Որոշ գրքեր, օրինակ Օլդոս Հաքսլիի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»-ը որոշ մարդկանց կողմից համարվում էր պրովոկացիոն, վիրավորական և ընթերցելու համար ոչ թույլատրելի՝ հատկապես անչափահասների համար:
Մարդիկ հայտարարում էին, որ այդ գրքերը ցնցող են բառիս ամենավատ առումով, և հետևաբար, երեխաներին, որոնց հոգեկանը դեռևս ամբողջապես ձևավորված չէ՝ խստիվ արգելվում է կարդալ:
Առաջարկում ենք ձեզ կարդալ վերջին հարյուրամյակի 10 ամենաշոկային գրքերի մասին:
1. Դեվիդ Լոուրենս «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»
Ժամանակակից չափանիշներով գիրքը բավական անվնաս է: Սակայն 1928թ. Լոուրենսի կողմից նկարագրված եգերի և լեդիի հարաբերությունները թվում էին վիրավորական և անպատիվ, նրանում բարձրացրած սեռերի և դասերի միջանձնային հարաբերությունների թեման շոշափելու պատճառով:
Վեպը տպագրության է թույլատրվել միայն 1959թ.՝ վեպի ստեղծումից գրեթե 30 տարի անց:
2. Օլդոս Հաքսլի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»
1932թ. գրված մռայլ վեպը Հաքսլիի առաջին ստեղծագործություններից մեկն էր: Նրանում նկարագրված է զարմանահրաշ մի նոր աշխարհ, որը լի է հոգեբանական մանիպուլյացիաներով և նմանատիպ այլ բաներով: Նույն ժանրին է պատկանում նաև Ջորջ Օուրելի «1984»-ը, որում գլխավոր դերը պատկանում է Մեծ Եղբորը:
3. Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա»
Պեդոֆիլյայի պրոպագանդա՞, թե՞ ուղղակի մեծ գրականություն: Հրատարակումից հետո 1958թ. Ամերիկայում քննադատների և գիտնականների մեծ մասը եկան այն եզրահանգման, որ և՛ այն, և՛ այն, բայց ակցենտավորված վերջինիս վրա: Այնուամենայնիվ ծեր մարդու սեքսուալ հիշողությունները իր խորթ աղջկա մասին կարող են ցնցել նույնիսկ այսօրվա բարոյական սկզբունքներով ապրող շատ մարդկանց:
,
,
,
4. Ֆիլիպ Ռոտ «Դերձակի բողոքը»
Ֆիլիպ Ռոտի վառ դեղին կազմով վեպը , որը գրվել է 1969թ., պատմում է երկու երիտասարդ ու սեքսուալ հրեուհիների մասին՝ շատ սեքսուալ հրեուհիների:
,
,
5. Այրա Լևին «Ռոզմարիի երեխան»
1967թ. այն միտքը, որ իրական սատանաները թափառում են Մանհեթենի վերին Վեստ-Սայթում՝ դարձավ ցնցող: Ավելի ցնցող էր այն միտքը, որ նրանք դերասաններ են վարձում անմեղ տնային տնտեսուհիներին բեղմնավորելու համար: Հենց սրա մասին էր խոսվում Այրի Լևինի չափազանց հաջողված վեպում, որի հիման վրա ստեղծվեց համանուն ֆիլմ Միա Ֆերոի գլխավոր դերակատարմամբ: Զարմանալի է, բայց Լևինին հաջողվեց ստեղծել միաժամանակ և ծիծաղելի և սարսափելի սոցիալական սատիրա:
6. Ուիլյամ Պիտեր Բլետի «Սատանա արտաքսողը»
Գրքի էկրանավորման մեջ իրոք թվում էր, որ Լինդա Բլերի գլուխը պտտվում է 360 աստիճանով: Բայց նույնիսկ 1971թ. Բլետի կողմից գրված գրքում այդ ամենը անչափ պատկերավոր էր: Այդ իսկ պատճառով հոգևորականները և եկեղեցականները ի զեն էին ելել այս գրքի դեմ: Սակայն ընթերցողների մեծ մասը յոթերորդ երկնքում էին:
«Սա բոլոր ժամանակների լավագույն սարսափներից մեկն է»., անցած տարի գրեց Amazon-ը:
7. Էրիկա Ջոնգ «Թռիչքի վախը»
«Թռիչքի վախը» գիրքը գրվել է 40 տարի առաջ: Այն ժամանակ վեպը անվանեցին դինամիկ, լավ մտածված և կեղտոտ: Կոլումբիայի համալսարանի ուսանողուհու կողմից գրված գիրքը 30 տարեկան կնոջ մասին է, ով պատասխան է տալիս սեփական սեքսուալության համար: Գիրքը իր մեջ կրում էր հռետորական մտքեր ամբողջ աշխարհից ավելի քան 20 միլիոն ընթերցողների համար:
.
.
8. Բրետ Իստոն Էլիս «Ամերիկյան խելագարը»
Այս վեպը, կախված թե որ տեսանկյունից է դիտվում, կարելի է դիտել որպես մեր բրենդային հասարակության քննադատություն, կամ ցուցադրում է մարդկանց մանիպուլյացիան այդ հասարակության կողմից: Ամեն դեպքում, երբ 1990թ. գիրքը հրատարակվեց, այն ստացավ բազմաթիվ և բազմատեսակ և միևնույն ժամանակ կրքոտ կարծիքներ: Ավելի ուշ գրքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ:
.
.
9. Իշմաել Բեա «Երկար ճանապարհ՝ տղա զինվորի հիշողությունները»
Գրքում նկարագրվում է հեղինակի ցնցող հիշողությունները, երբ նա դեռևս երեխա ժամանակ ծառայում էր իր հարազատ երկրի՝ Սիերա Լեոնեյի զինված ուժերում: Ներկա պահին գիրքը մտնում է միջին և բարձր ամերիկյան դպրոցների խորհուրդ տրվող գրքերի ցանկի մեջ և համարվում է ուսանելի պատմություն:
.
10. Է.Լ.Ջեյմս «Մոխրագույնի 50 երանգները»
Երբևէ լսե՞լ եք այս գրքի մասին: Այն ամենասկզբում հրատարակված էր միայն ինտերնետում և հասանելի էր առցանց սիմվոլիկ գումարի դիմաց: 2011-ին եռագրության առաջին մասին հրատարակումից ի վեր այն վաճառվեց 70 միլիոն օրինակով: Այս գիրքը անամոթ գերակայության, ենթակայության և շոպինգի մասին է: