Լեոնարդո դա Վինչիին ճանաչում են բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչ դժվար ճակատագիր է ունեցել այս հանճարը։ Լեոնարդո դա Վինչին ապօրինի որդի էր, վաղ մանկության տարիներին նրան խլել էին մորից և նրան մեծացրել է խորթ մայրը։ Նա անձնական կյանք չի ունեցել, համենայն դեպս դրա մասին գործնականում ոչ մի տեղեկություն չկա։ Նրա կենդանության օրոք իր գիտական հայտնագործությունները մնացին չհասկացված և չօգտագործված։ Նրա ժամանակակիցները չէին հասկանում ու չէին ընդունում նրան։ Այնուամենայնիվ, նա զարմանալի բազմակողմանի զարգացած մարդ էր, ով, ի թիվս այլ բաների, նվագում էր քնար, գիտեր երկու ձեռքով գրել, խոհարարության սիրահար, փայլուն նկարիչ, քանդակագործ, ինժեներ, ճարտարապետ, գյուտարար, գիտնական, գրող և մտածող։ Իհարկե, նման մարդուց սովորելու շատ բան կա։ Ահա 10 դաս Լեոնարդո դա Վինչիից։
1. Պետք չէ լինել միայն մեկ ինչ-որ մեկը: Դուք կարող եք թույլ տալ ինքներդ ձեզ փնտրել ամբողջ կյանքում և փորձել ձեզ նոր ու նոր դերերում։ Ի վերջո, երբ Լեոնարդոն առաջարկում էր իր գաղափարները և մերժում ստանում, ու դրանից հետո նա ընկներ դեպրեսիայի մեջ, գուցե մենք երբեք չճանաչեինք հանճարեղ նկարչին։
2. Ցանկացած խոչընդոտ փակուղի չէ, այն այլ բանում քեզ փորձելու հնարավորություն է։ Լեոնարդոն դա արել է, փաստորեն, իր ողջ կյանքում։ Նա պնդուոմ էր, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարվում է համառությամբ.
3. Կարևոր է գնալ սեփական ճանապարհով՝ չնայելով ուրիշներին և չմտածելով, թե նրանք ինչ կմտածեն։ Լեոնարդոյի հայրը, լինելով նոտար, երկար ժամանակ փորձում էր նրան ծանոթացնել ընտանեկան մասնագիտությանը, ու լավ է, որ դա նրան չհաջողվեց։ Լեոնարդոն ասում էր, որ բնության մեջ ամեն ինչ խելամտորեն մտածված և դասավորված է, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի բարձրագույն արդարությունը:
4. Եթե ինչ-որ գործ «առաջ չի գնում», և ձգձգումն է տիրում, ապա սա լավ պատճառ է այլ բան անելու համար: Տարիների ընթացքում դա Վինչիի հետաքրքրությունները արվեստից շեղվեցին դեպի գիտություն։ Ջանասիրաբար նկարելու պատվերներ ընդունելու և իրեն հարստացնելու փոխարեն (ինչի համար նրա ժամանակակիցները նախատում էին նրան), նա ուսումնասիրում էր ձիերի և մարդկանց դիակները, կառուցում ինքնաթիռներ, ուսումնասիրում բույսերի սնուցումը և դրանց արձագանքը թույներին և շատ այլ բաներ:
Կարդացեք նաև՝ Մեծն Լեոնարդո դա Վինչիի 20 իմաստուն մտքերը
5. Դանդաղը՝ միշտ չէ, որ վատ է: Այո, այսօր մենք ապրում ենք կյանքի բարձր ինտենսիվության դարաշրջանում, մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից, այս «ամեն ինչ միանգամիցից» հետո գալիս է նոր «ամեն ինչ միանգամիցի» ցանկությունը, մենք ժամանակ չունենք վայելել ձեռք բերվածի պահը: Իսկ երբ մենք երկար ժամանակ ենք գնում դեպի ցանկալի բանը, էֆեկտը երբեմն անսպասելի և զարմանալի է լինում։ Հեղինակը Մոնա Լիզայի հայտնի դիմանկարը նկարել է 4 տարի, նա այդպես էլ «չկարողացավ ավարտել այն հաճախորդի համար», ուստի դիմանկարը մնաց Լեոնարդոյի մոտ, և այժմ մենք կարող ենք այն դիտել Լուվրում։ Եթե նա դա աներ ժամանակին և ժամկետների մեջ, մենք կարող էինք երբեք չիմանալ դրա մասին։
6. Հետաքրքրասիրությունը լավագույն դրդապատճառներից մեկն է։ Միայն նոր բան սովորելու ցանկությունը, անհագ հետաքրքրասիրությունն է օգնել գիտնականին այդքան բացահայտումներ անել։
7. Մի խնդրեք, այլ արեք: Լինելով հանճար տարբեր բնագավառներում՝ Լեոնարդոն կարող էր մեծարել իր հանճարը և հմտորեն օգտագործել այն։ Բայց նա գերադասեց հետևել «յուրաքանչյուրին՝ ըստ արժանավույնս» ասացվածքին։
8. Արդյունքը միշտ չէ, որ կարևոր է հենց հիմա։ Բազմաթիվ գյուտեր, կառույցների առաջարկներ ստեղծվել կամ կառուցվել են Լեոնարդո դա Վինչիի մահից դարեր անց, ինչպես, օրինակ, Անգլիայում և Նորվեգիայում կամուրջներ կան կառուցված նրա նախագծի համաձայն։
9. Երբեք մի դադարեք ինքնակատարելագործվել: Չէ՞ որ նույնիսկ երկաթը չօգտագործելու դեպքում ժանգոտում է, իսկ լճացած ջուրը փտում է, այդպես էլ մարդու միտքն է թառամում՝ իրեն կիրառություն չգտնելով։
10. Կատարելության ճանապարհը բուսակերությունն է։ Պարզվում է՝ դա Վինչին բուսակեր էր։ Նա կանխատեսում էր, որ կգա ժամանակ, երբ մարդիկ կենդանու սպանողին կնայեն այնպես, ինչպես հիմա նայում են մարդուն սպանողին: