Կանանց մեջ ի՞նչը դուր չի գալիս տղամարդկանց: Ի՞նչ մանրուքների և առանձնահատկությունների են նրանք ուշադրություն դարձնում և ի՞նչն է նրանց վանում:
1. Երբ հիմարիկ ես ձևանում
Եթե կարծում եք, որ տղամարդը խելացի կնոջ կարիքը չունի, նորից մտածեք: Պարկեշտ ու ինքնավստահ տղամարդիկ սիրում են ինքնավստահ, երջանիկ ու խելացի կանանց:
Եվ ձեր նպատակն է գտնել մեկին, ում հետ ցանկանում եք կյանք կառուցել, այլ ոչ թե գտնել թեկուզ մեկին: Մի՞թե ցանկանում եք ձեր կյանքն անցկացնել մեկի հետ, ով չի գնահատում ձեր խելքը: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
2. Երբ կինը մեծամիտ է
Տղամարդկանց վանում են ոչ թե կնոջ խելքը, այլ երբ խելացի (և ոչ միայն) կանայք նայում են մնացած բոլորին վերևից: Մեծամտությունը ինքնավստահություն չէ: Մի շփոթեք:
3. Երբ ձևացնում եք
Սա միայն սեքսին չի վերաբերում, այլ նաև իրեն: Տղամարդիկ չեն սիրում, երբ կինն ուղղակի տղամարդուն հաճոյանալու համար ասում է, որ իրեն դուր է գալիս այն ամենը, ինչ տղամարդը ասում կամ անում է:
Վստահ տղամարդը սովորաբար ընդունում է, եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք նրա հետ, եթե իհարկե դա արտահայտում եք նրբանկատորեն և հարգալից: Նա գնահատում է անկեղծությունը:
Պետք չէ ձևացնել, թե երջանիկ եք ընկճված վիճակում, որ գոհ եք, երբ իրականում այդպես չէ, որ հետաքրքրված եք նրա աշխատանքով, երբ ձանձրանում եք: Եվ սեքսի մեջ, եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, դուք պետք է կարողանաք այլ կերպ քննարկել, թե ինչ անել:
4. Դրամայի թագուհիներ
Տղամարդիկ առանց այդ էլ գիտեն, որ կանայք ավելի զգացմունքային են, քան իրենք, բայց երբ չափազանցնում եք ձեր հույզերը, դա կարող է խնդիրներ առաջացնել: Կարիք չկա ճանճից փիղ սարքել, բամբասել ուրիշների մասին կամ զոհ ձևանալ: Տղամարդիկ չեն սիրում խաղեր ու մելոդրամաներ:
5. Երբ անընդհատ դժգոհում եք կամ «սղոցում» եք նրան
Փոխանակ բողոքելու այն ամենից, ինչը չկա, սովորեք ճիշտ շփվել և խնդրել այն, ինչ ձեզ հարկավոր է: Ուշադրություն դարձրեք. Մի պահանջեք, այլ խնդրեք: «Ես կցանկանայի, որ դու…», «Ինձ շատ դուր է գալիս, երբ դու…», «Ես ինձ ավելի լավ կզգայի, եթե․․․»:
Անցնել բացասականից դրականին: Պետք չէ ամեն տեղ նկատել բոլոր վատ բաները: Տղամարդը երջանիկ կին է ուզում, ոչ թե նվնվացող:
6. Երբ կինը կանացի չէ
Տղամարդուն անհրաժեշտ է ուժեղ կին, որը թույլ կտա նրան գերիշխել հարաբերություններում: Նույնիսկ եթե դուք աշխատավայրում ղեկավար եք, տանը պետք է լինեք կանացի և թույլ տաք տղամարդուն, որ իրեն գլխավոր զգա: Բանը հնազանդության մեջ չէ, այլ էներգիայի:
7. Վատ հիգիենա
Եթե կինը չի կարողանում ինքն իր մասին հոգ տանել, ապա ի՞նչ գրավչության մասին կարող է խոսք լինել: Լավ հիգիենան ինքնասիրության և ուրիշների հանդեպ հարգանքի ցուցանիշ է:
8. Երբ անընդհատ նայում եք ձեր հեռախոսին
Տղամարդիկ ուշադրություն են ուզում: Նրանք ծաղկում են կանանց ուշադրության շնորհիվ: Հետևաբար, եթե դուք չափազանց կապված եք հեռախոսին և անընդհատ գտնվում եք սոցիալական ցանցերում, նա ձեզ հետ լինելու իմաստ չի տեսնում: Նա իրեն ցանկալի չի զգում, դա վիրավորում է նրա հպարտությունը:
9. Եսակենտրոնություն
Եթե կինը ֆիքսված է միայն իր վրա, ոչ մի տղամարդ չի ցանկանա նրա կողքին լինել: Հարաբերություններում պետք է ոչ միայն վերցնել, այլ նաև տալ: Եթե կինն անընդհատ խոսում է միայն իր մասին և ուշադրություն չի դարձնում տղամարդուն, դա նյարդայնացնում է:
10. Անվճռականություն
Տղամարդը ցանկանում է, որ կինը իմանա, թե ինչ է ուզում՝ սկսած ուտելուց, վերջացրած կյանքի նպատակով: Տղամարդուն դուր է գալիս, երբ կինը կարող է հոգ տանել իր մասին և կախված չէ իրենից:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: