Քիմիական ռեակցիաները առօրյա կյանքի մի մասն են: Մարդը «բախվում է» քիմիական ռեակցիաների արգասիքների հետ գրեթե ամեն քայլափոխին, բայց դժվար թե մտորում է այդ մասին: Chemistry.am-ը հավաքագրել ենք 10 ամենատեսարժան քիմիական ռեակցիաները, որոնք կհետաքրքրեն, կզարմացնեն և հետաքրքիր ժամանց կապահովեն Ձեզ համար, իսկ երեխաների մեջ գուցե սեր արթնացնեն դեպի քիմիան:
1. Նատրիումն ու ջուրը գազային քլորում
Նատրիումը ջրի հետ փոխազդում է շատ բուռն կերպով՝ մեծ ջերմության անջատումով: Տեսանյութում, կոլբայի մեջ տեղադրված է նատրիումի փոքրիկ կտոր, որի վրա ավելացվում է մի քանի կաթիլ ջուր: Կոլբան նաև լցված է գազային քլորով:
2. Մագնեզիումի և չոր սառույցի ռեակցիան
Մագնեզիումը հեշտությամբ է բռնկվում և այրվում է՝ արձակելով վառ լույս: Այս փորձում կարելի է տեսնել, թե ինչպես է բռնկվում մագնեզիումը չոր սառույցի՝ սառեցված ածխաթթու գազի թաղանթում:
https://youtu.be/Zbc-DN1uouw
3. Բերտոլիտյան աղ և կոնֆետներ
Բերտոլիտյան աղի մեջ գցելով գելային կոնֆետ, անջատվում է մեծ քանակությամբ թթվածին, որն էլ այրվում է:
4. Մեյնսների էֆեկտը
Երբ գերհաղորդիչը սառեցվում է մինչև կրիտիկական ջերմաստիճան, ապա այն դառնում է դիամագնետիկ, այսինքն՝ վանվում է մագնիսական դաշտի կողմից, այլ ոչ թե ձգվում: Մայների այս բացահայտումը բերեց հակագրավիտացիոն գնացքների կոնցեպցիային, երբ գնացքի«թռնում է» գծերի վրայով, այլ ոչ թե օգտագործում է անիվներ:
5. Գերհագեցում նատրիումի ացետատով
Նատրիումի ացետատը տաքացումից կամ սառեցումից դառնում է գերհագեցած: Երբ նա կոնտակտի մեջ է մտնում այլ օբյեկտի հետ, ապա կրկին բյուրեղանում է:
6. Գերաբսորբող պոլիմերներ
Գերաբսորբող պոլիմերնեը (նաև հայտնի են որպես հիդրոգելեր) ունակ են կլանել, ի համեմատ իրենց զանգվածի, շատ մեծ քանակությամբ հեղուկ:
https://youtu.be/foVLQxym-34
7. Լողացող ծծմբի հեքսաֆտորիդ
Ծծմբի հեքսաֆտորիդը, անգույն, անհոտ, ոչ թունավոր և չայրվող գազ է: Քանի որ այն 5 անգամ խիտ է օդից, ապա կարելի է այն լցնել բաց կոնտեյների մեջ, իսկ թեթև իրերը ուղղակի լողում են նրա վրա:
Շարունակությունը՝ Chemistry.am-ում:
Աղբյուրը՝ Chemistry.am