fbpx

10 բան, որոնք տղամարդիկ կանանց մեջ տանել չեն կարողանում

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը 10 բան, որը տղամարդիկ ատում են կանանց մեջ:

1. Էքստրեմալ  սանրվածք

Բնականբար աղջիկները սիրում են դիմել ամեն ինչի հանուն իրենց սիրելիի ուշադրության: Սակայն ամեն բան պետք է լինի չափի մեջ: Տղամարդիկ ուղակի ատում են այն կանանց, որոնք դիմում են ամենասարսափելիին հանուն ուշադրության:

2. Դեմք-Դիմակ

Դիմահարդարման համար նախատեսված հատուկ կրեմը օգտագործում են դեմքի թերությունները փակելու կամ այսպես ասած շտկելու համար, սակայն երբ կանայք չափը  անցնում են շրթներկի կամ կրեմի կամ այլ դիմահարդարման պարագաների հարցում, ապա տղամարդիկ  արդեն սկսում են  այսպես ասած  զզվել: Վստահ եղեք, որ չափից շատ դիմահարդարումը տղամարդկանց միայն վանում է:

3. Կարմիր թուշիկներ

Որոշ ժամանակ առաջ դա համարվում էր նորաձևության գլխավոր թրենդը, սակայն հիմա դա արդեն թրենդից դուրս է համարվում: Ինչևիցէ սրա չարաշահումը տղաներին կրկին միայն վանում է:

4. Չափից դուրս շատ դեմքի փայլը

Այո հնարավոր է, որ  դուք կարծում եք որ դա գեղեցիկ է, հնարավոր է, որ որոշ տղամարդիկ նույնպես կարծում են, որ դա գեղեցիկ է: Սակայն սրա չարաշահումը նույնպես տղամարդկանց դուր չի գալիս:

5. Դեղին ատամները  և բերանի տհաճ հոտը:

Աղջիկներ եկեք խոստովանենք, որ նույնիսկ մեզ դա դուր չի գալիս, բավականին տհաճ է երբ ինչ-որ մեկի հետ գնում ես հանդիպման և տեսնում ես, որ նրա ատամները դեղին են, իսկ բերանից գալիս է տհաճ հոտ: Տղաների մոտ դա էլ ավելի ահավոր և զզվելի է դիտվում, երբ նրանք զրուցում են կամ ծանոթանում են մի աղջկա հետ, ում բերանից գալիս է տհաճ հոտ, իսկ ատամների վրա կա դեղին և զզվելի փառ: Այնպես, որ ճիշտ կլինի պահել հիգիենաի կանոնները:

6. Փնթիություն

Կեղտոտ ականջներ, կեղտոտ վարսեր, վատ խնամված եղունգներ… եկեք խոստովանենք, որ այս ամենը հնարավոր չէ թաքցնել լավ դիմահարդարման և թանկարժեք զգեստի տակ:

7. Չափից դուրս յուղոտ կամ չոր մաշկ

Եթե կա խնդիր կապված մաշկի հետ, այսինքն այն չափից ավելի յուղոտ է կամ չոր, ապա ճիշտ կլինի գնալ հատուկ կուրսերի, որոնք կօգնեն վերականգնել նորմալ մաշկը: Կամ դիմել ժողովրդական միջոցների, որոնք ոչ պակաս ցանկալի արդյունքի կհանգեցնեն: Հավատացեք, որ չափից ավելին յուղոտ կամ չոր մաշկը  նույնպես տղաներին միայն տհաճություն են պատճառում:

8. Դիմահարդարվել փողոցում

Բնականաբար դա նրանց դուր չի գա, դա դուր չի գա ոչ մեկին, ավելի ճիշտ կլինի, որ դուք դիմահարդարվեք տանը և նոր դուրս գաք փողոց:

9. Մուգ շրթունքներ

Բնականաբար սա միանշանակ չէ, քանի որ կան տղամարդիկ, որոնք հակառակը՝ սիրում են մուգ շրթներկ ընտրած կանանց: Սակայն հարցումներից պարզ է դառնում, որ տղամարդկանց մեծամասնությունը ընտրել է նուրբ և բաց գույնի շրթներկ ընտրած կանանց:

10. Ինքնասիրահարված լինելը

Եկեք խոստովանենք, որ դա նախ և առաջ բավականին տգեղ է: Ինքնասիրահարված և նաև իրենց մասին մեծ կարծիք ունեցող կանայք ուղակի հունից հանում են տղամարդկանց:

Դե ինչ սիրելի կանայք, հուսով ենք, որ այս նյութը ինչ-որ չափով օգտակար կլինի ձեզ:

Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Գրիգորյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցիր ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 բան, որոնք տղամարդիկ կանանց մեջ տանել չեն կարողանում
Մի օր Աստծո մոտ եկավ մի կին։ Նրա մեջքը ճկվել էր մեծ պարկի ծանրության տակ․․․ ԱՌԱԿ