Խարդախներն ու չարագործները օր-օրի ավելի խելացի են դառնում և ավելի հնարամիտ: Հենց այդ պատճառով, դուք պետք է զգուշություն ցուցաբերեք ոչ միայն առօրյա, այլ նաև վիրտուալ կյանքում: Դուք չգիտեք, թե սոց. ցանցերում ով կդիտի ձեր պրոֆիլը և ինչ նպատակով: Որպեսզի սոցիալական ցանցերից օգտվելիս ապահովեք ձեզ խարդախներից, հետևեք այս 10 օրենքներին.
1. Մի նշեք տան և աշխատավայրի հասցեն
Դա անձնական տվյալներ են, որոնց տեղը սոցիալական ցանցերը չեն: Դրանց օգնությամբ հանցագործները հեշտությամբ կարող են պարզել, թե որտեղ եք բնակվում և որտեղ աշխատում: Որպեսզի խուսափեք գողությունից, այդպիսի տվյալները ոչ մի դեպքում պետք չէ հրապարակել:
2. Թաքցրեք ծննդյան թիվն ու ամսաթիվը
Ձեր ծննդյան թիվը կարող է վտանգի տակ դնել ձեր ֆինանսական անվտանգությունը: Դա վերաբերում է նաև բջջային հեռախոսահամարին: Կարելի է նշել օրը, ամսաթիվը, բայց ոչ մի դեպքում տարեթիվը:
3. Մի հրապարակեք մայրիկի օրիորդական ազգանունը
Ձեր մայրիկի օրիորդական ազգանունը համարվում է հատուկ արժեքավոր տեղեկություն: Շատ ֆինանսական համակարգեր և ծառայություններ անձի նույնականացման համար այն օգտագործում են որպես անվտանգության ստուգողական հարց:
4. Անջատեք գեոլոկացիան
Շատերը չգիտեն, որ երբ նրանք թարմացնում են իրենց ստատուսը, ապա սրա հետ մեկտեղ հրապարակում են նաև իրենց գտնվելու վայրը: Հանրայնորեն այդպիսի ինֆորմացիա տեղադրելով, դուք կինֆորմացնեք պոտենցիալ գողերին, որ դուք տանը չեք:
5. Մի հրապարակեք ձեր տան նկարներն ու հատակագծերը
Ոգեշնչված վերանորոգմամբ կամ նոր կահույքի գնմամբ, շատերը հրապարակում են իրենց տների և բնակարանների լուսանկարները, որտեղ ակնհայտ երևում է տան նախագիծը: Այդպես գողին ավելի հեշտ կլինի կողմնորոշվել բնակարանում, երբ նա արդեն պատկերացում ունի, թե ինչպիսի տեսք ունի բնակարանը: Բացի դրանից, լուսանկարներով նա կարող է ուսումնասիրել, թե ինչ թանկարժեք իրեր ունեք բնակարանում:
6. Մի նշեք ձեր հարաբերությունների ստատուսը
Եթե ընտանեկան վիճակում դուք նշել եք «առանց զույգի», ապա դա կարող է շատ լավ խայծ լինել սիրային խարդախների համար: Տհաճությունների առիթ մի թողեք, ձեր պրոֆիլում բաց թողեք այդ տողը:
7. Մի պարծեցեք արձակուրդային պլաններով
Արձակուրդի պլանների մասին պատմելով, դուք բոլորին տեղեկացնում եք, որ տանը չեք լինելու: Ըստ էության դուք ինքներդ եք հրավիրում գողերին: Facebook-ը ակտիվորեն օգտագործվում է հանցագործների կողմից՝ պոտենցիալ զոհերի հայտնաբերման համար:
8. Մի հրապարակեք տոմսերի և տրանսպորտի կտրոնների լուսանկարներ
Հրապարակելով տոմսի կամ կտրոնի լուսանկարը, դուք այլ մարդկանց հնարավորություն եք տալիս չեղարկել կամ փոփոխել պատվերը: Դրա համար ընդամենը հարկավոր է անցնել ավիաընկերության կայքը, որպես ողևոր ներմուծել այլ մարդու տվյալներ, տոմսի համարն ու ամրագրման կոդը: ինչպես ասես կարելի է օգտագործել այդ ինֆորմացիան, որպեսզի փոփոխել վայրը, չվերթը կամ ընդհանրապես չեղարկել:
9. Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները
Իհարկե բոլոր երեխաները շատ համովն ու լավն են: Բայց ձեր երեխայի յուրաքանչյուր լուսանկար կարող է ընկնել պեդոֆիլների ձեռքը: Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները՝ հատկապես կիսամերկ կամ մերկ վիճակում, մի նշեք նրանց անունը: Բացի դրանից, ոչ մի դեպքում մի հրապարակեք դպրոցի համարն ու հասցեն:
10. Մի հրապարակեք անկեղծ լուսանկարներ կամ տեսանյութեր
Դուք կարող է կորցնեք ձեր աշխատանքը, միայն նրա համար, որ տեղադրել եք ձեր վարկաբեկող լուսանկարը կամ տեսանյութը: Նույնիսկ ջնջված լուսանկարները որոշ ժամանակ անց կարող են հետապնդել ձեզ:
Աղբյուրը՝ marketium.ru