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին եք դուք իրականում, և վախենում եք որ չե՞ն ընդունի:

Այս հոդվածում ներկայացված երազների մեկնաբանությունները, հնարավոր մեկնաբանություններից ընդամենը մեկն են: Իրականում երազները մեր ամենօրյա գործունեության հետևանքներն են, և մենք, ինչպես ոչ ոք, զգում ենք, թե ինչ կարող է նշանակել այս կամ այն երազը:

Երազը՝ թաքնված, փոքրիկ դուռ է, որը տանում է դեպի մեր հոգու ամենագաղտնի և անձնական անկյունները և որը բացվում է միայն տիեզերական գիշերիներում:

Կարլ Յունգ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Եթե երազում տեսել եք այս 10 բաները՝ պետք չէ դրանք անտեսել
ԹԵՍՏ. Ինչպիսի՞ հերոս եք