fbpx

Anonymous-ի հակերները պատերազմ են հայտարարել օնլայն պեդոֆիլներին

Տարբեր կառավարական, միջազգային և այլն կայքեր կոտրած հանրահայտ Anonymous հակերների խումբը որոշել է ինտերնետում պայքարել երեխաների պորնոգրաֆիայի դեմ: Հակերների հարձակմանն է ենթարկվել Freedom Hosting ինտերնետ հոսթինգ ծառայությունը: Հակերների կարծիքով հսթինգ ծառայության տերերը գիտակցաբար են թույլատրում իրենց սերվերներում տեղադրել արգելված նյութեր:

«Freedom Hosting-ի օպերատորներն ու տերերը բացեբաց սատարում են երեխաների պորնոգրաֆիան և թույլ են տալիս պեդոֆիլներին նայել անմեղ երեխաներին: Այդպես, էլ ավելի խորացնելով պեդոֆիլների պաթալոգիան, որի հետևանքով երեխաներն ենթարկվում են առևանգման, բռնաբարվելու և սպանվելու վտանգին: Դրա համար հայտարարու՛մ ենք Freedom Hosting-ին համար առաջին թշնամի» գրում են Anonymous-ի PR անողները:

«Մեր պահանջները պարզ են: Ջնջեք բոլոր երեխաների պորնոգրաֆիան ձեր սերվերներից: Հրաժարվեք մատուցել ծառայություններ յուրաքանչյուրին ով կապ ունի երեխաների պորնոգրաֆիայի հետ: Այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Freedom Hosting-ին, այլ բոլորին ով գտնվում է ինտերնետում: Ով ուզում է լինի, եթե մենք իմանանք, որ դուք զբաղվում եք երեխաների պորնոգրաֆիայով, դուք կդառնաք մեր թիրախը» սպառնում են հակերները:

Ինչպես հայտնի է դարձել  հոկտեմբերի 14-ին անոնիմները փակել են մուտքը դեպի պեդոֆիլային կայքեր, որոնք գտնվում են Freedom Hosting-ում: Հարձակվելով Freedom Hosting-ի վրա հակերները արգելակել են ամենամեծ երեխաների պորնոգրաֆիայով զբաղվող Lolita City ընդհատակյա կայքի գործունեությունը: Անոնիմների խոսքերով, նրանք արդեն վերացրել են 40 այդպիսի կայքեր, որոնք միասին պարունակում էին ավելի քան 100Գբ պորնոգրաֆիական նյութ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Anonymous-ի հակերները պատերազմ են հայտարարել օնլայն պեդոֆիլներին
Ռազմական գաղտնիքներն օր-օրի վտանգվում են